ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 265-Ա
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին 2021 թվականի մարտի 18-ին գործուղել Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ), այնուհետև մարտի 19-20-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (Կապան և Գորիս):
2. Արսեն Թորոսյանի գործուղման գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Արսեն Թորոսյանի՝ գործուղման մեջ գտնվելու ընթացքում նրան կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանը:
4. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ Արցախի Հանրապետություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.03.2021, N 266-Ա | 19.03.2021, N 265-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|