Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-32-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (31.01.2005-18.05.2007)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.21/6(378) Հոդ.105
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.01.2005
Дата вступления в силу
31.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-230, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը «օրենքով» բառից առաջ լրացնել «քրեական» բառով:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «կառավարությունը» բառը փոխարինել «վճռաբեկ դատարանի նախագահը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում`


1) 4-րդ կետի «չորս ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) նրա նկատմամբ մեկ տարվա ընթացքում երեք կամ ավելի անգամ կիրառվել է կարգապահական տույժ.».

3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) նա թույլ է տվել «Դատավորի վարքագծի կանոնագրքի» կանոնների այնպիսի խախտում, որն անհամատեղելի է դատավորի կոչման հետ.»:

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են`

1) արդարադատություն իրականացնելիս օրենքի խախտում թույլ տալը.

2) արդարադատություն չիրականացնելը.

3) օրենքով նախատեսված դեպքերում ինքնաբացարկ չհայտնելը կամ անհիմն ինքնաբացարկ, բացարկ ընդունելը.

4) դատավորների խորհրդակցության և քվեարկության գաղտնիքը կամ օրենքով պաշտպանվող գաղտնիքը հրապարակելը.

5) այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելը.

6) ցանկացած այլ հրապարակային վարքագիծ, որը վարկաբեկում է դատական իշխանության հեղինակությունը.

7) դատարանում քննվող գործով կողմերին իրավաբանական բնույթի խորհրդատվություն տալը.

8) անհարգելի պատճառով երեք և ավելի օր անընդմեջ աշխատանքի չներկայանալը.

9) պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս մարդկանց նկատմամբ բարեկիրթ չլինելը:»:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելիս արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը.

1) դիտողություն.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ


Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-32-Ն