Գլխավոր տեղեկություն
Номер
N 815-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.05.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
20.05.2021
Дата вступления в силу
22.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2021 թվականի N 815-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ հոդվածի աղյուսակում, 6-րդ հոդվածի աղյուսակում, N 1 հավելվածի N 2 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված գումարն ուղղվելու է «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ստուգումների արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի գծով պարտավորությունների մարմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


20.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 20-ի N 815-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 20-ի N 815-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 20-ի N 815-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 20-ի N 815-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 20-ի N 815-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 20-ի N 815-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2021 թվական: