ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 3-ին
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 12-րդ մասի «թարգմանությամբ» բառից հետո լրացնել «կամ սուրդոթարգմանությամբ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«սուրդոթարգմանություն՝ հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը հայերեն ձեռք-լեզվով:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «պակաս լինել,» բառերից հետո լրացնել «ընդ որում, սուրդոթարգմանությամբ հեռուստահաղորդումները հաշվարկվում են կրկնակի ժամաքանակով և չեն կարող հայրենական արտադրության հեռուստահաղորդումների եթերաժամի 5 տոկոսից ավելի լինել,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
|
Ռ. Քոչարյան |
|