ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 233-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԵՎ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 28,800,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուժեղացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
22.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 233-Ա որոշման |
«Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուժեղացում»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
Սոցիալ-հոգեբանական աջակցություն ամբուլատոր փուլում բուժում ստացող տուբերկուլյոզով հիվանդներին։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով: |
3. |
Բարեգործը |
ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ք․ Երևան և ՀՀ մարզեր, սոցիալ-առողջապահական ոլորտ |
6. |
Ծրագրի բյուջեն |
28 800 000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ ազգաբնակչությունը, այդ թվում՝ տուբերկուլյոզով հիվանդները և աշխատանքային միգրանտներն ու նրանց զուգընկերները: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
02․04․2021 – 30․09․2021 թթ․ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով` 1․Սոցիալ-հոգեբանական աջակցություն տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին, մասնավորապես բուժման բարեհաջող ելքով ավարտող հիվանդների «վերածնունդների», անհատական տեղեկատվական բնույթի հանդիպումների կազմակերպում, անհրաժեշտության դեպքում հոգեբանական աջակցության տրամադրում /02.04.2021 – 30.09.2021 թթ, 11 600 000 դրամ ընդհանուր արժողությամբ/: 2. Առաջնային բուժօղակի և ՀԿԽԸ կամավորների համար դասընթացների կազմակերպում /02.04.2021 – 30.09.2021 թթ, 3 800 000 դրամ ընդհանուր արժողությամբ/: 3․Աշխատանքային միգրանտներին և նրանց զուգընկերներին տեղեկատվության տրամադրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի վերաբերյալ, ինչպես նաև ուղղորդում ՄԻԱՎ-ի թեստավորման /02․04․ 2021 – 30․09․2021 թթ, 9 200 000 դրամ ընդհանուր արժողությամբ/: 4․Կազմակերպական ծախսեր՝ /02.04.2021 – 30.09.2021 թթ, 4 200 000 դրամ ընդհանուր արժողությամբ/: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր` 1. Կամավորների և աշխատակիցների համար անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերում՝ 1 225 500 դրամ արժողությամբ։ 2. Միջոցառումների և դասընթացների դահլիճի վարձակալություն, հյուրանոցային ծառայությունների և սննդի ձեռքբերում՝ 3 500 000 դրամ արժողությամբ: 3. Գրենական պիտույքների ձեռքբերում ՝ 180 000 դրամ արժողությամբ։ 4. Վառելիքի ձեռքբերում և մեքենայի պահպանման ծախսեր՝ 800 000 դրամ արժողությամբ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 4 200 000 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ, գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռք բերում, վառելիքի ձեռքբերում և մեքենաների սպասարկման ծախսեր։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրը իրականացվելու է Երևանում և ՀՀ մարզերում պոլիկլինիկաների և ամբուլատորիաների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
22.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|