Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-525-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (10.05.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.04.30/24(259) Հոդ.401
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
31.03.2003
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
26.04.2003
Дата вступления в силу
10.05.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի մարտի 31-ին


«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «Անվտանգության բնագավառ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով`


«14. հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրում ՀՀԿ Բ - Փ Մ Ո Հ Վ»

Հոդված 2. Սահմանել, որ հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրման գործունեություն են համարվում անձնագրերի, թղթադրամների, ակցիզային դրոշմանիշների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված վկայականների, լիցենզիաների բլանկների և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ փաստաթղթերի տպագրությունը:


Հոդված 3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն օրենքի ընդունման պահից վեցամսյա ժամկետում ընդունել հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրման գործունեության լիցենզավորման կարգը և սույն օրենքից բխող այլ իրավական ակտերը:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. ապրիլի 26
Երևան
ՀՕ-525-Ն