Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-58-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.16/3(302) Հոդ.35
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
01.12.2003
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2003
Дата вступления в силу
01.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 1-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի`

 

1) 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 81-րդ ենթակետ.

«81) արհեստագործական ուսումնարան՝ ուսումնական հաստատություն, որտեղ իրականացվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր.».

2) 15-րդ ենթակետից հանել «և կատարում է գիտական ուսումնասիրություններ» բառերը.

3) 18-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 181-րդ ենթակետ.

«181) արհեստագործ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.».

4) 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19) կրտսեր մասնագետ՝ միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.»:

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ ենթակետով.

 

«21) նախնական մասնագիտական (արհեստագործական).»:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի՝

 

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը, համապատասխան բնագավառի(ների) պետական կառավարման լիազորված մարմնի հետ համաձայնեցված և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած չափորոշիչներին համապատասխանեցված, հաստատում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:».

2) 4-րդ կետի երկրորդ պարբերությունը համարել 41-րդ կետ.

3) 7-րդ կետը «հանրակրթության,» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական), » բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 21.

Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը

 

1. Մասնագիտական ուսումնական հաստատություններն իրականացնում են սույն օրենքով նախատեսված, կրթական տարբեր մակարդակներին բավարարող կրթական ծրագրեր՝ նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական որակավորմամբ կադրեր պատրաստելու նպատակով:

2. Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների կրթական մասնագիտությունների ցանկը, ինչպես նաև համապատասխան մասնագիտական որակավորումների ուսուցման տևողությունը՝ ըստ մասնագիտությունների, և կրթության հիմքը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 22.

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն

 

1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության նպատակը նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունն իրականացվում է արհեստագործական ուսումնարաններում, այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում։

 3. Համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը կարող է իրականացվել նաև անհատական մասնագիտական ուսուցման ձևով (վարպետային ուսուցում), որի իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հիմքը՝ ըստ մասնագիտությունների, սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»:

 

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «1. Միջին մասնագիտական կրթության նպատակը առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:»:

 

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետը «հանրակրթական,» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի՝

 

1) 8-րդ կետը «հանրակրթական,» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով.

2) 9-րդ կետը «ոչ պետական» բառերից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

 

«4. Պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան 


2003 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-58-Ն