Գլխավոր տեղեկություն
Номер
N 447-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.04.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.04.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.04.2021
Дата вступления в силу
03.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2021 թվականի N 447-Ն

 

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային oգտագործման մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

        

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


01.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

                

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 1-ի N 447-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

       

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

      

1. Սույն կարգով կարգավորվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

2. Համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմումն ու մասհանումներ ստացող ազդակիր համայնքների ցանկի կազմման և միևնույն ընկերության գործունեության վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների և (կամ) բնակավայրերի միջև մասհանումների գումարների բաշխման համամասնությունների հաշվարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի բնագավառում լիազոր մարմնի կողմից` սույն կարգի համաձայն և Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում:

3. Բնակավայրերը սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ցանկում ներառվում են՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի դրույթները։

4. Միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի միջև օրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման համամասնությունները որոշվում են ըստ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկերի տեսակների, որոնցից կատարվում են մասհանումներ։

     

II. ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԿԱՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ

     

5. Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման մասով տվյալ ընկերության ազդակիր են համարվում այն համայնքները և (կամ) բնակավայրերը, որոնց վարչական տարածքներում տվյալ ընկերության կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու թույլտվություններով նախատեսված նյութերի սահմանային թույլատրելի խտությունները (կոնցենտրացիաները-ՍԹԿ) գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշմամբ հաստատված նորմատիվները:

6. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքերի մասով տվյալ ընկերության ազդակիր են համարվում այն համայնքները և (կամ) բնակավայրերը, որոնց վարչական տարածքում գտնվող ջրային ռեսուրսում տվյալ ընկերության կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով արտանետվող վնասակար նյութերի և (կամ) միացությունների սահմանային թույլատրելի խտությունները (կոնցենտրացիաները) գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշմամբ հաստատված նորմատիվները:

7. Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման և պահման մասով տվյալ ընկերության ազդակիր են համարվում այն համայնքները և (կամ) բնակավայրերը, որոնց վարչական տարածքում տվյալ ընկերության կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2291-Ն որոշման դրույթների համաձայն՝ թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակներին համապատասխան, տեղադրվում կամ պահվում են ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները։

8. Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման և ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքերի մասերով ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի որոշման գործընթացում մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսի աղտոտվածության, հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման և պահման մասով ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի որոշման գործընթացում հողային ռեսուրսների վրա վնասակար ազդեցության հաշվարկների իրականացման համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը։

    

III. ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

    

9. Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում են ընկերության՝ մթնոլորտային օդ արտանետումների անշարժ աղբյուրից համայնքի և (կամ) բնակավայրի հեռավորության, համայնքի (կամ բնակավայրի) մշտական բնակչության թվաքանակի և վնասակար նյութերով մթնոլորտային օդի աղտոտման մակարդակի (հաշվի առնելով ընկերության կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով, մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու թույլտվությունների տվյալները) հիման վրա։

10. Մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում են տվյալ տարվան հաջորդող տարվա համար՝ հիմք ընդունելով վերը նշված ցուցանիշների արժեքները՝ տվյալ տարվան նախորդող տարվա դրությամբ։

11. Մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունների (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկը՝

1) մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Համ (%) =

ՀԳn *100 (1),

     ՀԳ∑

 

որտեղ՝ n=1,2,3,… ազդակիր համայնքները կամ բնակավայրերն են, ՀԳn-ն համամասնության գործակիցն է յուրաքանչյուր (n-րդ) համայնքի (բնակավայրի) համար, իսկ ՀԳ∑-ն տվյալ ընկերության ազդակիր համայնքների (բնակավայրերի) համամասնության գործակիցների գումարն է.

2) համամասնության գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

     

ՀԳn=ԳՀn*ԳԲn*ՄՕՈ (2),

     

որտեղ՝ ԳՀn-ն մթնոլորտային օդ արտանետումների անշարժ աղբյուրից համայնքի (բնակավայրի) հեռավորության գործակիցն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

     

ԳՀn=1+ԱՀ-ՀՀ (3),

     1+ԱՀ

           

որտեղ՝ ԱՀ-ն մթնոլորտային օդ արտանետումների անշարժ աղբյուրից ամենահեռու գտնվող ազդակիր համայնքի (բնակավայրի) հեռավորությունն է նշված աղբյուրից, ՀՀ-ն՝ տվյալ համայնքի (բնակավայրի) հեռավորությունը, ԳԲn-ն համայնքի (բնակավայրի) բնակչության թվաքանակի գործակիցն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

      

ԳԲn=

ՀԲԹ (4),

ԱՀԲԹ

 
                   

որտեղ՝ ՀԲԹ-ն համայնքի (բնակավայրի) բնակչության թվաքանակն է, ԱՀԲԹ-ն՝ տվյալ ընկերության ազդակիր համայնքների (բնակավայրերի) բնակչության թվաքանակը, ՄՕՈ-ն համայնքում (բնակավայրում) մթնոլորտային օդի որակն է և հանդիսանում է մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի, ծծմբի երկօքսիդի և փոշու միջին տարեկան կոնցենտրացիաների՝ ՍԹԿ-ների նկատմամբ փաստացի գերազանցումների (պատիկների) արտադրյալը։

12. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքերի մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում են ընկերության՝ ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացություններ արտանետման աղբյուրից համայնքի կամ բնակավայրի հեռավորության, համայնքի կամ բնակավայրի մշտական բնակչության թվաքանակի, համայնքի կամ բնակավայրի գյուղատնտեսական նշանակության՝ տվյալ ջրային ռեսուրսից փաստացի ոռոգվող հողերի քանակի և վնասակար նյութերով ջրային ռեսուրսի աղտոտման մակարդակի (ըստ ընկերության կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացություններ արտանետման թույլտվությունների) հիման վրա։ Եթե վնասակար նյութեր և (կամ) միացություններ ընդունող ջրային ռեսուրսը գետ է, ապա հեռավորությունը հաշվարկվում է ըստ գետի երկարության։

13. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման

չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում են տվյալ տարվան հաջորդող տարվա համար՝ հիմք ընդունելով վերը նշված ցուցանիշների արժեքները՝ տվյալ տարվան նախորդող տարվա դրությամբ։

14. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունների (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկը՝

1) ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

     

Համ (%) = ՀԳn *100 (5),

ՀԳ∑

    

որտեղ՝ n=1,2,3,… ազդակիր համայնքները կամ բնակավայրերն են, ՀԳn-ն համամասնության գործակիցն է յուրաքանչյուր (n-րդ) համայնքի (բնակավայրի) համար, ՀԳ∑-ն տվյալ ընկերության ազդակիր համայնքների (բնակավայրերի) համամասնության գործակիցների գումարն է.

2) համամասնության գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

    

ՀԳn=ԳՀn*ԳԲn*ԳՈՀn*ՋՈԸԴ (6),

    

որտեղ՝ ԳՀn-ն ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացություններ արտանետման աղբյուրից համայնքի (բնակավայրի) հեռավորության գործակիցն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

   

ԳՀn=

1+ԱՀ-ՀՀ (7),

1+ԱՀ

   

որտեղ՝ ԱՀ-ն ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացություններ արտանետման աղբյուրից ամենահեռու գտնվող ազդակիր համայնքի (բնակավայրի) հեռավորությունն է նշված աղբյուրից, իսկ ՀՀ-ն՝ տվյալ համայնքի (բնակավայրի) հեռավորությունը, ԳԲn-ն համայնքի (բնակավայրի) բնակչության թվաքանակի գործակիցն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ԳԲn=

ՀԲԹ (7),

ԱՀԲԹ

 

որտեղ՝ ՀԲԹ-ն համայնքի կամ բնակավայրի բնակչության թվաքանակն է, իսկ ԱՀԲԹ-ն՝ տվյալ ընկերության ազդակիր համայնքների բնակչության թվաքանակը, ԳՈՀn-ն համայնքի (խոշորացված համայնքների դեպքում՝ ազդակիր բնակավայրերի) գյուղատնտեսական նշանակության՝ տվյալ ջրային ռեսուրսից փաստացի ոռոգվող հողերի քանակի գործակիցն է, ՋՈԸԴ-ն ջրի որակի ընդհանրական դասն է։

15. Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման կամ պահման մասով մասհանումների գումարների բաշխման համամասնություններն ազդակիր համայնքների միջև որոշվում են՝ հաշվի առնելով այդ համայնքների բնակչության թվաքանակը, թափոնների տեղադրման կամ պահման տարածքի մակերեսը, տեղադրված կամ պահված թափոնների ծավալը (հաշվի առնելով ընկերության կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղադրված կամ պահված թափոնների տեղադրման թույլտվությունների տվյալները) և տեղադրված կամ պահված թափոնների վտանգավորության դասը (ըստ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 342-Ն հրամանով հաստատված ցանկի)։

16. Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման կամ պահման մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում են տվյալ տարվան հաջորդող տարվա համար՝ հիմք ընդունելով վերը նշված ցուցանիշների արժեքները՝ տվյալ տարվան նախորդող տարվա դրությամբ։

17. Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման կամ պահման մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունների (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկը՝

1) Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման կամ պահման մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

          

Համ (%) =

ՀԳn *100 (8),

ՀԳ∑

       

որտեղ՝ n=1,2,3,… ազդակիր համայնքները կամ բնակավայրերն են,

ՀԳn-ն համամասնության գործակիցն է յուրաքանչյուր (n-րդ) համայնքի (բնակավայրի) համար, ՀԳ∑-ն տվյալ ընկերության ազդակիր համայնքների (բնակավայրերի) համամասնության գործակիցների գումարն է.

2) համամասնության գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

    

ՀԳn=ԳԲn*ԹԶԳn*ՏԳn*ՎԴԳn (9),

     

որտեղ՝ ԳԲn-ն համայնքի (բնակավայրի) բնակչության թվաքանակի գործակիցն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

          

ԳԲn=

ՀԲԹ (10),

ԱՀԲԹ

     

որտեղ՝ ՀԲԹ-ն համայնքի և (կամ) բնակավայրի բնակչության թվաքանակն է, իսկ ԱՀԲԹ-ն՝ տվյալ ընկերության ազդակիր համայնքների բնակչության թվաքանակը, ԹԶԳn-ն թափոնների զանգվածի գործակիցն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

  

ԹԶԳn=

ՏՀԹԶ (11),

ԹԸԶ

         

որտեղ ՏՀԹԶ-ը տվյալ համայնքի կամ բնակավայրի վարչական տարածքում տեղադրված կամ պահված թափոնների զանգվածն է (տոննա), իսկ ԹԸԶ-ն՝ ընկերության կողմից ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի վարչական տարածքներում տեղադրված կամ պահված թափոնների ընդհանուր զանգվածը (տոննա), ՏԳn-ն տարածքի գործակիցն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

  

ՏԳn=

ՀՏ (12),

ԸՏ

     

որտեղ ՀՏ-ն համայնքի կամ բնակավայրի վարչական տարածքում թափոնների պահման կամ տեղադրման նպատակով հատկացված տարածքն է, իսկ ԸՏ-ն՝ ընկերության կողմից թափոնների պահման կամ տեղադրման նպատակով ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի վարչական տարածքներում հատկացված ընդհանուր տարածքը։ ՎԴԳn-ն թափոնների վտանգավորության դասի գործակիցն է։ 1-ին դասի վտանգավորության թափոնների համար հաշվարկվում է թափոնների վտանգավորության դասի «5» գործակից, 2-րդ դասի վտանգավորության թափոնների համար՝ «4», 3-րդ դասի վտանգավորության թափոնների համար՝ «3», 4-րդ դասի վտանգավորության թափոնների համար՝ «2», ոչ վտանգավոր թափոնների համար՝ «1»։

                 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Թորոսյան

         

01.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

          

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 ապրիլի 2021 թվական: