Գլխավոր տեղեկություն
Номер
N 507-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.04.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.04.2021
Дата вступления в силу
09.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2021 թվականի N 507-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2171-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐ․ ՏՈԲԱԿՈ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 2171-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 1-14-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Հունաստան» բառով.

2) 2-րդ կետի «Քանակը» սյունակում «800» թիվը փոխարինել «800 000» թվով.

3) 3-րդ կետի «Քանակը» սյունակում «900» թիվը փոխարինել «900 000» թվով.

4) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-րդ կետով.

 

«

15.

3302909000

Բուրավետ նյութերի խառնուրդներ և խառնուրդներ

(ներառյալ սպիրտային լուծույթները)՝ ստացված մեկ կամ ավելի այդպիսի նյութերի հիման վրա, որոնք օգտագործվում են որպես արդյունաբերական հումք, այլ պատրաստուկներ բուրավետ նյութերի հիմքով, որոնք օգտագործվում են ըմպելիքների արտադրության համար. ԱՅԼ-------

Բուրավետ նյութերի խառնուրդներ և խառնուրդներ

կգ

68 500

Բրազիլիա, Հնդկաստան, Քենիա, Բուլղարիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Ավստրիա Լիտվա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա, Իսպանիա, Չինաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Սիրիա, Վրաստան, Դանիա, Լատվիա, Նորվեգիա, Հունաստան

658 944 000

».

 

5) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «35 940 807 853» թիվը փոխարինել «36 599 751 853» թվով։

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ