ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 194-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,048,187,650 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկապարտեզով բնակելի համալիրի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456)՝ «Ախուրյան կոոպշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05801184) 2021 թվականի փետրվարի 9-ին կնքված N ՀՀ/ԳԲՏ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում մանկապարտեզով բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 1,048,187,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 194-Ա որոշման |
«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է կառուցել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում մանկապարտեզով բնակելի համալիր և անհատույց հիմունքներով տրամադրել բնակարանները Գյումրի քաղաքի տնակներում ապրող հաշմանդամություն ունեցող, բազմազավակ, ինչպես նաև սոցիալապես անապահով 40 ընտանիքներին |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երեւան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գյումրի քաղաք, բնագավառը՝ քաղաքաշինություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,048,187,650 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Գյումրի քաղաքի հաշմանդամություն ունեցող, բազմազավակ, ինչպես նաև սոցիալապես անապահով 40 ընտանիքներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. մարտի 15-ից մինչև 2022 թ. օգոստոսի 15-ը |
9. |
Միջոցառումների նկարագրու- թյունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կառուցել Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում մանկապարտեզով բնակելի համալիր։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. մարտի 15-ից մինչև 2022 թ. օգոստոսի 15-ը։ Ընդհանուր արժեքը՝ 1,048,187,650 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապ- րանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալ- ները և նախատեսվող գինը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում մանկապարտեզով բնակելի համալիրի կառուցում ՝ 1,048,187,650 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար- ման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|