Գլխավոր տեղեկություն
Номер
N 521-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.05.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.05.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
14.05.2021
Дата вступления в силу
15.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 521-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՂՐԻԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված՝ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման միջգերատեսչական խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):

2. Հաստատել ծրագրի իրականացման խորհրդի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել ծրագրի իրականացման խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սահմանել, որ ծրագրի աշխատանքները համակարգող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:

5. Հանձնարարել ծրագրի իրականացման խորհրդի կազմում ներառված մարմիններին (իսկ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարման և սահմանների համալիր կառավարման ծրագրերի ղեկավարին և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալին՝ առաջարկել)՝ որոշումն ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել խորհրդի անդամների տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսը և էլեկտրոնային փոստի հասցեն)։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 521-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՂՐԻԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ)

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

- ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

- ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

- ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարման և սահմանների համալիր կառավարման ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)

- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 521-Ա որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՂՐԻԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Մեղրիի մաքսատան արդիականացման և վերակառուցման ծրագրի իրականացման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Խորհրդի նպատակն է համակարգել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակներում նախատեսված միջոցների օգտագործման ուղղությունները:

3. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեությունն իրականացնում է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով և սույն կարգով:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Խորհրդի գործառույթներն են՝

ա) վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքում ծագած միջգերատեսչական և միջպետական խնդիրների կարգավորման նպատակով համակողմանի քննարկումների արդյունքում լուծումների տարբերակների կազմումը՝ համապատասխան հիմնավորումներով,

բ) ծրագրի մոնիթորինգի արդյունքների շուրջ քննարկումների կազմակերպումը,

գ) ներգրավված միջազգային կազմակերպությունների հետ խորհրդի գործառույթներից բխող աշխատանքների իրականացումը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Խորհրդի նախագահը և անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

6. Խորհրդի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով՝ խորհրդի նախագահի կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) առաջարկությամբ՝ ըստ անհրաժեշտության:

7. Խորհուրդն իրավասու է քննարկել և առաջարկություններ ներկայացնել ծրագրի իրականացման ընթացքում առաջացած միջպետական և միջգերատեսչական հարցերի վերաբերյալ։

8. Ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ անհրաժեշտության, խորհրդին ներկայացնում է կոմիտեն։

9. Խորհրդի յուրաքանչյուր նիստի ավարտից հետո կազմվում է արձանագրություն՝ կատարված աշխատանքների և քննարկված հարցերի վերաբերյալ:

10. Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ:

11. Խորհրդի նախագահը՝

ա) համակարգում է խորհրդի աշխատանքը,

բ) վարում է խորհրդի նիստերը կամ իր բացակայության դեպքում նիստերի վարումը հանձնարարում է խորհրդի անդամներից որևէ մեկին:

12. Խորհրդի անդամը՝

ա) մասնակցում է խորհրդի նիստերին,

բ) ներկայացնում է առաջարկություններ խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ։

13. Խորհրդի նիստին մասնակցելու անհնարինության դեպքում խորհրդի անդամը նախօրոք տեղեկացնում է խորհրդի նախագահին:

14. Խորհրդի գործունեությունը հրապարակային է, բացառությամբ խորհրդի նախագահի բանավոր հիմնավորմամբ՝ նիստը կամ դրա մի մասը փակ ընթացակարգերով անցկացնելու դեպքերի։ Խորհուրդն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ