Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 52-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2021
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Дата принятия
07.04.2021
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար
Дата подписания
07.04.2021
Дата вступления в силу
08.04.2021

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 ապրիլի 2021 թվականի

ք. Երևան

թիվ 52-Ա

   

 «ՌԱԶՆԵՏԿՈՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «ՌԱԶՆԵՏԿՈՄ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2021 թվականի ապրիլի 2-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «ՌԱԶՆԵՏԿՈՄ» ՍՊ ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 264 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

  

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար 

Վ. Օհանյան

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2021 թվական: