Գլխավոր տեղեկություն
Номер
N 771-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.06.2021-10.07.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 22.05.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.05.2020
Дата вступления в силу
23.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 771-Լ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 771-Լ որոշման

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Ծրագրի առաջնային նպատակը մասնավոր ներդրումների աճը խթանելն է:

2. Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից կազմակերպություններին ֆինանսավորելու տրամաբանության ներքո՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

(2-րդ կետը փոփ. 14.01.21 N 110-Լ)

2. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում (այսուհետ՝ ֆոնդ)՝ մինչև 50 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչև 5 մլրդ դրամի չափով։ Ընդ որում, առաջին 5 մլրդ դրամի չափով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի ձեռքբերման դիմաց վճարումն իրականացվում է ֆոնդի կառավարչի կողմից նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումներ իրականացնելու փաստի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր ծանուցելուց հետո։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փայի ձեռքբերումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա՝ նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով:

4. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և ֆոնդի կառավարչի միջև, որում կնախատեսվեն առնվազն հետևյալ պայմանները՝

1) ֆոնդում պետության մասնակցության առավելագույն ժամանակահատված է հանդիսանում ֆոնդի փայերի առաջին տեղաբաշխման պահից հաշված 10 տարին։ Ընդ որում, առաջին 5 տարին հանդիսանում է ֆոնդի ակտիվ ներդրումային ժամանակահատված, իսկ դրան հաջորդող 5 տարին՝ ֆոնդի ակտիվների իրացման (լիկվիդացիա) և պետության փայերի մարման ժամանակահատված.

2) ֆոնդի սպասվող եկամտաբերությունը (Internal Rate of Return) կազմում է առնվազն 8 տոկոս.

3) մեկ առևտրային կազմակերպությունում, ինչպես նաև փոխկապակցված ընկերություններում ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 0.5 մլն ԱՄՆ-ի դոլարին և առավելագույնը 4 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

4) կազմակերպությունում սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված սահմանաչափերի պահպանմամբ ներդրումները ֆոնդի կողմից կարող են իրականացվել տրանշերով, որոնցից յուրաքանչյուրի նվազագույն չափը պետք է կազմի 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, սակայն ոչ պակաս, քան ընկերությունում ֆոնդի հանձնառված ընդհանուր մասնակցության 20 տոկոսը.

5) (ենթակետն ուժը կորցրել է 14.01.21 N 110-Լ)

6) պետության մասնակցության դիմաց ֆոնդի կառավարչի պարգևավճարը պետք է կազմի պետությանը պատկանող փայերի մարման արժեքի և դրանց ձեռքբերման արժեքի դրական տարբերության՝ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված տարեկան սպասվող նվազագույն եկամտաբերությունը (Internal Rate of Return) գերազանցող մասի 10 տոկոսը և վճարվի փայերի մարման ժամանակահատվածում.

7) ֆոնդում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված փայերի դիմաց ստացված միջոցները և դրանց չտեղաբաշխված մասի՝ որպես ավանդ ներդնելու արդյունքում ստացվելիք տոկոսային եկամուտները պետք է օգտագործվեն ներդրումների իրականացման նպատակով` բացառությամբ ֆոնդի կանոններով նախատեսված ընթացիկ ծախսերի, որոնց տարեկան ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ընկերություններում ֆոնդի փաստացի մասնակցության մեկ տոկոսը կազմող գումարի չափը:

(4-րդ կետը խմբ. 03.09.20 N 1513-Լ, փոփ. 14.01.21 N 110-Լ, 27.05.21 N 879-Լ)

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ ապահովել սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերից բխող գործողությունների կատարումը, այդ թվում՝ ֆոնդի փայերի ձեռքբերման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրումը։

(5-րդ կետը փոփ. 27.05.21 N 879-Լ)

(հավելվածը խմբ. 03.09.20 N 1513-Լ, փոփ. 14.01.21 N 110-Լ, 27.05.21 N 879-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան