ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2020 թվականի N 1096-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ.2» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչներն ու չափերը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ՉԱՓԵՐԸ
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՉԱՓԵՐԸ
Մրցման անվանումը |
Գրաված տեղը |
Անվանական թոշակի ամսավճարի չափը | ||
Մարզիկ |
Անձնական մարզիչ | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղեր
Համաշխարհային շախմատային |
1-ին 2-րդ 3-րդ 4-րդից 6-րդ 1-ին |
500.000 350.000 300.000 100.000 90.000
|
250.000 175.000 150.000 50.000 45.000
|
2. |
Աշխարհի առաջնություն |
1-ին |
300.000 |
150.000 |
3. |
Եվրոպայի առաջնություն, եվրոպական խաղեր |
1-ին |
150.000 |
75.000 |
4. |
Պատանեկան օլիմպիական խաղեր, երիտասարդների աշխարհի առաջնություն, համաշխարհային ուսանողական մարզական խաղեր |
1-ին |
120.000 90.000 70.000 |
60.000 |
5. |
Երիտասարդների Եվրոպայի առաջնություն |
1-ին |
100.000 |
50.000 |
6. |
Ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնություն |
1-ին |
80.000 |
40.000 |
7. |
Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնություն, Եվրոպայի երիտասարդության ձմեռային կամ ամառային օլիմպիական փառատոն |
1-ին |
60.000 50.000 40.000 |
30.000 |
8. |
Աշխարհի և Եվրոպայի մեծահասակների առաջնություններ (բացառությամբ ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, բռնցքամարտ, թաեքվոնդո, ծանրամարտ, շախմատ մարզաձևերի) |
4-րդից |
60.000 |
30.000 |
9. |
Աշխարհի և Եվրոպայի հաշմանդամային սպորտի շրջանակներում մեծահասակների առաջնություններ |
4-րդից |
60.000 |
30.000 |
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՉԱՓԵՐԸ
NN |
Մրցման անվանումը |
Գրաված տեղը |
Անվանական թոշակի ամսավճարի չափը | |||
ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ |
ՀՀ ազգային հավաքականի մարզիչ |
ՀՀ երիտա-սարդական հավաքական թիմի ավագ մարզիչ |
ՀՀ պատա-նեկան հավաքա-կան թիմի ավագ մարզիչ | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղեր
|
1-ինից 3-րդ տեղերի, 1-ինից 3-րդ տեղեր |
200.000 |
140.000 |
||
2. |
Երիտասարդների աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, Եվրոպայի երիտասարդության ձմեռային կամ ամառային օլիմպիական փառատոն |
1-ինից 3-րդ տեղեր |
120.000 |
|||
3. |
Ավագ տարիքի պատանիների աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, պատանեկան օլիմպիական խաղեր |
1-ինից 3-րդ տեղեր |
90.000 |
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
1. Անվանական թոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության այն մարզիկներին, ինչպես նաև նրանց մարզիչներին (անձնական և հավաքական թիմերի), որոնք օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և շախմատային օլիմպիադաներում ցուցաբերել են բարձր արդյունքներ:
2. Անվանական թոշակ է նշանակվում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով` սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված ժամկետներում:
3. Անվանական թոշակի հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
3.1. Նշանակված անվանական թոշակի չափը չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները:
(3.1-ին կետը լրաց. 13.05.21 N 755-Ն)
4. Անվանական թոշակի հատկացումն իրականացվում է ամեն տարվա հունվարի 1-ից:
5. Անվանական թոշակի թեկնածուների հաշվառման, փաստաթղթերի հավաքման և անվանական թոշակի թեկնածուների հետագա առաջադրման, անվանական թոշակ ստացողների թոշակի կասեցման կամ զրկման նպատակով՝ նախարարի կողմից ստեղծվում է հանձնաժողով, որի 13 անդամներից բաղկացած անհատական կազմը և գործունեության կարգը հաստատում է նախարարը: Նախարարի հրամանով նշանակվում է հանձնաժողովի նախագահ` նախարարության ներկայացուցիչներից:
6. Հանձնաժողովի կազմը ձևավորվում է նախարարության՝ վեց, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության՝ չորս և «Հայաստանի շախմատային ֆեդերացիա», «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» և «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներից:
7. Անվանական թոշակի թեկնածուների ցանկը, անվանական թոշակ ստացողների թոշակի կասեցման կամ զրկման վերաբերյալ առաջարկությունները հանձնաժողովը ներկայացնում է նախարարին:
8. Անվանական թոշակի թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերը կարող են ներկայացվել նախարարություն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ը` օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» և «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունների կողմից՝ բացառությամբ սույն չափորոշիչների 10-րդ կետով նախատեսված դեպքի:
9. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց անձնական մարզիչներին, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետի պահանջների, անվանական թոշակ է նշանակվում նախորդ տարվա մարզական արդյունքների հիման վրա՝ մեկ տարի ժամկետով՝ համաձայն սույն որոշման հավելվածի 1-ին կետի:
10. Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկին և նրա անձնական մարզչին վարկանիշի ձեռքբերման պաշտոնական արձանագրության հիման վրա նշանակվում է անվանական թոշակ` մարզիկի արդյունքի ձեռքբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից մինչև օլիմպիական խաղերի ավարտին հաջորդող ամսվա 1-ը:
11. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, ավագ մարզիչներին և մարզիչներին անվանական թոշակ նշանակվում է համապատասխան հավաքական թիմերի մարզիկների նախորդ երկու տարվա ընթացքում արդյունքների ձեռքբերման համար` համաձայն սույն որոշման հավելվածի 2‑րդ կետի: Անվանական թոշակը տրվում է վերջին ձեռքբերմանը հաջորդող երկու տարվա համար: Ընդ որում՝ գլխավոր մարզիչների, ավագ մարզիչների և մարզիչների փոփոխության դեպքում անվանական թոշակի վճարումը դադարեցվում, իսկ նոր նշանակված մարզչի վճարումն իրականացվում է մարզիչների փոփոխությանը հաջորդող ամսվա 1-ից:
12. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչների համար սահմանված անվանական թոշակին գումարվում է անձնական մարզչի համար նախատեսված թոշակի 75 տոկոսի չափով հավելում` նրա պատրաստած յուրաքանչյուր մարզիկի համար:
13. Սույն որոշման հավելվածի 1-ին կետով անձնական մարզչի համար նախատեսված անվանական թոշակը նշանակվում է մարզիկի հետ մեկ տարուց ոչ պակաս անմիջական աշխատանքի համար` հաշվի առնելով այդ մարզիկի ցուցաբերած մեկ լավագույն արդյունքը:
14. Անձնական մարզչի համար նախատեսված անվանական թոշակին լրացուցիչ ավելանում է նրա պատրաստած յուրաքանչյուր այլ մարզիկի ցուցաբերած արդյունքի համար` անձնական մարզչի թոշակի 75 տոկոսի չափով հավելում:
15. Ծանրամարտում անվանական թոշակ է նշանակվում միայն երկամարտում ցուցաբերած արդյունքների համար:
16. Օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» կամ «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունների և հանձնաժողովի կողմից հիմնավոր պատճառաբանությամբ ներկայացված առաջարկության հիման վրա նախարարի հրամանով կարող է ժամանակավորապես կասեցվել մարզիկին և նրա մարզիչներին անվանական թոշակի հատկացումը՝ հավաքական թիմերի ներքին կարգապահական կանոնների կամ մարզական ռեժիմի խախտման համար, ինչպես նաև զրկել նշանակված թոշակից` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմից հեռացման փաստի հիման վրա:
(հավելվածը լրաց. 13.05.21 N 755-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2020 թվական: