ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի մարտի 31-ին
«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-225, այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածում և ամբողջ տեքստում «մարզային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կենտրոնական հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ստեղծված կենտրոնական ընտրական հանձնաժողովը:».
2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը, ապա հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ստեղծված տեղամասային ընտրական հանձնաժողովը:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «հրապարակման պահից» բառերը փոխարինել «հրապարակումից յոթ օր հետո» բառերով:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Օժանդակ աշխատանքների համար կենտրոնական հանձնաժողովի նախագահը կազմավորում է մշտական հիմունքներով գործող աշխատակազմ: Նման աշխատակազմ ընտրատարածքային հանձնաժողովում ժամանակավոր հիմունքներով կարող է ստեղծվել կենտրոնական հանձնաժողովի համաձայնությամբ: Աշխատակազմի աշխատակիցների վարձատրության դրույքաչափերը որոշում է կենտրոնական հանձնաժողովը:».
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովների անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է քվեարկության մասնակիցների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի (նիստը վարողի) ձայնը վճռորոշ է:».
3) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Երեք անհարգելի բացակայության դեպքում համապատասխան հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ իրավունք ունի վաղաժամկետ դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ`
1) հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանրաքվեի հանձնաժողովները գործում են հրապարակայնորեն: Հանրաքվեի հանձնաժողովների` հանրաքվեի նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող որոշումները պաշտոնական մամուլում հրապարակվում են որոշումն ընդունվելուց հետո՝ 3 օրվա ընթացքում:».
2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4. Քաղաքացիները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են հանրաքվեի հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի, տեղամասերի և տեղամասային կենտրոնների կազմավորման, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետի, քվեարկության օրվա և քվեարկության արդյունքների մասին:»:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ, ապա հանրաքվեի հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը, բացառությամբ քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովի որոշումների, կարող են բողոքարկվել վերադաս հանձնաժողով կամ դատարան` որոշումը հրապարակելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, բացառությամբ քվեարկության արդյունքների վերաբերյալ տեղամասային հանձնաժողովի որոշումների, որոնք կարող են բողոքարկվել քվեարկության հաջորդ օրը` մինչև ժամը 14.00-ն: Այդ բողոքների վերաբերյալ վերադաս հանձնաժողովը և դատարանը որոշում են կայացնում մինչև քվեարկության արդյունքների ամփոփումը: Եթե օրենքով այլ բան սահմանված չէ, ապա վերադաս հանձնաժողովը և դատարանը որոշումները կայացնում են հնգօրյա ժամկետում: Քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները բողոքարկվում են կենտրոնական հանձնաժողով:».
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում ստացված դիմումները քննարկվում են, և որոշումը կայացվում է անհապաղ:».
4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Դատարանների և դատախազության աշխատակիցների համար քվեարկության օրն աշխատանքային օր է:»:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանրաքվեի հանձնաժողովներին ֆինանսական միջոցները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` կենտրոնական հանձնաժողովի կազմած նախահաշիվների հիման վրա: Հանձնաժողովների նախագահները տնօրինում են ֆինանսական միջոցները և պատասխանատվություն են կրում այդ միջոցները կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով օգտագործելու համար:»:
Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Այդ տեղերը պետք է հարմար լինեն քվեարկողների այցելության համար: Այդպիսի տեղեր յուրաքանչյուր տեղամասում պետք է լինեն մեկից ոչ պակաս:»:
Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`
ա) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը.
բ) միջազգային կազմակերպությունները.
գ) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները.
դ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:
Եթե հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը, ապա սույն մասի «դ» կետով նախատեսված կազմակերպությունները դիտորդական առաքելության իրավունք ունեն, եթե չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին:
2. Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:»:
Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետի «տասը» բառը փոխարինել «ինը» բառով:
Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածի՝
1) 2-րդ կետի «22» թիվը փոխարինել «18» թվով.
2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Տեղամասային հանձնաժողովի հատուկ կարծիք ներկայացրած անդամի գրավոր պահանջով ընտրատարածքային հանձնաժողովը ստուգում է համապատասխան տեղամասում տեղամասային արձանագրությունների համապատասխանությունը քվեարկության փաստացի արդյունքներին: Ստուգումներին կարող են ներկա գտնվել համապատասխան տեղամասային հանձնաժողովում տեղամասային արձանագրությունները կազմելիս հատուկ կարծիքի հեղինակները, այդ հանձնաժողովի նախագահը և դիտորդները:»:
Հոդված 12. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետի «7» թիվը փոխարինել «6» թվով:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|