Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-51-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.01.2004-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.16/3(302) Հոդ.28
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.12.2003
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2003
Дата вступления в силу
26.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասից, 13-րդ հոդվածի 4-րդ մասից և 16-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`

«3. Սույն օրենքի 7 հոդվածի «ժթ» կետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեղեկություններ` ամսվա ընթացքում իրենց կողմից իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ:»:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը «օրենքի» բառից հետո լրացնել «11 հոդվածի 3-րդ մասով և» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածից հանել «, «ը» » թվարկումը:

 

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածում «100» թիվը փոխարինել «110» թվով:

 

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «այլ վայրերի» բառերը փոխարինել «մարզկենտրոնների (բացառությամբ սույն հոդվածի «բ» կետով սահմանված վայրերում գտնվող մարզկենտրոնների), Աբովյան և Վաղարշապատ քաղաքների» բառերով, և մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով`

«դ) այլ վայրերի համար` 0.8:»:

 

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի «ա» կետից հանել «պատրաստման, իրացման և» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Վճարողներ են համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ներառյալ` այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից` առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների` օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման):

Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձևակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում հաստատագրված վճար վճարողներ են համարվում վարձակալները:»:

 

Հոդված 9. Օրենքի 36-րդ հոդվածում`

ա) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ե) հանրային սննդի գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) զբաղեցրած սպասարկման սրահի (սրահների) մակերեսի հետ կապված`

մինչև 50 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 0.75,

մինչև 300 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 1.0,

մինչև 500 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 300 քառակուսի մետրը գերազանցող մակերեսի համար` լրացուցիչ 0.6,

500 քառակուսի մետրից ավելի մակերեսի դեպքում` 500 քառակուսի մետրը գերազանցող մակերեսի համար` լրացուցիչ 0.3:».

բ) «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զ) Գեղարքունիքի մարզում (բացի հուլիս և օգոստոս ամիսներից), Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում (բացառությամբ այդ մարզերում գտնվող գյուղերի վարչական տարածքների) գտնվող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար լրացուցիչ` 0.7.».

գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետ`

«է) «Գեղարքունիքի մարզի (բացի հուլիս և օգոստոս ամիսներից), Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի գյուղերի վարչական տարածքներում գտնվող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար լրացուցիչ` 0.5:»:

 

Հոդված 10. Օրենքի 44-րդ հոդվածում «420» թիվը փոխարինել «500» թվով:

 

Հոդված 11. Օրենքի 46-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«մարզկենտրոնների, Աբովյան և Վաղարշապատ քաղաքների համար` 0.8.»:

 

Հոդված 12. Օրենքի 54-րդ հոդվածում «ելակետային տվյալների 350-ապատիկի» բառերը փոխարինել «ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների արտադրյալի 15,000-ապատիկի» բառերով:

 

Հոդված 13. Օրենքը 55-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 551-րդ հոդվածով`

 

«Հոդված 551. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

Երևան քաղաքի համար` 1.0,

այլ վայրերի համար` 0.8:»:

 

Հոդված 14. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 55-րդ հոդվածի «բ» կետը:

 

Հոդված 15. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը:

 

Հոդված 16. Օրենքի 58-րդ հոդվածում 1-ին մասը «ելակետային տվյալների» բառերից հետո լրացնել «և ուղղիչ գործակիցների արտադրյալի» բառերով, իսկ նույն մասում «1000» թիվը փոխարինել «30,000» թվով:

 

Հոդված 17. Օրենքը 58-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 581-րդ հոդվածով.

 

«Հոդված 581. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

ա) Երևան քաղաքի համար` 1.2,

բ) Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետերի համար` 1.0,

գ) այլ վայրերում գտնվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետերի համար` 0.8:»:

 

Հոդված 18. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 59-րդ հոդվածի «բ» կետը:

 

Հոդված 19. Օրենքի 593-րդ հոդվածում «1,000,000» թիվը փոխարինել «1,500,000» թվով, իսկ «արտահայտությամբ» բառից հետո ավելացնել «, բայց ոչ պակաս ամսվա ընթացքում իրացված գազի ընդհանուր ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 595-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Գազալցման կայանի (կետի) գտնվելու վայրի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

Երևան քաղաքում գտնվող գազալցման կայանի (կետի) համար` 1.0,

Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող գազալցման կայանի (կետի) համար` 0.75,

այլ վայրերում գտնվող գազալցման կայանի (կետի) համար` 0.6:»:

 

Հոդված 21. Օրենքի 79-րդ հոդվածում «և ուղղիչ գործակցի արտադրյալի 1,500,000-ապատիկը» բառերը փոխարինել «2,500,000-ապատիկը» բառերով:

 

Հոդված 22. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 81-րդ և 86-րդ հոդվածները:

 

Հոդված 23. Օրենքի 863-րդ հոդվածում «18» թիվը փոխարինել «20» թվով:

 

Հոդված 24. Օրենքի 84-րդ հոդվածի «ա» կետում «և ուղղիչ գործակցի արտադրյալի 10,000-ապատիկի» բառերը փոխարինել «15,000-ապատիկի» բառերով, իսկ նույն հոդվածի «բ» ենթակետում «և ուղղիչ գործակցի արտադրյալի 50,000-ապատիկի» բառերը փոխարինել «75,000-ապատիկի» բառերով:

 

Հոդված 25. Օրենքի 941-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Վճարողի կողմից օրենքի 28-րդ հոդվածի համաձայն առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 500,000 դրամի չափով:

Վճարողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամսվա ընթացքում իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու կամ ներկայացվող տեղեկություններում իրացման ծավալները թերհայտարարագրելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 500,000 դրամի չափով:»:

 

Հոդված 26. Օրենքի 98-րդ հոդվածը ««դ»» թվարկումից հետո լրացնել ««է», «ը»» թվարկումներով:

 

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` քսան օրվա ընթացքում, օրենքի 7-րդ հոդվածի «ը» կետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել հայտարարություն` ելակետային տվյալի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-51-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան