Գլխավոր տեղեկություն
Номер
N 708-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.05.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.05.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
06.05.2021
Дата вступления в силу
07.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2021 թվականի N 708-Ա

 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող վարչական շենքից 10 649 243,83 դրամ սկզբնական արժեքով, 331.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից 4-րդ հարկից 74 քառ. մետր և 5-րդ հարկից 257,9 քառ.մետր) և 34 373 410,41 դրամ սկզբնական արժեքով, 1071.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից 2-րդ հարկից 379,2 քառ. մետր և 4-րդ հարկից 692.1 քառ. մետր) տարածքները (այսուհետ՝ տարածքներ) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ Հանրային խորհրդի տեղակայման նպատակով ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


06.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան