Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-51-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (05.02.2005-01.04.2017)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.125
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.01.2005
Дата вступления в силу
05.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 8-ին

 «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-410, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի առաջին և երկրորդ նախադասություններում «Կուսակցությունը» բառը փոխարինել «Պետական գրանցման պահին կուսակցությունը» բառերով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մաս.

«11. Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, և տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երևան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «Սահմանադրությանը և» բառերը.

2) 2-րդ մասից հանել «Սահմանադրության և (կամ)» բառերը:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`

«4) եթե պետական լիազորված մարմինը չի ծանուցվել սույն օրենքի 5-րդ հոդվածի 11 -րդ մասի պահանջների կատարման մասին:».

բ) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված դեպքում կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը կանոնադրությամբ նախատեսված դեպքում համագումարի որոշմամբ կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի կամ Հայաստանի Հանրապետությանը:

Կուսակցության դատական կարգով լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը:»:

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 -րդ մասով`

«11 . Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված կուսակցությունների վրա սույն օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո, որի ընթացքում այդ կուսակցությունները պարտավոր են իրենց տարածքային ընդգրկումը և անդամների թվաքանակը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին` դրա մասին կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին գրավոր տեղեկացնելով պետական լիազորված մարմնին:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Ռ. Քոչարյան

2005 թ. հունվարի 15
Երևան
ՀՕ-51-Ն