Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 54-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2021
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
27.04.2021
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
30.04.2021
Дата вступления в силу
17.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 ապրիլի 2021 թվականի

թիվ 54-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել արտասահմանյան այն վճարահաշվարկային համակարգերում Հայաստանի Հանրապետության բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասնակցության թույլտվության տրամադրման գործընթացը, որոնց միջոցով իրականացվում է վճարային գործիքով (վճարային քարտ, էլեկտրոնային փող և այլ) վճարումների ընդունում և կատարում,

հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի ««Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն կանոնակարգը չի տարածվում Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայությունը վճարահաշվարկային համակարգերի օպերատորների համագործակցությամբ իրականացնելու արդյունքում ծագած հարաբերությունների վրա, ինչպես նաև հայաստանյան վճարահաշվարկային համակարգի այն մասնակիցների վրա, որոնք հայաստանյան վճարահաշվարկային համակարգի և Համակարգի օպերատորի միջև կնքված պայմանագրի հիման վրա ստացել են Համակարգով ծառայություններ մատուցելու իրավասություն։»,

2) Կանոնակարգի 5-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) Համակարգի հետ ինտեգրված/հարակից համակարգեր՝ Համակարգի օպերատորի հետ համագործակցող արտասահմանյան այն վճարահաշվարկային համակարգերը, որոնց միջոցով Հայաստանյան մասնակիցը ստանում է իրավասություն՝ մատուցելու սույն Կանոնակարգով տրված թույլտվությամբ սահմանված ծառայություններ։»,

3) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 5-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերը,

4) Կանոնակարգի 10-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Համակարգի օպերատորի հետ կնքված պայմանագրի պատճենը կամ կնքվելիք պայմանագրի նախագիծը: Այն դեպքում, երբ Հայաստանյան մասնակցի կողմից թույլտվություն ստանալու համար ներկայացվել է Համակարգի օպերատորի հետ կնքվող պայմանագրի նախագիծը, ապա Կենտրոնական բանկի կողմից համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման դեպքում՝ այդ թույլտվությունը ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը երկու ամսվա ընթացքում Հայաստանյան մասնակիցը Կենտրոնական բանկ է ներկայացնում ստորագրված պայմանագրի պատճենը: Սույն ենթակետում նշված վերջնաժամկետում ստորագրված պայմանագրի պատճենը Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում՝ տրամադրված թույլտվությունը համարվում է ուժը կորցրած։ Այն դեպքում, երբ Հայաստանյան մասնակիցը Համակարգին մասնակցում է Գործակալի միջոցով (անուղղակի եղանակով), ապա հղում տալ այն փաստաթղթին (օրինակ` պայմանագիր) կամ իրավական ակտին (օրինակ` համակարգի կանոն)` համաձայն որի Գործակալն իրավասու է պայմանագիր կնքել Հայաստանյան մասնակցի հետ, ինչպես նաև Գործակալին նման իրավասություն տվող պայմանագրի պատճենը,»,

5) Կանոնակարգի Հավելված 2-ում «Համակարգում Հայաստանյան մասնակցի կողմից մատուցվող ծառայությունների տեսակը/տեսակները՝ տարանջատված հետևյալ կերպ.» բառերից հետո «ա» և «բ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,

6) Կանոնակարգի Հավելված 4-ի 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Համակարգի գործունեության նպատակը (վճարային քարտերով, էլեկտրոնային փողերով և այլ միջոցներով գործարքների կատարման ապահովում),»,

7) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի Հավելված 4-ի 1-ին կետի 5-րդ ենթակետի «ե» պարբերությունը,

8) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի Հավելված 5-ի 1-ին կետի 3-րդ ենթակետը,

9) Կանոնակարգի Հավելված 5-ի 1-ին կետի 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) Համապատասխան հարցման դեպքում համակարգի օպերատորի միջոցով մատուցված ծառայության մասով կոնտրագենտի (գործարքի մյուս կողմի) նույնականացման համար անհրաժեշտ տվյալներ ստանալու Հայաստանյան մասնակցի իրավասությունը (սահմանված է արդյոք դրույթ, համաձայն որի համակարգի օպերատորը պարտավորվում է հայաստանյան մասնակցի հարցման դեպքում նրան տրամադրել իր միջոցով մատուցված ծառայության մասով կոնտրագենտի (գործարքի մյուս կողմի) նույնականացման վերաբերյալ տվյալներ):»,

10) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի Հավելված 7-ի 3-րդ կետի 3.1-րդ ենթակետը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. ապրիլի 30

 Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2021 թվական: