Գլխավոր տեղեկություն
Номер
N 231-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.03.2021-24.06.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
26.04.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
26.04.2019
Дата вступления в силу
27.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2019 թվականի N 231-Ա

 

«ԴԵՊԻ ՀԱՅՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԵՊԻ ՀԱՅՔ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հանրապետության 37, ՀՎՀՀ՝ 02574662) իրականացվող` 1,476,484,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Դեպի Հայք» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 16.03.21 N 211-Ա)

2. Սահմանել, որ «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Կենտրոն» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի նոյեմբերի 1-ին կնքված N 7266208 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,260,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2010 թվականի նոյեմբերի 3-ին կնքված N 115226873 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բաժանորդային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) կնքված 2011 թվականի նոյեմբերի 11-ի N 10800817, 2012 թվականի մայիսի 31-ի N 10903815, 2012 թվականի մայիսի 2-ի N 10891787, 2018 թվականի հուլիսի 3-ի N IG-2018073 և N CL-2018074, 2018 թվականի հոկտեմբերի 19-ի N 20395345 և նոյեմբերի 30-ի N 20469126 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում են 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի, ինտերնետի և այլ կապի ծառայությունների մատուցում` 10,860,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված N 6-65-62-0-108 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Էվրի Դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2018 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված N J889-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Բյուրեղ» աղբյուրի ջրի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Ռոքարմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00840581) 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված N 12212018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Գառնի» խմելու ջրի մատակարարում` 2,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Պիկո-Վիկո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2018 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված N 20181224 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գրասենյակային և տնտեսական ապրանքների մատակարարում` 3,560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Ոսկե կար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01848257) 2018 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում շապիկների մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Թասկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01237925) 2018 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տպագրական աշխատանքների իրականացում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Սուսաննա Հարությունյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 82140771) 2018 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ուսապարկերի և պայուսակների ձեռքբերում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Այթի Սուփորթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00119226) 2018 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված N L1218 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ծրագրային ապահովումների սպասարկման աշխատանքների իրականացում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02586575) 2015 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ֆինանսական հաշվառման ծառայությունների մատուցում` 43,149,170 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:

(2-կետը փոփ. 20.07.20 N 406-Ա)

3. «Դեպի Հայք» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. ապրիլի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

ապրիլի 26-ի N 231-Ա

որոշման

 

«ԴԵՊԻ ՀԱՅՔ» ԾՐԱԳԻՐ

(վերնագիրը խմբ. 16.03.21 N 211-Ա)

 

1.

Ծրագրի նպատակը

Զարգացնել և ամրապնդել սփյուռքահայ երիտասարդների կապը հայրենիքի հետ՝ հնարավորություն տալով նրանց մասնակցելու Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալու հայրենիքի զարգացման գործում՝ կամավորական աշխատանքի միջոցով, միաժամանակ երկարատև անձնական կապեր ստեղծելու հայրենիքում և բարձրացնելու սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը։

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված

արտոնություններից օգտվելը։

3.

Բարեգործը

Հովնանյան հիմնադրամ – Նյու Ջերսի, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

«Դեպի Հայք» Հիմնադրամ ՀՎՀՀ՝ 02574662

ՀՀ, ք․ Երևան, Հանրապետության 37

Հեռ․ +37410 54 00 37

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ մարզեր և ք․ Երևան, ԼՂՀ, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն – 1,416,984,000 դրամ բարեգործի կողմից ֆինանսավորում, այլ նվիրատվություններ59,500,000 դրամ, ընդամենը՝ 1,476,484,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հիմնադրամը կարող է ունենալ հնարավոր և փաստացի շահառուներ։ Հիմնադրամի շահառուներն են ՀՀ-ի, ԼՂՀ-ի և արտասահմանյան երկրների ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց օգտին կարող են կատարվել որոշակի վճարումներ կամ մատուցվել ծառայություններ, Հայաստանի և սփյուռքահայ երիտասարդները, կրթական, հասարակական և բարեգործական կազմակերպությունները, հասարակության սոցիալապես անապահով, կարիքավոր և խոցելի

խմբերը, ընտանիքներն ու անձինք։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01․02․2019-31․12․2023

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

Հիմնադրամը կազմակերպում է 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդների այցեր Հայաստան՝ կամավորական աշխատանքի և այդ միջոցով Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման նպատակով։ Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր կամավոր աշխատում է Հայաստանում գործող տարբեր կրթական, հասարակական և բարեգործական կազմակերպություններում, որոնց շահառուների թվում են սոցիալապես անապահով անձիք և երեխաներ։ Կամավորները ապրում են Հայաստանում երկու ամսից մինչև մեկ տարի։ Բացի շաբաթը 30 (երեսուն) ժամ կամավորական աշխատանքից՝ երեկոյան ժամերին «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպում է հայոց լեզվի դասընթացներ և սեմինարներ նրանց կամավորությունը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Կամավորները օթևանում են մեր հյուրընկալ ընտանիքների ցանցում։ Տարեկան կտրվածքով «Դեպի Հայք» Հիմնադրամի ծրագրով Հայաստան են այցելում մոտ 200 կամավոր, որոնցից շուրջ 130-ը օթևանում են հյուրընկալ ընտանիքների մեր ցանցում։ Կամավորները միջինը մնում են երեքից չորս ամիս։

1․ 2019 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

1․1. ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին ՝ 81,000,000 դրամ.

1․2. տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 29,000,000 դրամ.

1․3. շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,500,000 դրամ.

1․4. այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 3,800,000 դրամ.

1․5. hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն և այլ ուսուցողական ծառայություններ` 34,500,000 դրամ.

1.6. աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 5,000,000 դրամ.
1․7. աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 68,310,000 դրամ.
1․8. կոմունալ ծախսեր՝ 3․106,542 դրամ.

1․9. հաշվապահական հաշվառում՝5,949,170 դրամ.

1․10. վեբկայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում՝ 8,990,490 դրամ.

1․11. գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1․092․700 դրամ.
1․12. վարձավճար՝1,369,500 դրամ.

1.13. վարչական աշխատավարձ՝ 9,311,320 դրամ.

1․14. գրասենյակային ծախսեր՝ 8,680,500 դրամ:

2․ 2020 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

2․1. ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 81,000,000 դրամ.

2․2. տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 31,520,000 դրամ.

2․3. շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,700․000 դրամ.

2․4. այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ.

2․5. hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, և այլ ուսուցողական ծառայություններ` 37,500,000 դրամ..

2.6. աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 800,000 դրամ.
2․7. աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 74,520,000 դրամ.
2․8. կոմունալ ծախսեր՝ 3,732,200 դրամ.

2․9. հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ.

2․10. վեբկայքի սպասարկում,նոր վեբկայքի ստեղծում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ՝ 19,300,000 դրամ.

2․11. գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1․192․000 դրամ.
2․12. վարձավճար՝1․494․000 դրամ.

2.13. վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ.

2․14. գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ:

3․ 2021 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

3․1. ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 81,000,000 դրամ

3․2. տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 31,520,000 դրամ

3․3. շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավոր-

ներին՝ 2,700,000 դրամ.

3․4. այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ.

3․5. hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն և այլ ուսուցողական ծառայություններ` 37,500,000 դրամ.

3.6. աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 5,500,000 դրամ.
3․7. աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 87,920,000 դրամ.
3․8. կոմունալ ծախսեր՝ 3,855,800 դրամ.

3․9. հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ.

3․10. վեբկայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ, համակարգչային սարքավորումների համալիր՝ համակարգիչներ, սերվեր և ծրագրի ներմուծում և համակարգչային սարքավորումների ներմուծման միջնորդային ծառայություն ՝ 25,800,000 դրամ.

3․11. գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1,192,000 դրամ.
3․12. վարձավճար՝ 1,494,000 դրամ.

3.13. վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ.

3․14. գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ:

4․ 2022 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

4․1. ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 88,000,000 դրամ.

4․2. տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 33,000,000 դրամ.

4․3. շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,700,000 դրամ.

4․4. այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ.

4․5. hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, և այլ ուսուցողական ծառայություններ` 37,500,000 դրամ.

4.6. աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 7,500,000 դրամ.

4․7. աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 87,920,000 դրամ.

4․8. կոմունալ ծախսեր՝ 3,855,800 դրամ.

4․9. հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ.

4․10. վեբկայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ՝ 11,800,000 դրամ.

4․11. գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1,192,000 դրամ.
4․12. վարձավճար՝ 1,494,000 դրամ.

4.13. վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ.

4․14. գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ:

5․ 2023 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

5․1. ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 88,000,000 դրամ.

5․2. տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 33,000,000 դրամ.

5․3. շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,700,000 դրամ.

5․4. այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ.

5․5. hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն և այլ ուսուցողական ծառայություններ` 37,500,000 դրամ.

5.6. աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 7,500,000 դրամ.
5․7. աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 87,920,000 դրամ.
5․8. կոմունալ ծախսեր՝ 3,855,800 դրամ.

5․9. հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ.

5․10. վեբկայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ՝ 11,800,000 դրամ.

5․11. գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1,192,000 դրամ.

5․12. վարձավճար՝ 1,494,000 դրամ.

5.13. վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ.

5․14. գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ:

Ընդհանուր առմամբ՝ 2019 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի դեկտեմբեր «Դեպի Հայք» հիմնադրամը ծրագրի բյուջեից հատկացնում է 419,000,000 դրամ՝ ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին, 158,040,000 դրամ՝ տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում, 13,300,000 դրամ՝ շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին, 19,800,000 դրամ՝ այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը, 184,500,000 դրամ՝ hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն և այլ ուսուցողական ծառայություններ, 26,300,000 դրամ՝ աջակցություն կրթական օջախների նորոգմանը, 406,590,000 դրամ՝ աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին, կոմունալ ծախսեր՝ 18,406,142 դրամ, ֆինանսական հաշվառման ծառայությունների և իրավաբանական խորհրդատվության մատուցում՝ 43,149,170 դրամ, վեբկայքի սպասարկում և նոր վեբկայքի ստեղծում, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում, տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային սարքավորումների համալիր՝ համակարգիչներ, սերվեր և ծրագրի ներմուծում և համակարգչային սարքավորումների ներմուծման միջնորդային ծառայություն՝ 77,690,490 դրամ, գրասենյակային, գրենական և տնտեսական ապրանքներ՝ 5,860,700 դրամ, վարձավճար՝ 7,345,500 դրամ, վարչական աշխատավարձ՝ 49,942,520 դրամ, գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 46,558,900 դրամ։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը
 

Նկարագրություն

Պայմանագրի համարը

Կազմակերպության կամ մատակարարի

անվանումը

Ծրագրի կողմնորոշիչ արժեքը (դրամ) 01․02․19-31․12․23

1.

Հեռախոսակապի

ծառայություն

115226873

«Վեոն

Արմենիա» ՓԲԸ

1,082,000

2.

Ինտերնետային ծառայություն

10800817

«ՄՏՍ

Հայաստան» ՓԲԸ

836,000

3.

Ինտերնետային ծառայություն

20395345

«ՄՏՍ

Հայաստան» ՓԲԸ

640,000

4.

Հեռախոսակապի ծառայություն

10891787

«ՄՏՍ

Հայաստան» ՓԲԸ

935,000

5.

Հեռախոսակապի ծառայություն

10903815

«ՄՏՍ

Հայաստան» ՓԲԸ

955,000

6.

Հեռախոսակապի ծառայություն

20469126

«ՄՏՍ

Հայաստան» ՓԲԸ

355,000

7.

Համատեղակայում

CL-2018074

«ՄՏՍ

Հայաստան» ՓԲԸ

3,245,000

8.

Դատա Պրո 50Մ

IG-2018073

«ՄՏՍ

Հայաստան» ՓԲԸ

3,894,000

9.

Խմելու ջրի

մատակարարում

J889-18

«Էվրի Դեյ»

ՓԲԸ

1,931,725

10.

Խմելու ջրի մատակարարում և

ջրահեռացում

6-65-62-0-

108

«Վեոլիա ջուր» ՓԲԸ

1,970,000

11.

Խմելու ջրի

մատակարարում

12212018

«Ռոքարմ»

ՍՊԸ

2,720,000

12.

Գրասենյակային, Գրենական և տնտեսական

ապրանքներ

20181224

«Պիկո–Վիկո» ՍՊԸ

3,560,000

13.

Ուսապարկերի և

պայուսակների ձեռքբերում

17122018

«Սուսաննա

Հարությունյան» ԱՁ

4,000,000

14.

Տպագրված շապիկների

ձեռքբերում

 

«Ոսկե Կար» ՍՊԸ

4,000,000

15.

Տպագրություն

 

Թասկ ՍՊԸ

4,000,000

16.

Սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովումների սպասարկման

աշխատանքներ

L1218

«ԱյԹի Սուփորթ» ՍՊԸ

5,900,000

17.

Ֆինանսական հաշվառման ծառայությունների մատուցում և իրավաբանական խորհրդատվություն

 

«Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ

43,149,170

18.

Էլեկտրաէներգիայի մատակարարում

7266208

«Հայաստանի

էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

2,230,000

19.

Տրանսպորտային

ծառայություններ

 

 

155,080,000

20.

Շապիկների և պայուսակների

ձեռքբերում

 

 

5,300,000

21.

Այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և

պատմությանը

 

 

19,800,000

22.

Աջակցություն կրթական օջախների

նորոգմանը

 

 

27,000,000

23.

Գրենական և տնտեսական

ապրանքներ

 

 

2,400,000

24.

Վեբկայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, տեսանկարահանում, լուսանկարահանում, ամսագրերի գրաֆիկական

ձևավորում

 

 

46,639,000

25.

Կոմունալ ծախսեր

(ջուր, հեռախոս, էլեկտրաէներգիա)

 

 

3,563,000

26.

Վարձավճար

 

 

7,470,․000

27.

Գրասենյակային

ծախսեր

 

 

47,348,000

28.

Դասագրքեր

 

 

7,500,000

29.

Սեմինարներ և այլ

կրթական ծառայություններ

 

 

4,000,000

30.

Բնական գազի

մատակարարում

 

«Գազպրոմ

Արմենիա» ՓԲԸ

2,400,000

31.

Էլեկտրաէներգիայի մատակարարում

0333322

«Հայաստանի

էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

2,230,000

32.

Խմելու ջրի մատակարարում և

ջրահեռացում

402695556

«Վեոլիա ջուր» ՓԲԸ

1,500,000

33.

Շինարարական

նյութերի մատակարարում

03/0620

«Շինմոլ» ՍՊԸ

350,000

34.

Օբյեկտի անվտանգության պահպանման

ծառայություն

 

«Պանտերա Սիքյուրիթի» ՍՊԸ

1,000,000

35.

Համակարգչային սարքավորումների համալիր՝ համակարգիչներ, սերվեր և ծրագրի ներմուծում և համակարգչային սարքավորումների ներմուծման միջնորդային

ծառայություն

 

 

14,000,000

 11.

Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը

Կողմնորոշիչ արժեքներն են նշված ծառայության համար՝ 01․02․2019 31․12․2023

1․ կոմունալ ծախսեր՝ 18,406,142 դրամ.

2․ ֆինանսական հաշվառման ծառայությունների մատուցում և իրավաբանական խորհրդատվություն՝ 43,149,170 դրամ.

3․ վեբկայքի սպասարկում և նոր վեբկայքի ստեղծում, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում, տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային սարքավորումների համալիր՝ համակարգիչներ, սերվեր և ծրագրի ներմուծում և համակարգչային սարքավորումների ներմուծման միջնորդային ծառայություն՝ 77,690,490 դրամ.

4․ գրասենյակային, գրենական և տնտեսական ապրանքներ՝ 5,860,700 դրամ.
5․ վարձավճար՝ 7,345,500 դրամ.

6․ վարչական աշխատավարձ՝ 49,942,520 դրամ.

7․ գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 46,558,900 դրամ.

Ընդամենը՝ 248,953,422:

 12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

2. «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպություն

3. «ԱՐԴԱ» մարդասիրական հիմնադրամ

4. «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ

5. Հայկական Կարիտաս. Գյումրի

6. Հայկական Կարիտաս. Վանաձոր

7. Նորարար փորձառական արվեստի կենտրոն (ՆՓԱԿ)

8. «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամ

9. «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամ

10. Հայկական կարմիր խաչի ընկերություն

11. «Բալետ 2021» զարգացման հիմնադրամ

12. «Բու» լեռնահեծանվային պարկ տուրիզմի զարգացման ՀԿ

13. «Կենտավր» հիպոթերապիայի և ձիասպորտի ասոցիացիա

14. «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ

15. «Դեպի առաջ» երեխաների կենտրոն

16. ՀՕՖ երեխաների աջակցման կենտրոն

17. «Ի-Վի-էն» րիփորթ

18. «Հոդված 3» ակումբ. «Հավասար իրավունքների համար» ՀԿ

19. «Քեզ համար» ՀԿ

20. «Լիարժեք կյանք» ՀԿ

21. «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ

22. Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ

23. Մարդու իրավունքների Հելսինկյան ասոցիացիա

24. «Halo Trust» միջազգային կազմակերպություն

25. Երեխայի զարգացման միջազգային կենտրոն

26. «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն

27. «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ

28. «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ

29. «Նարեկ» մշակութային հիմնադրամ

30. «Օղակ» ՀԿ

31. «Օրրան» բարեգործական ՀԿ

32. «Փոուզիթիվ» կենդանիների պաշտպանության կազմակերպություն

33. «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ

34. «Փինք Արմենիա հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

35. Շիրվանյան Երիտասարդական Կենտրոն

36. «Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան ՀԿ

37. «Հասարակություն առանց բռնության» ՀԿ

38. «Վիկիմեդիա Հայաստան» ՀԿ

39. «Ունիսոն» ՀԿ

40. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

41. «Վորլդ վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպություն

42. «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն» բարեգործական ՀԿ

43. Երևանի ամերիկյան կենտրոն

44. Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն

45. Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանի Երիտասարդական կենտրոն

46. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ

47. Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ

48. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

49. Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

50. WWF հայաստանյան մասնաճյուղ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ամսական զեկուցում և հաշվետվություններ Հովնանյան հիմնադրամին՝ սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը խմբ. 20.07.20 N 406-Ա, 16.03.21 N 211-Ա)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան