ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2018 թվականի N 1218-Լ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հաստատել՝
1) Պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Պետական պահպանության ծառայության զինծառայողների տարբերանշանների նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` 3-ամսյա ժամկետում սահմանել Պետական պահպանության ծառայության զինծառայողներին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգը, ժամկետները և պայմանները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. սեպտեմբերի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2018 թ. սեպտեմբերի 17-ի N 1218-Լ որոշման |
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
1. Ընդհանուր դրույթներ
1. Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող Պետական պահպանության ծառայության զինծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված կոչումների:
2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
2. Պետական պահպանության ծառայության բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 1, նկար 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13) ներառում է`
1) ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, կարմիր երիզով և դեղնականաչավուն գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2մմ լայնքով երիզ` կարմիր մահուդից: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված հատուկ պատկեր և գլխարկանշան,
2) ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից՝ մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից: Թասակը 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան,
3) ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց՝ մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը՝ 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է գլխարկանշան,
4) ձմեռային վերարկու` բրդյա գործվածքից, կարակուլե օձիքով՝ դեղնականաչավուն գույնի բրդյա գործվածքից` հանովի բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակներով, 2 գրպանները` ներկարովի, կափույրներով: Օձիքը` ծալովի, ծայրերը` կարմիր մահուդից երիզով: Մեջքը` մեջտեղի կարով, հետևի մասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` կարովի, դեղնականաչավուն գույնի, աստղերը` ասեղնագործված,
5) կիտել` բրդյա գործվածքից, տոնական ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ՝ դեղնականաչավուն գույնի բրդյա գործվածքից, մետաքսե աստառով: 4 ոսկեգույն կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրով, 2 վրադիր գրպան` կափույրով` կրծքավանդակին, 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: Ուսադիրները` կարովի, ասեղնագործված ոսկեգույն թելերով: Տաբատը` բրդյա դեղնականաչավուն գույնի գործվածքից` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` 1 գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25մմ) և 1 նեղ (2մմ) կարմիր գունաժապավեններ,
6) կիտել` բրդյա գործվածքից, ամենօրյա ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ՝ դեղնականաչավուն գույնի բրդյա գործվածքից` մետաքսե աստառով, 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով, կրծքավանդակին` 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: Ուսադիրները` դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն գույնի բրդյա գործվածքից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` 1 գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25մմ) և 1 նեղ (2մմ) կարմիր գունաժապավեններ,
7) բաճկոն (կուրտկա)` բրդյա գործվածքից, հանովի ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ՝ դեղնականաչավուն գույնի բրդյա գործվածքից, աստառը` մետաքսե, առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպան (շղթայով): Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Ուսադիրները` հանովի, դեղնականաչավուն գույնի, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն գույնի բրդյա գործվածքից` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` 1 գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25մմ) և 1 նեղ (2մմ) կարմիր գունաժապավեններ,
8) դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից՝ բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով, 2 ներկարված կողային գրպանով: Տաբատը` ուղիղ կարվածքով` 2 կողային գրպանով և հետևի մասում` 1 գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա: Ուսադիրները` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, աստղերը` ասեղնագործված,
9) ամառային թիկնոց (պլաշչ)` հանովի ուսադիրներով՝ անջրաթափանց գործվածքից` դեղնականաչավուն գույնի, ներդիրը` հանովի, բրդյա գործվածքից, որն ամրացվում է շղթայով: Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով: Մշակված է 2 կողային ներկարված գրպանով և 1 ծոցագրպանով,
10) թիկնոց-ուսնոց՝ անջրաթափանց դեղնականաչավուն գույնի գործվածքից, 2 կողային բացվածքով` ձեռքերի համար և գլխանոցով,
11) ձեռնոց` ամառային՝ հինգմատնյա, սպիտակ, գործվածքը` բամբակյա թելից,
12) ձեռնոց` աշնանային-գարնանային` hինգմատնյա, գործվածքը` խիտ բամբակյա թելից,
13) ձեռնոց` ձմեռային` hինգմատնյա, երեսացուն` բնական սև կաշվից, միջադիրը` ոչխարի բնական մորթուց կամ համանման,
14) ձմեռային դաշտային տաք կոստյում` այդերուկի աղվամազով, հանովի ուսադիրներով՝ բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, աստառը` մետաքսյա, բաճկոնը և տաբատը լցոնված են այդերուկի աղվամազով: Բաճկոնի վրա տեղադրված են դիմային շղթա և 2 կողային ներկարված գրպան: Տաբատի առջևի մասը մշակված է շղթայով և 2 կողային գրպանով: Բաճկոնի ուսերին առկա են ուսադիրների ամրակներ, ուսադիրները` դեղնականաչավուն գույնի, աստղերը` ասեղնագործված,
15) ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից, ոչխարի մորթուց կարված օձիքով, հանովի ուսադիրներով՝ բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք միջադիրով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, 1 ծոցագրպան և գրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, ոչխարի բնական մորթուց: Ուսադիրները` դեղնականաչավուն գույնի: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա,
16) գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով՝ անջրաթափանց դեղնականաչավուն գույնի գործվածքից, աստառը` մետաքսյա, տաք միջադիրով, 2 կողային ներկարված գրպանով և 1 ծոցագրպանով, գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, լանջափեշերին` ասեղնագործված ոսկեգույն տերևներ: Ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ,
17) մորթե կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի՝ երեսացուն` սև, բնական կաշվից, միջադիրը` բնական մորթուց,
18) կոշիկ` սև գույնի՝ երեսացուն` սև, բնական կաշվից,
19) բնական կաշվից (յուֆտե) ճտքավոր կոշիկ` մորթե ներդիրով՝ երկար ճիտքերով, յուֆտից, բնական մորթուց կարված ներդիրով,
20) երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,
21) կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,
22) երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ դեղնականաչավուն բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,
23) կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ դեղնականաչավուն բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,
24) փողկապ` սև գույնի՝ սև գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով,
25) դեղնականաչավուն փողկապ՝ դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով,
26) դեղնականաչավուն կաշնե` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից` 125սմ x 24սմ չափսի,
27) տոնական գոտի` Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով, ճարմանդով՝ ժապավենը ծիրանագույն սինթետիկ գործվածքից, մետաղյա ճարմանդը` Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով,
28) կաշվե գոտի` ճարմանդով, բնական կաշվից` 50մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով,
29) դաշտային կաշվե պայուսակ՝ բնական կաշվից, սահմանված ձևի,
30) թիկնոցի կաշեգոտի՝ օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ, բնական կաշվից,
31) ուսկապ (աքսելբանտ)` 2 արույրե ծայրապանակով՝ ծիրանագույն լարահյուսվածքով:
3. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ, ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
3. Պետական պահպանության ծառայության ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 2, նկար 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 և 14) ներառում է`
1) ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, կապույտ երիզով, բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Գլխարկաբոլորքի վրա 2 փոքր մետաղյա ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2մմ լայնքով կապույտ մահուդից երիզ: Գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն գլխարկանշանը՝ դափնեպսակի տեսքով, իսկ գլխարկակատարին՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը,
2) ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից (գնդապետների համար)՝ մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` մոխրագույն բնական կարակուլից: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան,
3) ականջակալներով գլխարկ` բնական կամ արհեստական մորթուց, բաղկացած է միջնամասից, կողամասերից, հատակից, ականջակալներով ծոծրակամասից և ճակատային մասից (հովհար): Միջնամասի ներքևի հատվածում ամրացված է զարդապարան: Ականջակալները` բնական կամ արհեստական մորթուց: Ճակատային մասի (հովհարի) առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան,
4) ձմեռային դեղնականաչավուն վերարկու` ոչխարի մորթուց կարված օձիքով՝ կառուցվածքով և ձևով նման է 2-րդ կետի 4-րդ ենթակետում նկարագրվածին` առանց կարմիր երիզի, օձիքը կարված է ոչխարի մորթուց: Ուսադիրները` դեղնականաչավուն գույնի գործվածքից, կապույտ մակաշերտերով: «Գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողներին ձմեռային դեղնականաչավուն վերարկուն հատկացվում է կարակուլե հանովի օձիքով,
5) կիտել` տոնական ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ՝ երեսացուն` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, աստառը` մետաքսե կամ համանման: Կիտելին` 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին և 1 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: Ուսադիրները` ոսկեգույն, կապույտ մակաշերտերով: Տաբատը` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, գունաժապավենները` կապույտ մահուդից, 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` 1 գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա,
6) կիտել` ամենօրյա ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ՝ երեսացուն` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, աստառը` մետաքսե կամ համանման: Կիտելին` 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին և 1 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: Ուսադիրները` դեղնականաչավուն գույնի, կապույտ մակաշերտերով: Տաբատը` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, գունաժապավենները` կապույտ մահուդից, 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` 1 գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա,
7) բաճկոն` հանովի ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ՝ երեսացուն` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, աստառը` մետաքսե կամ համանման: Բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպան (շղթայով): Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Տաբատը` 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` 1 գրպան` կափույրով, տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` կապույտ մահուդե գունաժապավեններ,
8) դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից՝ բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Բաճկոնը միալանջ, կոճկվում է գաղտնի կոճկվածքով, միջադիրը` բիազ, 4 վրադիր գրպան` կափույրներով, որոնցից երկուսը՝ կրծքամասում, իսկ երկուսը՝ կողային, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Տաբատը` բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, 2 ներկարված կողային գրպան, 2 վրադիր գրպան կափույրներով ծնկի հատվածում, հետևի մասում՝ 2 ներկարված գրպան՝ կափույրներով, առջևի մասում տեղադրված է շղթա կամ կոճակներ: Կեպին՝ կոշտ հովհարով, միջնամասով, կողամասերով և հատակով, ներսից՝ բիազ գործվածքով մշակված,
9) ամառային թիկնոց` հանովի ուսադիրներով՝ անջրաթափանց գործվածք, ներդիրը` տաք, հանովի, որն ամրացվում է շղթայով: Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, 2 կողային ներկարված գրպան և 1 ծոցագրպան: Ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ,
10) թիկնոց-ուսնոց՝ կառուցվածքով և ձևով նման է 2-րդ կետի 10-րդ ենթակետում նկարագրվածին,
11) ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով (հանովի) կամ առանց դրա, բամբակյա գործվածք՝ գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք ներդիրով, կարող է ունենալ գլխանոց։ Բաճկոնն ունի 4 վրադիր գրպաններ՝ կափույրներով, որոնցից երկուսը՝ կրծքամասում, իսկ երկուսը՝ կողային հատվածում, 1 ծոցագրպան։ Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային ներկարված գրպանով, 2 վրադիր կափույրներով գրպանով ծնկի հատվածում։ Առջևի մասում տեղադրված են շղթա կամ կոճակներ,
12) գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով՝ դեղնականաչավուն գույնի գործվածքից, տաք միջադիրով, 2 ներկարված կողային գրպանով, 1 ծոցագրպանով, ունի գոտի` իր ամրակներով: Ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ,
13) կիսաճտքավոր կոշիկ՝ կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման,
14) կոշիկ՝ կարված է սև, բնական կաշվից,
15) երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,
16) կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,
17) երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ դեղնականաչավուն գույնի բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,
18) կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ դեղնականաչավուն գույնի բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,
19) փողկապ` սև գույնի՝ սև գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,
20) դեղնականաչավուն փողկապ՝ դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,
21) կաշնե՝ դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից` 125սմ x 24սմ չափսի,
22) մարմնահագի տրիկոտաժե սպիտակեղեն՝ գործվածքը` բամբակյա թելից,
23) բամբակյա կիսագուլպա՝ գործվածքը` բամբակյա թելից,
24) կիսաբրդյա կիսագուլպա՝ գործվածքը` կիսաբրդյա թելից,
25) բրդյա հինգմատնյա ձեռնոց՝ խիտ բրդյա գործվածքից,
26) գոտկատեղի կաշեգոտի՝ բնական կաշվից, 50մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով,
27) թիկնոցի կաշեգոտի՝ օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ, բնական կաշվից,
28) դաշտային կաշվե պայուսակ՝ բնական կաշվից, սահմանված ձևի:
(3-րդ կետը փոփ., խմբ. 12.02.20 N 184-Լ, 22.04.21 N 426-Լ)
4. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ, ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
4. Պետական պահպանության ծառայության ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող իգական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 3, նկար 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8) ներառում է`
1) ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց՝ կառուցվածքով և ձևով նման է 3-րդ կետի 3-րդ ենթակետում նկարագրվածին,
2) գլխարկ` ամենօրյա՝ սև գույնի կեպի, տաք ներդիրով` լրացված լայնեզր դարձվածքով: Լայնեզր դարձվածքը լցված է 5մմ հեռավորություն ունեցող զարդակարերով: Ունի զարդապարան, որը քունքամասերում 2 կողմից ամրանում է ոսկեգույն կոճակներով, գլխարկանշան, որն ամրացվում է գլխարկի ճակատամասում,
3) գլխարկ` տոնական՝ մուգ կապույտ գույնի գործվածքից, կառուցվածքով և ձևով նման է սույն կետի 2-րդ ենթակետում նկարագրվածին,
4) ձմեռային վերարկու՝ մահուդից, տաք ներդիրով, երկարությունը` գետնից 29սմ բարձր, մեկեզրանի, 3 կոճակով, օձիքով, ներկարված` ռելիեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, գրպանները` ներկարված, թերթիկով: Թիկունքամասը` կենտրոնակարով, բաց դարձածալով, ռելիեֆակարերով, ռելիեֆակարերը գոտկամասում միացված են գոտիով,
5) կիտել` տոնական ուսադիրներով և կիսաշրջազգեստ՝ կիտելը` կապույտ գույնի գործվածքից, երկեզրանի օձիքով, ձախ կրծքամասում` թերթիկով փոքր գրպան, ներկարված` ռելիեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներքևի գրպանները` ներկարված, թերթիկով: Թիկունքամասը` կենտրոնակարով և ռելիեֆակարերով: Թևքերը` երկար, վերջնամասում` փակ դարձվածքով, 3 կոճակով: Կիսաշրջազգեստը` մուգ կապույտ գույնի, պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով, բաց դարձածալով,
6) կիտել` ամենօրյա ուսադիրներով և կիսաշրջազգեստ՝ մոխրագույն գործվածքից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` անգլիական, ձախ կրծքամասում` թերթիկով փոքր գրպան, ներկարված` ռելիեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներքևի գրպանները` ներկարված: Թիկունքամասը` կենտրոնակարով և 4 ռելիեֆակարով: Թևքերը` երկկտոր: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով,
7) կիտել` ամառային և կիսաշրջազգեստ՝ դարչնագույն գործվածքից, մեկեզրանի` 5 ոսկեգույն փոքր կոճակով, օձիքով, կրծքի մասում` լայնակի կտրվածքով, փոքր կափույրներով, որոնք կիտելին ամրանում են ոսկեգույն փոքր կոճակներով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներկարված` ռելիեֆակարերով, վրադիր մեծ գրպաններով, որոնք կոճկվում են կափույրներով և փոքր ոսկեգույն կոճակներով, գրպանները` ձևավորված հանդիպակաց դարձածալով: Կիտելի բոլոր եզրակարերը զարդակարվում են: Թիկունքամասը` կենտրոնակարով և ռելիեֆակարերով: Թևքերը` 2 քառորդ, եզրը` դարձածալով և զարդակարով,
8) ամառային վերարկու՝ մոխրագույն գործվածքից, ձևվածքն ունի կիսանստած ուրվագիծ, աջ լանջափեշը` 4 կոճկվող գաղտնակար հանգույցով, լանջափեշերն ունեն կողքի կարվածքներ: Աստառը` սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` հանովի,
9) բաճկոն, տաբատ և կեպի` գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից՝ բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Բաճկոնի առջևի մասը` շղթայով, միջադիրը` բիազ, 2 վրադիր գրպան` կափույրներով, և 2 ներկարված կողային գրպան, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Տաբատը` բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, 2 ներկարված կողային գրպան, հետևի մասում` 2 գրպան` կափույրներով, առջևի մասը` շղթայով: Թույլատրվում է կեպիի փոխարեն կրել կարմիր կամ կանաչ բերետ` ըստ նշանակության,
10) ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով՝ գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք ներդիրով, բաճկոնն ունի 2 ներկարված կողային գրպան, 1 ծոցագրպան և ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա,
11) երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,
12) կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,
13) թիկնոց-ուսնոց՝ կառուցվածքով և ձևով նման է 2-րդ կետի 10-րդ ենթակետում նկարագրվածին,
14) կանացի ներքնազգեստ՝ ներքնազգեստ` բամբակյա գործվածքից,
15) փողկապ` սև գույնի՝ սև գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,
16) փողկապ` մուգ կապույտ գույնի՝ մուգ կապույտ գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,
17) կիսաճտքավոր կոշիկ՝ սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով,
18) երկարաճիտ կոշիկ՝ սև գույնի կաշվից: Երկար ճիտքերով, երեսամասը` ամբողջական առաջամասով,
19) կանացի կոշիկ՝ սև գույնի բնական կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով,
20) կաշվե գոտի՝ բնական կաշվից, 50մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով,
21) թիկնոց-ուսնոցի կաշեգոտի՝ օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ, բնական կաշվից:
5. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՎՐԱ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ, ՊԱՐԳԵՎԱՆՇԱՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Պետական պահպանության ծառայության զինծառայողի համազգեստի վրա շքանշանները, մեդալները, պարգևանշանները, դրանց ժապավենները և այլ տարբերանշանները տեղադրվում են համաձայն N 4 ձևի (նկար 1, 2, 3 և 4):
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Ձև N 1
Նկ. 1 Ամառային տոնական համազգեստ` շարքում, բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
|
Նկ. 2 Ամառային տոնական համազգեստ` շարքից դուրս, բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
Նկ. 3 Ձմեռային ամենօրյա համազգեստ (վերարկուով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
|
Նկ. 4 Ամառային ամենօրյա համազգեստ (թիկնոցով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
Նկ. 5 Ամառային ամենօրյա համազգեստ (կիսասեզոնային բաճկոնով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
|
Նկ. 6 Ամառային ամենօրյա համազգեստ՝ բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
Նկ. 7 Ամառային ամենօրյա համազգեստ՝ շարքից դուրս (բաճկոնով), բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
|
Նկ. 8 Ամառային տոնական համազգեստ (երկարաթև սպիտակ վերնաշապիկով)՝ բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
Նկ. 9 Ամառային տոնական համազգեստ (կարճաթև սպիտակ վերնաշապիկով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, 25°C-ից բարձրի դեպքում |
|
Նկ. 10 Ամառային ամենօրյա համազգեստ (երկարաթև վերնաշապիկով)՝ բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, մինչև 25°C |
Նկ. 11 Ամառային ամենօրյա համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, 25°C-ից բարձրի դեպքում |
Նկ. 12 Ձմեռային դաշտային համազգեստ՝ բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
|
Նկ. 13 Ամառային դաշտային համազգեստ՝ բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
Ձև N 2
Նկ. 1 Ամառային տոնական համազգեստ ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
Նկ. 2 Ձմեռային ամենօրյա համազգեստ (վերարկուով)` շարքում, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
|
Նկ. 3 Ձմեռային ամենօրյա համազգեստ (վերարկուով)` շարքից դուրս, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
Նկ. 4 Ամառային ամենօրյա համազգեստ (կիսասեզոնային բաճկոնով)` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
|
Նկ. 5 Ամառային ամենօրյա համազգեստ (թիկնոցով)` շարքից դուրս, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
Նկ. 6 Ամառային ամենօրյա համազգեստ` շարքում, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
|
Նկ. 7 Ամառային ամենօրյա համազգեստ` շարքից դուրս, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
Նկ. 8 Ամառային ամենօրյա համազգեստ (բաճկոնով)` շարքից դուրս, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
Նկ. 9 Ամառային տոնական համազգեստ (երկարաթև սպիտակ վերնաշապիկով)՝ ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
|
Նկ. 10 Ամառային տոնական համազգեստ (կարճաթև սպիտակ վերնաշապիկով)` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, 25°C-ից բարձրի դեպքում |
Նկ. 11 Ամառային ամենօրյա համազգեստ (երկարաթև վերնաշապիկով)՝ ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
|
Նկ. 12 Ամառային ամենօրյա համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, 25°C-ից բարձրի դեպքում |
Նկ. 13 Ձմեռային դաշտային համազգեստ՝ ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
|
Նկ. 14 Ամառային դաշտային համազգեստ՝ ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար |
Ձև N 3
Նկ. 1 Կիտել և կիսաշրջազգեստ՝ տոնական՝ իգական սեռի զինծառայողների համար |
Նկ. 2 Գլխարկ՝ տոնական՝ իգական սեռի զինծառայողների համար |
Նկ. 3 Կիտել և կիսաշրջազգեստ՝ ամենօրյա՝ իգական սեռի զինծառայողների համար |
Նկ. 4 Գլխարկ՝ ամենօրյա՝ իգական սեռի զինծառայողների համար |
Նկ. 5 Կիտել և կիսաշրջազգեստ՝ ամառային՝ իգական սեռի զինծառայողների համար |
Նկ. 6 Ձմեռային վերարկու՝ իգական սեռի զինծառայողների համար |
Նկ. 7 Ձմեռային դաշտային համազգեստ՝ իգական սեռի զինծառայողների համար |
|
Նկ. 8 Ամառային դաշտային համազգեստ՝ իգական սեռի զինծառայողների համար |
Ձև N 4
Նկ. 1 |
Նկ. 2 |
Նկ. 3 |
Նկ. 4 |
(հավելվածը փոփ., խմբ. 12.02.20 N 184-Լ, 22.04.21 N 426-Լ)
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2018 թ. սեպտեմբերի 17-ի N 1218-Լ որոշման |
ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
1. Պետական պահպանության ծառայության զինծառայողների տարբերանշաններն են՝
1) թևքանշան ամենօրյա և տոնական համազգեստի համար` Հայաստանի Հանրապետության դրոշի, Հայաստանի Հանրապետության զինանշանի և Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով` 11սմ x 8սմ, կապույտ ֆոնի վրա (ձև N 1, նկար 1): Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով.
1.1) թևքանշան դաշտային համազգեստի համար՝ Հայաստանի Հանրապետության դրոշի, Հայաստանի Հանրապետության զինանշանի և Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով՝ 11 սմ x 10 սմ, դարչնագույն ֆոնի վրա (ձև N 1.1, նկար 1)։ Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով.
2) խորհրդանշաններ` 1,4սմ x 2,7սմ, ոսկեգույն կամ կանաչ (դաշտային հանդերձանքի համար)` պլաստմասսայե (ձև N 2, նկար 1, 2 և 3).
3) տոնական գոտու ճարմանդ` օվալաձև, արույրե՝ Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով (ձև N 3, նկար 1).
4) գլխարկանշաններ (ձև N 4, նկար 2, 3, 4, 5 և 6), այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, մետաղյա (ձև N 4, նկար 1).
5) ուսադիրներ.
ա. տոնական՝ ոսկեգույն դաշտով, կապույտ մակաշերտերով (ձև N 5, նկար 1, 2 և 3), սպիտակ վերնաշապիկի համար` սպիտակ դաշտով, կապույտ մակաշերտերով (ձև N 5, նկար 4, 5, 6 և 7), իգական սեռի զինծառայողների համար (ձև N 5, նկար 8, 9, 10, 11, 12 և 13),
բ. ամենօրյա` դեղնականաչավուն դաշտով, կապույտ մակաշերտերով (ձև N 5, նկար 14, 15, 16, 17, 18 և 19 ), իգական սեռի զինծառայողների համար (ձև N 5, նկար 20, 21, 22, 23, 24 և 25),
գ. դաշտային՝ (ձև N 5, նկար 26, 27, 28 և 29).
6) վիրավորվածության թվաքանակի նշաններ (ձև N 6, նկար 1, 2, 3, 4, 5 և 6).
7) այլ տարբերանշաններ (ձև N 7, նկար 1, 2, 3, 4, 5, 6 և 7):
(1-ին կետը լրաց.12.02.20 N 184-Լ)
2. Պետական պահպանության ծառայության սպայական և ենթասպայական կազմերի կոչում ունեցող զինծառայողների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են համաձայն աղյուսակի և N 8 ձևի (նկար 1, 2, 3, 4, 5, 6 և 7):
(հավելվածը լրաց.12.02.20 N 184-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Ձև N 1
Նկ. 1
Ձև N 1.1
|
Նկ. 1
Ձև N 2 ուղղ.
Նկ. 3
Ձև N 3
Նկ. 1
Ձև N 4
Նկ. 1 |
Նկ. 2 Բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող զինծառայողների համար |
Նկ. 3 |
Նկ. 4 |
Նկ. 5 |
Նկ. 6 Դաշտային համազգեստի համար |
Ձև N 5 ուղղ.
Նկ. 1 |
Նկ. 2 Կիտելների համար |
Նկ. 3 |
Նկ. 4 |
Նկ. 5 |
Նկ. 6 |
Նկ. 7 |
Սպիտակ վերնաշապիկների համար |
Նկ. 8 | Նկ. 9 | Նկ. 10 |
Նկ. 11 |
Նկ. 12 |
Նկ. 13 |
Իգական սեռի զինծառայողների համար |
Նկ. 14 Բաճկոնների համար |
Նկ. 15 Ձմեռային վերարկուների համար |
Նկ. 16 Դեղնականաչավուն վերնաշապիկների և բաճկոնների համար |
Նկ. 17
|
Նկ. 18 Կիտելների համար |
Նկ. 19 Դեղնականաչավուն վերնաշապիկների համար |
Նկ. 20 |
Նկ. 21
|
Նկ. 22
|
Նկ. 23 |
Նկ. 24 |
Նկ. 25
|
Նկ. 26 |
Նկ. 27 |
Նկ. 28 |
Նկ. 29 |
Ձև N 6
Թեթև վիրավորվածության դեպքում |
Ծանր վիրավորվածության դեպքում |
Նկ. 1 Մեկ վիրավորվածություն |
Նկ. 2 |
Նկ. 3 Երկու վիրավորվածություն |
Նկ. 4 |
Նկ. 5 |
Նկ. 6 |
Երեք վիրավորվածություն |
Ձև N 7
Նկ. 1
Բարձրագույն սպայական կազմի կոչում
ունեցող զինծառայողների կիտելի
լանջափեշի ասեղնագործված տերև
| |
Նկ. 2 Ոսկեգույն աստղ, 13մմ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող զինծառայողների համար |
Նկ. 3 Կանաչավուն աստղ, 13մմ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող զինծառայողների համար |
Նկ. 4 Ոսկեգույն աստղ, 22մմ, ավագ սպայական կազմի կոչում ունեցող զինծառայողների համար |
Նկ. 5 Կանաչավուն աստղ, 22մմ, ավագ սպայական կազմի կոչում ունեցող զինծառայողների համար |
Նկ. 6
Կոճակ, 24մմ
Նկ. 7
Կոճակ, 14մմ
Աղյուսակ
Զինվորական |
Աստղերի |
Աստղերի |
Տարածությունն |
Ուսադիրների |
Գեներալ-լեյտենանտ |
2 |
22 |
25 |
25 |
Գեներալ-մայոր |
1 |
22 |
45 |
- |
Գնդապետ |
3 |
22 |
25 |
25 |
Փոխգնդապետ |
2 |
22 |
25 |
- |
Մայոր |
1 |
22 |
45 |
- |
Կապիտան |
4 |
13 |
25 |
25 |
Ավագ լեյտենանտ |
3 |
13 |
25 |
25 |
Լեյտենանտ |
2 |
13 |
25 |
- |
Ավագ ենթասպա |
3 |
13 |
25 |
25 |
Ենթասպա |
2 |
13 |
25 |
25 |
Ձև N 8 ուղղ.
(ձևը լրաց.12.02.20 N 184-Լ)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.04.2021, N 426-Լ | 23.04.2021, N 1218-Լ | |
12.02.2020, N 184-Լ | 14.02.2020, N 1218-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|