ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 267-Ա
«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի առողջապահության նախարարությանը և Իզմիրլյան բժշկական կենտրոնին «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպություն միջոցով անհատույց հանձնելու նպատակով Բելգիայի Հայ օգնության միության միավորի կողմից «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված երկու շտապ օգնության մեքենայի (MERCEDES BENZ 906 մակնիշի, նույնականացման համարը՝ WDB9061531N352322 և DAIMLER CHRAYSLER 904.6 մակնիշի, նույնականացման համարը՝ WDB9046121R412761, 2 տեղ, 18,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայ օգնության միությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
31.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |