Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-49-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.19/4(303)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.12.2003
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2003
Дата вступления в силу
01.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի 55-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 55. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատվում է հարկերից և տուրքերից: Սույն հոդվածով սահմանված արտոնությունը չի տարածվում ապրանքների ներմուծման համար մաքսային սահմանին վճարման ենթակա հարկերի, մաքսատուրքերի և մաքսավճարների վրա:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր հոդվածով`

«Հոդված 60. Սույն օրենքի 55-րդ հոդվածի դրույթներին վերաբերող հրահանգները, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումները հաստատում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-49-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան