Գլխավոր տեղեկություն
Номер
N 236-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.03.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.03.2021
Дата вступления в силу
12.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 236-Ա

 

ԳԱՐԵԳԻՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 1-ին բաժնի գլխավոր վերահսկող Գարեգին Ալեքսանյանին 2021 թվականի մարտի 28-ից մինչև ապրիլի 9-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժանմունքի 2019-2020 թվականների ֆինանսատնտեսական գործունեության ստուգմանը մասնակցելու նպատակով:

2. Գարեգին Ալեքսանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Ալեքսանյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապե-տության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ