ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2019 թվականի N 1853-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի`
(նախաբանը խմբ. 15.04.21 N 388-Ա)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Նշանակել՝
1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Հովհաննիսյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
(2-րդ կետը փոփ. 15.04.21 N 388-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 11 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. դեկտեմբերի 11-ի N 1853-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.03.2024, N 242-Ա | 16.03.2024, N 1853-Ա | |
15.04.2021, N 388-Ա | 16.04.2021, N 1853-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|