Գլխավոր տեղեկություն
Номер
N 674-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.05.2021-01.07.2021)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.04.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.04.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
29.04.2021
Дата вступления в силу
01.05.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2021 թվականի N 674-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման հավելվածով սահմանված ցանկի՝

ա. «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր» սյունակից հանել 3006700000, 3920108900, 3920202109, 4008110000, 6306120000, 6307901000, 7007212009, 7217101000, 7310211101, 7317006000, 7320208508, 7606122002, 8207309000, 8302419000, 8311100001, 8418910000, 8418991009, 8421110000, 8424499100, 8424900000, 8441107000, 8451290000, 8451300000, 8451400009, 8451500000, 8453900000, 8467990009, 8479899708, 8504403009, 8539500000, 8544499509, 8716393009, 8716400000 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ թվերը,

բ. «Պատրաստի գունանյութ, արծններ, ջնարակ, հեղուկ փայլեր» պարբերությունը հանել,

գ. «Հագուստի այլ պարագաներ և մասեր» պարբերությունը հանել,

դ. «Ապակու և այգեգործական, շինարարական, ներկարարական մածիկ, ձյութացեմենտ» պարբերությունը հանել,

ե. «Խցան, թասակ և կափարիչ շշի, հերմետիկ և փաթեթավորման այլ պարագա ոչ թանկարժեք մետաղից» պարբերությունը հանել,

զ. «Մեքենա գյուղատնտեսական, այգեգործական, անտառտնտեսության` հողի մշակման, գլդոն սիզամարգի» պարբերությունը հանել,

է. «Մեքենա և մեխանիզմ` գյուղատնտեսական մշակաբույսի բերքահավաքի, մամլիչ, հնձիչ, մեքենա ձվի, պտղի կամ այլ գյուղատնտեսական մթերքի մաքրման, տեսակավորման» պարբերությունը հանել,

ը. «Կայանք և ապարատ կթելու, սարքավորում կաթի մշակման և վերամշակման» պարբերությունը հանել,

թ. «Սարքավորում` գյուղա-, անտառտնտեսության, այգեգործության, թռչնա-, մեղվաբուծման, ինկուբատոր` թռչնաբուծության և բրուդեր» պարբերությունը հանել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Երևան


29.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2021 թվական: