Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 47-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 21.04.2021
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
19.04.2021
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
19.04.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 ապրիլի 2021 թվականի

թիվ 47-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «դ» և «ե» կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կանոնակարգի 24.1-րդ կետից հանել «`բացառությամբ սույն կանոնակարգի 24.1.2 կետով սահմանված դեպքերի» թիվը և բառերը:

2) Կանոնակարգի 24.1.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

3) Կանոնակարգի 50-րդ կետից հանել «Ընդ որում, սույն կանոնակարգի 24.1.2-րդ կետով սահմանված պարտադիր պահուստավորումն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով:» նախադասությունը:

4) Կանոնակարգի 53.1-րդ կետը «24-րդ և» թվից և բառերից հետո լրացնել «մինչև 2022 թվականի հունվարի 1-ը» թվերով և բառերով:

5) Կանոնակարգի 53.1-րդ կետի 2-րդ ենթակետում «իսկ արտարժույթով ներգրավված միջոցների դեպքում սույն կանոնակարգի 24.1-րդ կետով սահմանված դրույքաչափն է» թիվը և բառերը փոխարինել «իսկ 18%-ից ցածր դրույքաչափով պահուստավորված արտարժույթով ներգրավված միջոցների դեպքում 18%-ն է» թվերով և բառերով:

6) Կանոնակարգի 53.4-րդ կետում`

ա. «և 24.1.2-րդ կետերով» թիվը և բառերը փոխարինել «կետով» բառով,

բ. «և 24.1 կետերով սահմանված դրույքաչափերը» թիվը և բառերը փոխարինել «կետով սահմանված դրույքաչափը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում՝ սույն որոշմամբ սահմանված դրույթները վերաբերում են 2022 թվականի հունվարի 12-ից սկսվող փաստացի պահուստավորման ժամանակահատվածներին և վերջիններիս համար հիմք հանդիսացող հաշվետու ժամանակահատվածներին:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. ապրիլի 19

 Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2021 թվական: