Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (31.01.2005-18.05.2007)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.21/6(378) Հոդ.106
Дата подписания
13.01.2005
Дата вступления в силу
31.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունիսի 1998 թվականի, ՀՕ-233, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածը «դավանանքից» բառից հետո լրացնել «ազգային փոքրամասնության պատկանելությունից,» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Քրեական գործերով թարգմանչական ծառայությունն օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով մատուցվում է պետության հաշվին:»:
Հոդված 3.
Օրենքի 16-րդ և 19-րդ հոդվածների 6-րդ կետերը, ինչպես նաև 23-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ներկայացնում է դատարանն այլ մարմինների, ինչպես նաև լրատվամիջոցների հետ փոխհարաբերություններում:»:
Հոդված 4.
Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5.
Օրենքի 22-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ
|
Ռ. Քոչարյան
|
2005 թ. հունվարի 13 Երևան ՀՕ-33-Ն
|
|