Գլխավոր տեղեկություն
Номер
N 222-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
16.03.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
16.03.2021
Дата вступления в силу
17.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 222-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Բեսթ Պրոջեքթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00891838) հետ 2021 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պահարանների պատրաստում՝ 895,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Քոմփսթայլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02569061) հետ 2021 թվականի փետրվարի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օպերատիվ հիշողության սարքերի մատակարարում՝ 810,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


16.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ