ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի մարտի 3-ին
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 2002 թվականի, ՀՕ-359) 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Այն անձանց մոտ, որոնք չեն հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող այլ անձ, և որոնց հաշվեկշիռները Կենտրոնական բանկի սահմանած կարգով վարկային կազմակերպությունը միավորում է իր հաշվեկշռում, Կենտրոնական բանկն ստուգումներ է իրականացնում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 գլխով սահմանված կարգով:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2004 թ. մարտի 30 Երևան ՀՕ-47-Ն |