Գլխավոր տեղեկություն
Номер
N 522-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 14.04.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.04.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.04.2021
Дата вступления в силу
15.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2021 թվականի N 522-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-901-17.03.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

     

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

09.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

                

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-901-17.03.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

         

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սույն արարքի քրեականացման անհրաժեշտությունը բխում է անձանց կողմից տեղեկություններ ստանալու սահմանադրական իրավունքի երաշխավորման պահանջից։ Միաժամանակ, հոդվածը լրացվում է բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գլխում։ Հարկ է նշել, որ թեև առանձին դեպքերում լրացվող հանցակազմը կարող է առնչվել բնակչության առողջությանը վերաբերող հարցերի, այնուամենայնիվ, հանցանքի տեսակային օբյեկտ կարող են հանդիսանալ անձանց սահմանադրական իրավունքները կամ պետական ծառայությունը, սակայն ոչ բնակչության առողջությունը։ Ըստ այդմ, օրենսգրքի կառուցվածքային ներքին տրամաբանությունը պահպանելու տեսանկյունից հոդվածը չի կարող լրացվել բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գլխում։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից լրացվող հոդվածում օգտագործող ձևակերպումները խիստ վիճահարույց են, քանի որ հանցագործության հատկանիշ համարվող տեղեկությունների շրջանակն ակնհայտ անորոշ է և գնահատողական։

Այսպես, ո՛չ օրենսգիրքը և ո՛չ էլ նախագիծը չեն սահմանում «հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր» հասկացությունը։ Միաժամանակ, քննարկվող ձևակերպումը կարող է ընդգրկել հարցերի խիստ լայն շրջանակ։ Արարքի որակման հետ կապված գործնականում դժվարություններ կառաջանան՝ նաև հաշվի առնելով, որ հասկանալի չեն այն չափանիշները, որոնց հիման վրա պետք է գնահատվի՝ արդյոք կոնկրետ հարցը ներկայացնում է հանրային հետաքրքրություն, թե ոչ:

Նույնը վերաբերում է նաև «ազգային անվտանգությանն առնչվող հարցեր» ձևակերպմանը։ Հասկացությունը սահմանվում է «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ որպես պետության և հասարակության այնպիսի կացություն, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ քրեական օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է ավելի բարձր համապատասխանություն ունենան իրավական որոշակիության սկզբունքին, որպեսզի ապահովվի քրեաիրավա կան նորմերի որոշակի և կանխատեսելի լինելու պահանջները: Տվյալ դեպքում խնդրո առարկա հասկացությունը խիստ լայն և ընդգրկուն է, ինչը գործնականում կարող է անհամաչափորեն ընդլայնել հոդվածի կիրառման շրջանակը։ Հասկանալի չէ հատկա պես՝ հարցերի ինչպիսի շրջանակ են ընդգրկում տնտեսության բնականոն զարգացումը կամ հասարակության նյութական և հոգևոր արժեքները։ Ըստ այդմ, բավարար չափով հիմնավորված չէ նաև այս երևույթներին առնչվող հարցերով կեղծ տեղեկություններ տրամադրելու այնպիսի հանրային վտանգավորությունը, որը կարդարացներ արարքի քրեականացումը։

Հատկանշական է նաև, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ուսումնասիրված՝ Եվրոպայի խորհրդի 12 երկրներից (Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Վրաստան, Իսլանդիա, Ռուսաստան, Լիխտենշտեյն, Լիտվա, Մոլդովա, Նորվեգիա) և ոչ մեկի քրեական օրենսգրքում նախատեսված չէ համանման հանցակազմ։

Բացի դրանից, անհրաժեշտ է արձանագրել, որ պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակներում կամ դրանցից դուրս հանրորեն վտանգավոր արարքներ կատարելով օրենքով պաշտպանվող համապատասխան օբյեկտների դեմ ոտնձգելու դրսևորումներն արդեն իսկ նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք օրենսգիրքը թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան