Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-39-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (31.12.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.12.30/63(298) Հոդ.1261
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.12.2003
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.12.2003
Дата вступления в силу
31.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով`

«11. Պետական և համայնքների սեփականության հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում նաև` շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով անհատույց փոխանցվում է տվյալ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 22
Երևան
ՀՕ-39-Ն