Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-28-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (31.01.2005-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.21/5(377) Հոդ.100
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
11.01.2005
Дата вступления в силу
31.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 սեպտեմբերի 1998 թվականի, ՀՕ-248) 172-րդ հոդվածում`

 

ա) վերնագիրը «պահպանումը» բառից առաջ լրացնել «ստացումը և» բառերով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ մաս՝

«31. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները բանկային, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են ստանալ դատարանի որոշման հիման վրա:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`

 

«Բանկային, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունը կամ առգրավումը կատարվում է դատարանի որոշման հիման վրա:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 11
Երևան
ՀՕ-28-Ն