Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-37-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (31.01.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.21/6(378) Հոդ.110
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.01.2005
Дата вступления в силу
31.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 99-103-րդ, 104.1-րդ, 104.2-րդ, 104.3-րդ և 106-րդ հոդվածները:

Հոդված 2. Օրենսգրքի 104-րդ և 105-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
 

«Հոդված 104.

Նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքները գործող ցանցերին առանց էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը


Նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքները գործող ցանցերին առանց էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հոդված 105.

Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելը


Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 232.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 232.1.

Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմինը

Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմինը վարչական վարույթ է հարուցում սույն օրենսգրքի 104-րդ և 105-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ


Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-37-Ն