Գլխավոր տեղեկություն
Номер
N 233-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
22.03.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
22.03.2021
Дата вступления в силу
23.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 233-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԵՎ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 28,800,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուժեղացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


22.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 233-Ա որոշման

 

«Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուժեղացում»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալ-հոգեբանական աջակցություն ամբուլատոր փուլում բուժում ստացող տուբերկուլյոզով հիվանդներին։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

ք․ Երևան և ՀՀ մարզեր, սոցիալ-առողջապահական ոլորտ

6.

Ծրագրի բյուջեն

28 800 000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ ազգաբնակչությունը, այդ թվում՝ տուբերկուլյոզով հիվանդները և աշխատանքային միգրանտներն ու նրանց զուգընկերները:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

02․04․2021 – 30․09․2021 թթ․

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`

1․Սոցիալ-հոգեբանական աջակցություն տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին, մասնավորապես բուժման բարեհաջող ելքով ավարտող հիվանդների «վերածնունդների», անհատական տեղեկատվական բնույթի հանդիպումների կազմակերպում, անհրաժեշտության դեպքում հոգեբանական աջակցության տրամադրում /02.04.2021 – 30.09.2021 թթ, 11 600 000 դրամ ընդհանուր արժողությամբ/:

2. Առաջնային բուժօղակի և ՀԿԽԸ կամավորների համար դասընթացների կազմակերպում /02.04.2021 – 30.09.2021 թթ, 3 800 000 դրամ ընդհանուր արժողությամբ/:

3․Աշխատանքային միգրանտներին և նրանց զուգընկերներին տեղեկատվության տրամադրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի վերաբերյալ, ինչպես նաև ուղղորդում ՄԻԱՎ-ի թեստավորման /02․04․ 2021 – 30․09․2021 թթ, 9 200 000 դրամ ընդհանուր արժողությամբ/:

4․Կազմակերպական ծախսեր՝ /02.04.2021 – 30.09.2021 թթ, 4 200 000 դրամ ընդհանուր արժողությամբ/:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1. Կամավորների և աշխատակիցների համար անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերում՝ 1 225 500 դրամ արժողությամբ։

2. Միջոցառումների և դասընթացների դահլիճի վարձակալություն, հյուրանոցային ծառայությունների և սննդի ձեռքբերում՝ 3 500 000 դրամ արժողությամբ:

3. Գրենական պիտույքների ձեռքբերում ՝ 180 000 դրամ արժողությամբ։

4. Վառելիքի ձեռքբերում և մեքենայի պահպանման ծախսեր՝ 800 000 դրամ արժողությամբ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 4 200 000 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ, գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռք բերում, վառելիքի ձեռքբերում և մեքենաների սպասարկման ծախսեր։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

Ծրագիրը իրականացվելու է Երևանում և ՀՀ մարզերում պոլիկլինիկաների և ամբուլատորիաների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


22.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ