Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-12-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.01.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.21/5(377) Հոդ.84
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
10.01.2005
Дата вступления в силу
22.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԵՎ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման կարգի մասին» N 280 որոշման հիման վրա «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում վերագնահատված հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքները (համախառն հաշվեկշռային արժեքների և մաշվածության տարբերությունը) ճանաչել որպես օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքներ։

Հոդված 2. «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում՝ 2004 թվականի և հետագա տարիների համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ հարկվող շահույթի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունների հաշվարկներում հիմք ընդունել սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կարգով վերագնահատված ճանաչված հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքները։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 10
Երևան
ՀՕ-12-Ն


 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան