ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 13-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2004 թվականի գործունեության տարեկան պետական նպատակային ծրագիրը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան ՀՕ-70-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր Ը
Ներածություն
Ներկայացվող ծրագիրը մշակվել է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 131-րդ հոդվածի համաձայն և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2004 թվականի գործունեության պետական նպատակային տարեկան ծրագիրը (այսուհետ` Ծրագիր):
Ծրագիրը հանդիսանում է Հանձնաժողովի 2001-2003 թվականների գործունեության տարեկան ծրագրերի տրամաբանական շարունակությունը և որոշակի առումով լրացնում է նրանց: Ծրագրի նպատակն է ամփոփ տեսքով ներկայացնել արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, Հանձնաժողովի կողմից արձանագրված հիմնախնդիրները և այն քաղաքականությունն ու դրանից բխող միջոցառումները, որոնք Հանձնաժողովը նախատեսում է իրականացնել 2004 թվականի ընթացքում` Օրենքով սահմանված իր խնդիրների և գործառույթների իրականացման համար: Սահմանված միջոցառումներն իրականացվելու են Հանձնաժողովի իրավասության շրջանակներում և հիմնականում ուղղվելու են արձանագրված հիմնախնդիրների լուծմանը:
Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասերից: Ծրագրի առաջին` «Հայաստանի արժեթղթերի շուկան», մասում իրականացված է շուկայի իրավիճակի վերլուծությունը, որի նպատակն է բացահայտել խնդիրները, որոնք այսօր գոյություն ունեն շուկայում, նշել այն գործողությունները, որոնք կարող են լուծել այդ խնդիրները, ինչպես նաև փորձել կանխագուշակել այդ գործողությունների հնարավոր հետևանքները: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ գոյություն ունեցող հիմնախնդիրները միմյանց հետ խիստ փոխկապակցված են, նշվել են ոչ միայն այն խնդիրները, որոնք հնարավոր է ուղղակիորեն լուծել կարգավորման լծակներով, այլև այնպիսիք, որոնց վրա կարգավորման լծակները կարող են ազդել անուղղակիորեն կամ ընդհանրապես չեն կարող ազդել: Այսպիսի մոտեցումը պայմանավորված է նրանով, որ որքան խորն ուսումնասիրվեն հիմնախնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը, այնքան ավելի ճիշտ ուղիներ կգտնվեն այդ հիմնախնդիրները լուծելու կամ ժամանակավորապես շրջանցելու համար: Այս ամենի հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ շուկայում գոյություն ունեցող հիմնախնդիրների մեծամասնությունն այսպես կամ այնպես կապված են երկրում գոյություն ունեցող ընդհանուր տնտեսական վիճակի հետ:
Անհրաժեշտ է նշել, որ համաձայն Օրենքի 131-րդ հոդվածի, Հանձնաժողովը պարտավոր է ներկայացնել նաև նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որտեղ ներկայացվում է արժեթղթերի շուկայի մանրամասն վերլուծությունը: Կրկնություններից խուսափելու համար այս փաստաթղթում իրականացված վերլուծությունները նպատակ ունեն միայն բացահայտել այն խնդիրները, որոնց լուծումներին ուղղված միջոցառումները նախատեսվում են իրականացնել հաջորդ տարի:
Ծրագրի երկրորդ` «Բացահայտված հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ», մասում զետեղված են 2004 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից իրականացման ենթակա միջոցառումները` համառոտ նկարագրությամբ, և դրանց իրականացման ժամանակացույցը` եռամսյակային կտրվածքով: Նախատեսվելիք միջոցառումների իրականացումը ոչ միայն պայմանավորված է Ծրագրի առաջին մասում բացահայտված հիմնախնդիրների լուծմամբ, այլ նաև արժեթղթերի շուկայի զարգացման տեսանկյունից անհրաժեշտ նախապայմանների ձևավորմամբ:
Ծրագրով նախատեսված 2004 թվականի ընթացքում իրականացվելիք միջոցառումները դասակարգվել են IOSCO-ի սկզբունքների համաձայն, հետևյալ ձևով`
1) արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգ` ներկայացված են այն միջոցառումները, որոնք ուղղված են շուկայի պետական կարգավորման և ինքնակարգավորման համակարգերում առկա հիմնախնդիրների լուծմանը և հետագա զարգացման ապահովմանը.
2) արժեթղթեր թողարկողներ` ներկայացված են արժեթղթերի թողարկողների տեղեկատվական և կորպորատիվ համակարգերում առկա հիմնախնդիրների լուծմանը և հետագա զարգացման ապահովմանն ուղղված միջոցառումները.
3) մասնագիտացված գործունեություն` ներկայացված են մասնագիտացված անձանց գործունեության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը և հետագա զարգացման ապահովմանն ուղղված միջոցառումները.
4) առևտրային և հաշվարկային համակարգ` ներկայացված են առևտրային և հաշվարկային համակարգերում առկա հիմնախնդիրների լուծմանը և հետագա զարգացման ապահովմանն ուղղված միջոցառումները.
5) կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգ` ներկայացված են երկու տեսակի կոլեկտիվ ներդրումային համակարգերի (կենսաթոշակային և ինվեստիցիոն հիմնադրամների) գործունեության համար իրավական հիմքերի ձևավորմանն ուղղված միջոցառումները.
6) վերահսկողություն` ներկայացված են Օրենքի պահանջներին արժեթղթերի շուկայի մասնակիցների (արժեթղթեր թողարկողների, մասնագիտացված անձանց և ԻԿԿ-ների) գործունեության համապատասխանության ապահովմանն ուղղված միջոցառումները:
Գ լ ու խ I.
Հայաստանի արժեթղթերի շուկան
Բ ա ժ ի ն 1.
Շրջանառվող արժեթղթերը
Ա. Արժեթղթերի շուկայի գործիքների ընդհանուր նկարագիրը
Հայաստանի արժեթղթերի շուկայում շրջանառվող հիմնական գործիքներն են` պետական պարտատոմսերը և կորպորատիվ բաժնետոմսերը: Կատարված գործարքների գերակշիռ մասն իրականացվել է պետական պարտատոմսերով: Մասնավորապես, 2002 թ. ընթացքում պետական պարտատոմսերով գործարքների ծավալը կազմել է մասնագիտացված անձանց կողմից կատարված գործարքների ընդհանուր ծավալի 91.02%-ը, իսկ 2003 թ. առաջին կիսամյակի ընթացքում` 95.50%-ը: 2002 թ. ընթացքում բաժնետոմսերով գործարքների ծավալը կազմել է մասնագիտացված անձանց կողմից կատարված գործարքների ընդհանուր ծավալի 7.34%-ը, իսկ 2003 թ. առաջին կիսամյակի ընթացքում` 4.00%-ը: Նշված ժամանակահատվածում փոքր ծավալներով գործարքներ են կատարվել նաև այլ արժեթղթերով:
Նկար 1-ում բերված է առանձին գործիքներով իրականացված գործարքների տեսակարար կշիռը` սկսած 2002 թ. առաջին եռամսյակից1:
Նկար 1. |
Առանձին գործիքներով իրականացված գործարքների տեսակարար կշիռը սկսած 2002 թ. առաջին եռամսյակից: |
Նկար 2-ում պատկերված է 2002 թվականի հունվարի 1-ից մինչև 2003 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում առանձին տեսակի արժեթղթերով մասնագիտացված` անձանց կողմից իրականացված գործարքների ծավալները` ըստ յուրաքանչյուր եռամսյակի2 :
Նկար 2. |
01/01/2002 թ. - 01/07/2003 թ. ժամանակահատվածում արժեթղթերով իրականացված գործարքների ծավալները ըստ եռամսյակների: |
Բ. Պետական պարտատոմսեր
2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ շրջանառվող պետական պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 41,046.3 մլն դրամ (70.16 մլն ԱՄՆ դոլար), որի շուրջ 52%-ը` 21,400.0 մլն դրամ (36.58 մլն ԱՄՆ դոլար3) բաժին է ընկնում ՊԿՊ-ներին, իսկ 48%-ը` 19,646.3 մլն դրամ (33.58 մլն ԱՄՆ դոլար) ՊՄԺՄՄԱՊ: 2003 թ. հունվարի 1-ի համեմատությամբ 2003 թ. հուլիսի 1-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետական պարտատոմսերի ծավալն աճել է 0.57%-ով:
2003 թ. առաջին կիսամյակում պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում իրականացված գործարքների ծավալը կազմել է 19,241.6 մլն դրամ: Մինչդեռ, պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաներում իրականացված գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 38,941.6 մլն դրամ: Ընդ որում, այդ գործարքների ընդհանուր ծավալի 27.75%-ում գործարքի կողմ են հանդիսացել արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձինք:
Գ. Կորպորատիվ արժեթղթեր
Հայաստանի արժեթղթերի շուկայում կորպորատիվ արժեթղթերից շրջանառվում են միայն բաժնետոմսերը: Ինչ վերաբերում է կորպորատիվ պարտատոմսերին, ապա մինչ օրս շուկայում չի գրանցվել դրանց հրապարակային որևէ տեղաբաշխում:
Նկար 3-ում բերված է 2002 թվականի հունվարի 1-ից մինչև 2003 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում մասնագիտացված անձանց կողմից բաժնետոմսերով կատարված գործարքների ծավալների և գործարքների առարկա թողարկողների4 քանակների դինամիկան` ըստ եռամսյակների:
____________
1 Գործարքների ծավալներում ընդգրկված չեն սեփականաշնորհման գործընթացում կատարված, ինչպես նաև բանկերի կողմից պետական պարտատոմսերով իրականացված գործարքները:
2 Այս գլխում օգտագործվում է «մասնագիտացված անձանց կողմից իրականացվող գործարքների ընդհանուր ծավալ» հասկացությունը, որն իր մեջ ընդգրկում է բոլոր մասնագիտացված անձանց կողմից իրականացված գործարքների ծավալի գումարը: Այս դեպքում երկու մասնագիտացված անձանց կողմից իրար հետ իրականացրած գործարքի ծավալը հաշվարկվում է երկու անգամ, որպեսզի հնարավոր լինի համեմատել մասնագիտացված անձանց կողմից շուկայի այլ մասնակիցների հետ իրականացրած բոլոր գործարքների ծավալի հետ: Բորսայական առևտուրը դիտարկելիս օգտագործում ենք «բորսայում իրականացված գործարքների ընդհանուր ծավալ» հասկացությունը, որտեղ բորսայի անդամների (մասնագիտացված անձանց) կողմից իրականացված գործարքների ծավալները հաշվարկվում են մեկ անգամ, ինչը բացատրվում է նրանով, որ բորսայում գործարքներ կարող են իրականացնել միայն բորսայի անդամները և, հետևաբար, չկան այնպիսի գործարքներ, որոնց մի կողմը հաշվետու չէ Հանձնաժողովին:
3 1 ԱՄՆ դոլարը = 585 դրամ
4 Եթե թողարկողն ունի մեկից ավելի բաժնետոմսերի դաս, «թողարկողների քանակը» հաշվարկվում է ըստ գործարքներին մասնակցած դասերի քանակի:
Նկար 3. |
Բաժնետոմսերով գործարքների ծավալների և գործարքների առարկա թողարկողների քանակների դինամիկան: |
2003 թ. առաջին և երկրորդ եռամսյակներում գործարքների ծավալները 2002 թ. չորրորդ եռամսյակի հետ համեմատած զգալիորեն նվազել են: Միևնույն ժամանակ, 2003 թ. առաջին եռամսյակում իրականացված գործարքների ծավալներն աճել են 5%-ով` համեմատած 2002 թ. առաջին եռամսյակի հետ, իսկ 2003 թ. երկրորդ եռամսյակում նվազել են 54%-ով` համեմատած 2002 թ. երկրորդ եռամսյակի հետ: Գործարքների ծավալների անկայուն վարքագիծը պայմանավորված է հիմնականում շուկայի ցածր իրացվելիությամբ, երբ մեկ-երկու խոշոր գործարք կարող են էականորեն փոխել ընդհանուր պատկերը: Գործարքների առարկա թողարկողների քանակը դիտարկվող եռամսյակների ընթացքում տատանվել է 38-ից 51-ի միջակայքում և կախված չէ նշված ժամանակահատվածներում կատարված գործարքների ծավալներից:
Բ ա ժ ի ն 2.
Մասնագիտացված անձինք և արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքը
Ա. Մասնագիտացված անձինք, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա
I. Մասնագիտացված անձինք
2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ արժեթղթերի շուկայում գործել է 18 մասնագիտացված անձ: 2003 թվականի առաջին կիսամյակում արժեթղթերով առքուվաճառքի գործարքներ են իրականացրել թվով 19 մասնագիտացված անձինք, որոնց կողմից իրականացված գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 11.2 մլրդ ՀՀ դրամ: Կիսամյակի վերջի դրությամբ Հանձնաժողովի կողմից դադարեցվել է գործարքներ իրականացրած երկու տնտեսավարող սուբյեկտների մասնագիտացված գործունեության լիցենզիաների գործողությունը` սեփական դիմումի հիման վրա, իսկ մեկ մասնագիտացված անձ նշված ժամանակահատվածում արժեթղթերով որևէ գործարք չի իրականացրել:
Նկար 4-ում բերված է վերջին 6 եռամսյակների ընթացքում ընդհանուր ծավալի մեջ առավելագույն գործարքների ծավալ ունեցող մասնագիտացված անձի գործարքների ընդհանուր ծավալների տեսակարար կշիռների դինամիկան:
Նկար 4. |
Գործարքների առավելագույն ծավալ ապահոված մասնագիտացված անձի գործարքների ընդհանուր ծավալների տեսակարար կշռի դինամիկան: |
2003 թվականի առաջին կիսամյակում այս ցուցանիշը մի փոքր նվազել է` համեմատած նախորդ տարվա միջին մակարդակի հետ, ինչը կարող է վկայել այն մասին, որ մասնագիտացված անձանց կողմից իրականացված գործարքներն ավելի հավասարաչափ են բաշխվել նրանց միջև: Վերջինս կարող է պայմանավորված լինել շուկայում մասնագիտացված անձանց միջև մրցակցության աստիճանի բարձրացման գործընթացի շարունակության հետ: Այնուհանդերձ, մրցակցության աստիճանը շարունակում է մնալ բավականին ցածր մակարդակի վրա: Նկար 5-ում ներկայացված է վերջին 6 եռամսյակներում մասնագիտացված անձանց կողմից իրականացված գործարքների ծավալների տեսակարար կշիռների դինամիկան` ըստ մասնագիտացված գործունեության առանձին տեսակների:
Նկար 5. |
Մասնագիտացված անձանց կողմից իրականացված գործարքների ծավալների տեսակարար կշիռների դինամիկան` ըստ մասնագիտացված գործունեության առանձին տեսակների: |
Մասնագիտացված անձանցից արժեթղթերի շուկայում խորհրդատվական ծառայություններ են մատուցել 6-ը: Այդ ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 1831.4 հազար դրամ: 2003 թ. առաջին կիսամյակում մասնագիտացված անձանց կողմից չի իրականացվել տեղաբաշխման գործընթաց:
Մասնագիտացված անձանց ընդհանուր սեփական կապիտալը 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 324 829 հազ. դրամ (555 հազ. $), իսկ ընդհանուր ակտիվները` 4,985,815.0 հազ. դրամ (8523 հազ. $): Առաջին կիսամյակի վերջի դրությամբ գործող 18 մասնագիտացված անձանցից 7-ը ունեցել են կուտակված վնասներ:
Նկար 6-ում բերված է արժեթղթերի շուկայում 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող մասնագիտացված անձանց տեսակարար կշիռները` ըստ տնօրինվող ակտիվների մեծության:
Նկար 6. |
2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող մասնագիտացված անձանց ակտիվների տեսակարար կշիռները` ըստ առանձին խմբերի: |
Ինչպես երևում է նկարից, 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ շուկայում գործող մասնագիտացված անձանց 43%-ի ընդհանուր ակտիվների մեծությունը փոքր է 20 մլն դրամից (35,2 հազ. $):
II. Հայաստանի ֆոնդային բորսա
2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՖԲ-ին անդամակցել են թվով 18 բրոքերային (դիլերային) ընկերություններ, որոնց կողմից 2003 թվականի առաջին կիսամյակում ՀՖԲ-ում իրականացված գործարքների ծավալը կազմել է 218.9 մլն դրամ (374 հազար ԱՄՆ դոլար), իսկ գործարքների ընդհանուր քանակը կազմել է 1783: Բոլոր գործարքներն իրականացվել են միայն բաժնետոմսերով: 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՖԲ-ում ցուցակված են եղել թվով 206 արժեթղթեր:
Նկար 7-ում ներկայացված է 2002 թվականի հունվարի 1-ից մինչև 2003 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում եռամսյակային կտրվածքով ՀՖԲ-ում արժեթղթերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալների, գործարքների քանակների և գործարքների առարկա թողարկողների քանակների դինամիկան:
Նկար 7. |
ՀՖԲ-ում արժեթղթերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալների, գործարքների քանակների և գործարքների առարկա թողարկողների քանակների դինամիկան` ըստ արժեթղթերի առանձին տեսակների: |
Ինչպես արդեն նշել ենք, աճել է բաժնետոմսերով գործարքների ընդհանուր ծավալում բորսայական գործարքների տեսակարար կշիռը: Նկար 8-ում բերված է վերջին 6 եռամսյակների ընթացքում բաժնետոմսերով գործարքների ընդհանուր ծավալում բաժնետոմսերով բորսայական գործարքների տեսակարար կշիռների դինամիկան:
Նկար 8. |
Բաժնետոմսերով գործարքների ընդհանուր ծավալներում բորսայական գործարքների ծավալների տեսակարար կշիռների դինամիկան` ըստ եռամսյակների: |
III. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա
2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀԿԴ-ն վարել է շուրջ 131000 արժեթղթերի սեփականատերերի (անձնական) հաշիվներ, իսկ թվով 584 թողարկողների մատուցել է ռեեստրի վարման ծառայություն: Վերջինս, համեմատած նույն տարվա սկզբի դրությամբ համանման ցուցանիշի հետ, աճել է 5%-ով: Փոփոխվել է նաև ՀԿԴ-ում ռեեստր վարող թողարկողների կառուցվածքը: Նկար 9-ում բերված է 2003 թվականի հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ ՀԿԴ-ում ռեեստր վարող թողարկողների կառուցվածքները:
Նկար 9. |
ՀԿԴ-ում ռեեստր վարող թողարկողների կառուցվածքները: |
Բ. Մասնագիտացված անձանց գործունեության ոլորտ
Մասնագիտացված անձանց գործունեության ոլորտում արձանագրվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք իրենց բնույթով պայմանականորեն կարելի է դասել որպես արտաոլորտային և ներոլորտային: Նման բնույթի հիմնախնդիրների մասամբ կամ լիարժեք վերացումը կարող է տնտեսական խթան հանդիսանալ մասնագիտացված անձանց գործունեության ոլորտի հետագա զարգացման, այդ թվում` նրանց կողմից մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնման և որակի բարձրացման համար: Վերջինիս ապահովումը, բնականաբար, կարևոր միջոց կհանդիսանա արժեթղթերով բորսայական գործարքների աճի և մասնագիտացված անձանց գործունեության նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու համար:
Արտաոլորտային հիմնախնդիրներից կարևորվում են արժեթղթերի շուկայում շրջանառվող իրացվելի գործիքների բացակայությունը և այն, որ թողարկողներն արժեթղթերի թողարկումը չեն դիտարկում որպես ֆինանսական ռեսուրսների ներգրավման այլընտրանքային եղանակ: Նշված հիմնախնդիրները բացասաբար են ազդում մասնագիտացված անձանց կողմից մատուցվող ծառայությունների ծավալի և, համապատասխանաբար, նրանց գործունեության տնտեսական շարժառիթի (այսինքն` շահույթի ստացման) վրա:
Ներոլորտային հիմնախնդիրները հիմնականում պայմանավորված են մասնագիտացված գործունեության շրջանակում մասնագիտացված անձանց կողմից ոչ բավարար գործարար տեխնոլոգիաների առկայությամբ, որոնք, բնականաբար, բխում են մասնագիտացված անձանց ռազմավարական նպատակներից: Մասնավորապես, ներոլորտային հիմնախնդիրներից կարելի է առանձնացնել.
1) մասնագիտացված անձանց կազմում գործող որակյալ կադրային ռեսուրսների սակավությունը` այն ուղղակիորեն պայմանավորված է նրանց կողմից որակյալ աշխատակիցներ վարձելու ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելով: Թեև 2004 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից կգործարկվի մասնագիտական որակավորման նոր համակարգը, այնուամենայնիվ, նշված հիմնախնդիրը դեռևս առկա կլինի նոր համակարգի գործարկումից հետո.
2) մասնագիտացված գործունեության շրջանակում բացակայում են գործարար ծրագրեր և դրանց իրագործումն ապահովող համարժեք կազմակերպչական ներքին կառուցվածքներ` նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում այն, որ ներկայումս մասնագիտացված անձինք իրենց գործունեությունը կառուցում են միայն ընթացիկ եկամուտների ստացման շահերի դրսևորմամբ` առանց հետագա գործունեության պլանավորման.
3) մասնագիտացված անձանց գործունեության թափանցիկության սահմանափակ լինելը` մասնագիտացված անձինք նախաձեռնություն չեն ցուցաբերում հասարակության լայն զանգվածների շրջանակում բացահայտելու իրենց կողմից արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեությունը, այդ թվում` իրենց ֆինանսական վիճակի, արժեթղթերի շուկայում համեմատաբար ակտիվ շրջանառվող գործիքների, իրենց ծառայությունների և դրանց սակագների վերաբերյալ տեղեկությունները: Արդյունքում, ներդրողները լավագույնս պատկերացում չեն կազմում արժեթղթերի շուկայում գործող մասնագիտացված անձանց, նրանց ծառայությունների որակի, շրջանակի և սակագների մասին: Միաժամանակ, մասնագիտացված անձանց գործունեության ոլորտի թափանցիկության անբավարար լինելը սահմանափակում է նաև արժեթղթերի շուկայում մասնագիտացված անձանց միջև առողջ մրցակցային մթնոլորտի ձևավորումը:
Գ. Կոլեկտիվ ներդրումային համակարգ
Ներկայումս Հայաստանում կոլեկտիվ ներդրումային համակարգերի գործունեության ոլորտում առկա կարևորագույն հիմնախնդիրը հանդիսանում է այն, որ ձևավորված չէ տվյալ գործունեությունը կարգավորող իրավական դաշտը: Վերջինիս բացակայության պայմաններում կոլեկտիվ ներդրումային համակարգերի գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ դեռևս գոյություն չունեն, որի արդյունքում սահմանափակվում է տնտեսությունում երկարաժամկետ ֆինանսական միջոցների ստեղծման հնարավորությունները: Բացի այդ, հասարակությունը լիարժեք տեղեկացված չէ այդ համակարգերի, դրանց նշանակության և մասնակցության ընդհանուր կանոններին:
Դ. Ինքնակարգավորման ոլորտ
Ինքնակարգավորման ոլորտում ընդգծվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք սահմանափակում են ԻԿԿ-ներին` իրագործելու իրենց առջև դրված հիմնական նպատակները և լիարժեք մասնակից դառնալու արժեթղթերի շուկայի կարգավորման գործընթացին: Արձանագրված հիմնախնդիրների շարքին են դասվում`
1) ԻԿԿ-ների ֆունկցիոնալ կառավարումը դեռևս լիարժեք չի ապահովում ինքնակարգավորման գործառույթների արդյունավետ իրականացումը` տվյալ հիմնախնդիրը հիմնականում պայմանավորված է ԻԿԿ-ների կառավարման մարմինների, մասնավորապես` ԻԿԿ-ների անդամների ընդհանուր ժողովների և դիտորդ խորհուրդների գործունեության հետ: Ընդ որում, նշենք, որ վերոհիշյալ կառավարման մարմինների կազմում ընդգրկվում են ԻԿԿ-ի անդամների ներկայացուցիչները, որոնց մեծամասնությունը ներկայումս գրեթե շահագրգռված չէ ԻԿԿ-ի արդյունավետ գործունեության մեջ.
2) ԻԿԿ-ների կողմից վերահսկողական գործառույթները լիարժեք և բավարար մակարդակով չեն իրականացվում` նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ ԻԿԿ-ների վերահսկիչ ծառայությունների գործունեության ընթացքում հիմնականում բացահայտվում են զուտ տեխնիկական բնույթի խախտումներ: Թեև, կարելի է փաստել, որ ԻԿԿ-ներում արդեն իսկ ներդրվել են վերահսկողական այնպիսի համակարգեր, որոնք հնարավորություն են ընձեռում վերահսկիչ ծառայությունների կողմից արդյունավետ վերահսկողական գործառույթի իրականացմանը: Ներկայումս տվյալ հիմնախնդիրը կապված է ԻԿԿ-ների վերահսկիչ ծառայությունների կազմում գործող որակյալ կադրային ռեսուրսների (հաշվապահ, իրավաբան, արժեթղթերի շուկայի մասնագետ և այլն) սակավության հետ, որն էլ որակյալ աշխատակիցներ վարձելու համար ԻԿԿ-ների ֆինանսական ոչ բավարար ռեսուրսների արդյունք է: Բացի այդ, արձանագրվել է այն փաստը, որ ԻԿԿ-ների անդամները կամ նրանց մեծամասնությունը (որոնք կազմավորում են վերահսկիչ ծառայությունները) շահագրգռված չեն նրանց գործունեության արդյունավետության մեջ.
3) ԻԿԿ-ները դեռևս ակտիվ չեն մասնակցում արժեթղթերի շուկայի կարգավորման գործընթացին` ԻԿԿ-ների անդամները հանդիսանում են կարգավորման սուբյեկտներ և Հանձնաժողովի կողմից իրականացվող կարգավորման քաղաքականությունն ուղղակիորեն կապված է նրանց գործունեության հետ և հետևաբար ԻԿԿ-ների անդամները պետք է որ շահագրգռված լինեն արժեթղթերի շուկայում իրենց կողմից մասնագիտական գործունեության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորման մեջ: Մինչդեռ ներկայումս գործող ԻԿԿ-ները չեն ցուցաբերում բավարար ակտիվություն Հանձնաժողովի կողմից շուկայի կարգավորման հիմնախնդիրների լուծման հարցում: Վերը նշվածն ուղղակիորեն կապված է ԻԿԿ-ների կողմից ինքնակարգավորման գործառույթներն անարդյունավետ իրականացմամբ և ԻԿԿ-ների անդամ հանդիսացող մասնագիտացված անձանց կողմից արժեթղթերի շուկայի կարգավորման ոլորտում ոչ բավարար ակտիվ գործունեությամբ:
Արժեթղթերի շուկայի կարևորագույն ենթակառույցները` ՀՖԲ և ՀԿԴ, հանդիսանում են ԻԿԿ-ներ: Արդեն իսկ նշված կազմակերպությունների անվանումներից բխում է այն, որ դրանք օժտված են ոչ միայն ինքնակարգավորման, այլ նաև կարևոր այլ գործառույթներով: Մասնավորապես, ՀՖԲ-ն իրականացնում է արժեթղթերով հրապարակային առևտրի և արժեթղթերի գնանշման, իսկ ՀԿԴ-ն` ռեեստրավարման, պահառության և հաշվարկաքլիրինգային գործառույթները: Նշված գործառույթների իրականացման նպատակով ներդրվել և ներկայումս շահագործվում են ՀՖԲ-ում` առևտրային, իսկ ՀԿԴ-ում` հաշվարկային և հաշվառման համակարգերը: Ըստ այդմ, նշված կազմակերպությունները, գործելով որպես ԻԿԿ-ներ, առնչվում են ոչ միայն ինքնակարգավորման, այլ նաև համապատասխանաբար առևտրային, հաշվարկային և հաշվառման համակարգերի զարգացման հետ կապված հիմնախնդիրներով:
Առևտրային համակարգ: Առևտրային համակարգի զարգացման շրջանակներում նույնպես արձանագրվել են մի շարք էական հիմնախնդիրներ, որոնց առկայությունը նույնպես խոչընդոտում է արժեթղթերի շուկայի լիարժեք գործարկմանը և հետագա զարգացմանը:
ՀՖԲ-ում ներդրված առևտրային համակարգի կարևոր հիմնախնդիրներից է հանդիսանում այն, որ բորսայական առևտրում բացակայում են իրացվելի արժեթղթերը: Նշված հիմնախնդիրն իր հերթին առաջացնում է մի շարք այլ հիմնախնդիրներ, որոնք այս կամ այն ձևով խոչընդոտում են ՀՖԲ-ի արդյունավետ գործունեության կազմակերպմանը և առևտրային համակարգի հետագա զարգացմանը: Մասնավորապես, կարևորվում է ՀՖԲ-ի ինքնաֆինանսավորման խնդիրը, քանի որ վերջինս որոշ ժամանակ հետո կարող է հանգեցնել առևտրային համակարգի պահպանման գլոբալ հիմնախնդրին և, համապատասխանաբար, Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակների իրագործման սահմանափակմանը: Բացի այդ, իրացվելի արժեթղթերի բացակայությունը հանգեցնում է առևտրի մասնակիցների կողմից սպեկուլյատիվ գործարքների իրականացման սահմանափակմանը, որն էլ իր բացասական ազդեցությունն է թողնում Հայաստանում բորսայական առևտրի ծավալի և, ընդհանրապես, բորսայական առևտրի «մշակույթի» ձևավորման վրա:
ՀՖԲ-ում ներդրված առևտրային համակարգն իր տեխնիկական և ֆունկցիոնալ հնարավորություններով լավագույններից մեկն է նախկին ԽՍՀՄ երկրներում գործող էլեկտրոնային առևտրային համակարգերից, հետևաբար բորսայական առևտրի ցածր իրացվելիության պայմաններում կարևորվում է իրացվելի ֆինանսական գործիքների բորսայական առևտրին ընդգրկելու անհրաժեշտությունը: Հայաստանի պայմաններում նմանատիպ գործիքի դերում, մասնավորապես, կարող են հանդես գալ ՀՀ պետական պարտատոմսերը և արտարժույթը (հատկապես` ԱՄՆ դոլարը և եվրոն), ինչպես նաև դրանց հիման վրա ռեպո գործարքների կնքման և ածանցյալ գործիքների ներդրման տեխնիկական հնարավորության ստեղծումը: Այս ամենը կնպաստի ոչ միայն առևտրային համակարգի արդյունավետ շահագործմանը և հետագա զարգացմանը, այլ նաև կարող է նախապայմաններ ստեղծել Հայաստանում բորսայական առևտրի «մշակույթի» ձևավորման և նոր գործիքների (մասնավորապես` կորպորատիվ պարտատոմսերի) ստեղծման համար, որն էլ կխթանի Հայաստանում արժեթղթերի շուկայի զարգացումը:
Առևտրային համակարգի հաջորդ կարևոր հիմնախնդիրներից մեկն էլ այն է, որ բորսայական առևտրի ընթացքում շրջանառվող արժեթղթերի թողարկողների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն չի բացահայտվում կամ, եթե նույնիսկ բացահայտվում է, ապա դա բավարար չէ ներդրումային որոշումներ կայացնելու համար: Նշված հիմնախնդիրն ուղղակիորեն կապված է ՀՖԲ-ում անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների և, համապատասխանաբար, թողարկողների վերաբերյալ ստացվող տեղեկությունների մշակման, դրա արդյունքում ներդրողների համար մատչելի ձևով տեղեկությունների ստացման և տարածման տեխնոլոգիական հնարավորությունների բացակայության հետ է կապված: Ճիշտ է, ՀՖԲ-ն ներկայումս իր պաշտոնական ինտերնետային էջի միջոցով բացահայտում է որոշակի տեղեկություններ բորսայական առևտրի առարկա հանդիսացող արժեթղթերի թողարկողների վերաբերյալ, սակայն, ինչպես արդեն նշվել է, դրանք և մատչելի չեն հանրության լայն զանգվածի համար (հաշվի առնելով Հայաստանում ինտերնետից օգտվելու հնարավորությունները), և բավարար հիմք չեն կարող հանդիսանալ ներդրումային որոշում կայացնելու համար: Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ արժեթղթերի հետ կապված հարաբերությունները Հայաստանում դեռևս նոր երևույթ են (ի տարբերություն բանկային ավանդի), ապա հասարակությունը կարծեք թե չի ձգտում ստանալ իր համար թողարկողի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները: Վերջինս հատկապես ակնառու է այն դեպքում, երբ հասարակության որոշակի զանգվածը, սեփականաշնորհման արդյունքում դառնալով բաժնետոմսերի սեփականատեր, շահագրգռվածություն չեն ցուցաբերում այդ տեղեկությունների ստացման գործում: Այդ իսկ պատճառով, ներկայումս ոչ միայն կարևորվում է անհրաժեշտ տեղեկությունների բացահայտման, այլ նաև դրանց ստացման և «ընթերցման» մատչելիության ապահովման հիմնախնդիրը:
Առևտրային համակարգի կարևոր հիմնախնդիրներից է նաև այն, որ Հայաստանում բորսայական առևտրի զարգացման միտումները բավականին լուրջ խոչընդոտներ են առաջացնում արժեթղթերի շուկայի վիճակը բնութագրող ցուցանիշների հաշվարկման գործում, մասնավորապես` այնպիսի ցուցանիշների, ինչպիսիք են բորսայական կապիտալիզացիան և ինդեքսը: Բորսայական կապիտալիզացիան և ինդեքսը բնութագրում են ոչ միայն արժեթղթերի շուկան և դրանում կատարվող փոփոխությունները, այլ նաև, ընդհանրապես, տնտեսության զարգացման միտումները: Այսինքն, այդ ցուցանիշները նաև մակրոտնտեսական նշանակություն ունեն: Այս տեսանկյունից կարևորվում է նմանատիպ ցուցանիշների հաշվարկման հիմնախնդիրը:
Հաշվառման և հաշվարկային համակարգեր: Հաշվառման և հաշվարկային համակարգերի գործունեության շրջանակում արձանագրվել են մի շարք կարևոր հիմնախնդիրներ, որոնց առկայությունը նույնպես խոչընդոտում է ոչ միայն նշված համակարգերի, այլ նաև արժեթղթերի շուկայի հետագա զարգացմանը:
Հիմնախնդիրներից մեկն էլ այն է, որ հասարակության լայն զանգվածների համար դեռևս մատչելի չէ օգտվել ՀԿԴ-ի կողմից առաջարկվող ծառայություններից: Հատկապես նշված փաստն ակնառու է հասարակության այն զանգվածի համար, որը բնակվում է Երևան քաղաքից դուրս: Ճիշտ է, ծառայությունների մատչելիության հիմնախնդիրը լուծելու նպատակով ՀԿԴ-ում ներդրվել և ներկայումս կիրառվում է փոխանցող-գործակալի ինստիտուտը, սակայն այն դեռևս լիարժեք չի նպաստում նշված հիմնախնդրի վերացմանը:
Հաջորդ կարևոր հիմնախնդիրն այն է, որ ՀԿԴ-ում գրեթե չի գործում իր (այդ թվում` ֆինանսական բնույթի տեղեկությունների) և իր կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման համակարգը: Վերջինիս գործարկումը կնպաստի ՀԿԴ-ի գործունեության թափանցիկության բարձրացմանը, ինչպես նաև դրա նկատմամբ վստահության բարձրացմանը:
Ե. Մասնագիտացված անձանց և ԻԿԿ-ների գործունեության վերահսկողությունը
Հաշվետվական վերահսկողության շրջանակներում 2003 թ. առաջին կիսամյակում Հանձնաժողովի կողմից թվով 8 մասնագիտացված անձանց նկատմամբ արձակվել է 8 կարգադրություն` խախտումները վերացնելու և հետագայում բացառելու հանձնարարականով, արդյունքում մեկ մասնագիտացված անձի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում կիրառվել է տուգանք, ինչպես նաև մեկ ֆիզիկական անձ զրկվել է մասնագիտական որակավորումից:
Ըստ էության, Հանձնաժողովը արժեթղթերի շուկայի կայացման ներկայիս նախնական փուլում առավել կարևորում է հաշվետու թողարկողների մոտ ստուգումների իրականացման խնդիրը, քանի որ մասնագիտացված անձանց հաշվետվական վերահսկողությունը բավականին արդյունավետ է և կանոնակարգված: Այդ պատճառով, Հանձնաժողովը նպատակահարմար չի համարել ստուգումներ իրականացնել մասնագիտացված անձանց մոտ ներկայիս փուլում, առավել ևս, որ Հանձնաժողովը նաև չի ստացել որևէ դիմում-բողոք, ինչը կարող էր նշված կազմակերպություններում առաջացնել արտահերթ ստուգումների անհրաժեշտություն: Վերոնշյալ պատճառներով պլանային ստուգումներ չեն իրականացվել նաև ինքնակարգավորվող կազմակերպություններում:
Ժ. Բացահայտված խնդիրները
1. Մասնագիտացված անձանց կազմում գործող որակյալ կադրային ռեսուրսները սակավ են:
2. Մասնագիտացված անձանց գործունեության թափանցիկությունը սահմանափակ է:
3. Մասնագիտացված գործունեության շրջանակում բացակայում են գործարար ծրագրերը և դրանց իրագործումն ապահովող համարժեք կազմակերպական ներքին կառուցվածքները:
4. Բացակայում է կոլեկտիվ ներդրումների կառավարման գործող համակարգը:
5. Բնակչության լայն զանգվածներն իրազեկված չեն կոլեկտիվ ներդրումների կառավարման դաշտի մասին:
6. ԻԿԿ-ների ֆունկցիոնալ կառավարումը դեռևս լիարժեք չի ապահովում ինքնակարգավորման գործառույթների արդյունավետ իրականացումը:
7. ԻԿԿ-ների կողմից վերահսկողական գործառույթները լիարժեք և բավարար մակարդակով չեն իրականացվում:
8. ԻԿԿ-ները դեռևս ակտիվ չեն մասնակցում արժեթղթերի շուկայի կարգավորման գործընթացին:
9. Բորսայական առևտրում բացակայում են իրացվելի արժեթղթերը:
10. Բորսայական առևտրի ընթացքում շրջանառվող արժեթղթերի թողարկողների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն չի բացահայտվում կամ եթե նույնիսկ բացահայտվում է, ապա դրանք բավարար չեն ներդրումային որոշումներ կայացնելու համար:
11. Հայաստանում բորսայական առևտրի զարգացման միտումները բավականին լուրջ խոչընդոտներ են առաջացնում արժեթղթերի շուկայի վիճակը բնութագրող ցուցանիշների հաշվարկման գործում, մասնավորապես` այնպիսի ցուցանիշների, ինչպիսիք են բորսայական կապիտալիզացիան և ինդեքսը:
12. Հասարակության լայն զանգվածների համար դեռևս մատչելի չէ օգտվել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից առաջարկվող ծառայություններից:
13. Կենտրոնական դեպոզիտարիայում գրեթե չի գործում իր (այդ թվում` ֆինանսական բնույթի տեղեկությունների) և իր կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման համակարգը:
Բ ա ժ ի ն 3.
Թողարկողներ
Կորպորատիվ արժեթղթերի հիմնական թողարկողները հանդիսանում են գործող բաժնետիրական ընկերությունները: 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում պետական գրանցում են ստացել շուրջ 1150 բաց բաժնետիրական ընկերություններ: Դրանցից մոտ 340-ը հանդիսանում են հաշվետու թողարկողներ կամ դասվում են հաշվետու թողարկողի կարգավիճակին: 2002 թվականի ապրիլի 1-ից, հաշվետու թողարկողի կարգավիճակի աստիճանական դասակարգման Հանձնաժողովի քաղաքականության կիրառման դադարումից հետո, նշված ընկերությունները բավարարում են հետևյալ չափանիշներին`
ա) թողարկողներն ունեն որևէ դասի արժեթղթերի 50 և ավելի սեփականատեր և 5 մլն դրամից ավելի զուտ ակտիվներ, և/կամ
բ) թողարկողի որևէ դասի արժեթուղթը գրանցված է ֆոնդային բորսայում կամ Հանձնաժողովում:
Տվյալ ոլորտում Հանձնաժողովի կարգավորիչ ողջ լծակները ուղղված են եղել թողարկողներին վերաբերող տեղեկությունների բացահայտմանը և կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառմանը: ՀՀ-ում գործող հաշվետու թողարկողի կարգավիճակին համապատասխանող ընկերությունների հայտնաբերման նպատակով 2003 թ. ընթացքում Հանձնաժողովը շարունակել է պետական և ոչ պետական մարմինների հետ համագործակցությունը և դրանց կողմից տրամադրված տեղեկատվության վերլուծությունը: Այս կապակցությամբ, պետական բաժնեմասեր տնօրինող մարմինների, ՀՀ պետական ռեգիստրի և ՀԿԴ-ի կողմից տրամադրված, ինչպես նաև ՀՀ արժեթղթերի տեսչության կողմից փոխանցված նյութերի և ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի վերահսկողության վարչության տեղեկությունների համադրման արդյունքում`
ա) 39 թողարկող նախնական որակվել է որպես հաշվետու թողարկող, որոնցից 22-ի վերաբերյալ հավաքագրված տեղեկությունները դեռևս լրացուցիչ ճշգրտման կարիք ունեն.
բ) 17 թողարկողի ծանուցվել է արժեթղթերի գրանցման պահանջի խախտման հիմքով.
գ) 4 թողարկողի տրվել է կարգադրություն` նախազգուշացումով և խախտումն ուղղելու և հետագայում բացառելու հանձնարարությամբ:
Բացահայտման առավել գործուն մեթոդների կիրարկման նպատակով և առավել արդյունավետ համարելով Հանձնաժողովի ներքին ռեսուրսների օգտագործումը, Հանձնաժողովը` հաշվետու թողարկողների բացահայտման շրջանակներում, առաջադրեց նաև հետևյալ տարբերակները`
ա) հաշվետու թողարկողի կարգավիճակի ճշգրտում տեղերում` վերահսկողական կամ համախմբման աշխատանքների շնորհիվ.
բ) հաշվետու թողարկողի կարգավիճակի ճշգրտում Հանձնաժողովում` վարչական վարույթների միջոցով:
2003 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հանձնաժողովը շարունակել է հաշվետու թողարկողների արժեթղթի գրանցմանն առնչվող փաստաթղթերի ընդունման և քննարկման աշխատանքները, որոնց արդյունքում 2003 թվականի հուլիսի 15-ի դրությամբ Հանձնաժողովում և ֆոնդային բորսայում գրանցված են թվով 211 թողարկողների 214 արժեթղթեր, որոնցից 200-ը` ՀՖԲ-ում, 35-ը` Հանձնաժողովում, իսկ 21-ը` և´ ՀՖԲ-ում, և´ Հանձնաժողովում:
Ա. Տեղեկությունների բացահայտում
Հանձնաժողովը սահմանել է թողարկողների կողմից տեղեկությունների բացահայտման երկու հիմնական մեխանիզմներ: Առաջինը գրանցման հայտարարագրերն են, իսկ երկրորդը` ընթացիկ և պարբերական հաշվետվությունները:
2003 թ. առաջին կիսամյակում Հանձնաժողովը չի արձանագրել արժեթղթերի տեղաբաշխման հրապարակային առաջարկներ: Հրապարակային տեղաբաշխման ցուցանիշի բացակայությունը, թերևս, պայմանավորված է ընկերությունների կողմից հանրությունից միջոցների ներգրավման աննպատակահարմարության համոզմունքով և մասնավորեցման տեմպերի ու մեխանիզմների զգալի նվազմամբ: Կան նաև դեպքեր, երբ ազդագրի կիրառման պահանջները խախտվում են անգիտակցաբար, կամ համարելով, որ ազդագրի կիրառումը լրացուցիչ վերահսկելի պատասխանատվություն է առաջացնում, փորձում են խուսափել այդ պահանջների կիրառումից:
Չնայած, որ 2002 թվականի ապրիլից դադարել է հաշվետու թողարկողի կարգավիճակի աստիճանական դասակարգման Հանձնաժողովի քաղաքականության կիրառումը, այնուամենայնիվ թողարկողների արժեթղթերի սեփականատերերի թվի և/կամ զուտ ակտիվների (կանոնադրական կապիտալի) Հանձնաժողովին անհայտ լինելու հանգամանքն առ այսօր կարևոր խոչընդոտ է հանդիսանում ՀՀ-ում գործող և հաշվետու թողարկողի կարգավիճակին համապատասխանող ընկերությունների բացահայտման գործընթացում:
Միաժամանակ, օգտվելով Հանձնաժողովի ֆինանսական և մարդկային ռեսուրսների սղությունից, հաշվետու թողարկողի կարգավիճակին համապատասխանող որոշ ընկերություններ, շարունակաբար խախտելով օրենքի պահանջները, ձգձգում են իրենց արժեթղթերի գրանցումը (այսինքն իրենց գործունեության մասին տեղեկատվության բացահայտումը), քանի դեռ Հանձնաժողովը վարչական հարկադրանքի միջոցներ չի կիրառում իրենց նկատմամբ:
Արժեթղթերի գրանցման հարցում Հանձնաժողովը հիմնականում ընդառաջել է թողարկողներին, փորձելով իր որոշումներում հնարավորինս բարենպաստ պայմաններ սահմանել: Բացի այդ Հանձնաժողովի աշխատակազմը շարունակաբար ընդգրկված է եղել արժեթղթերի գրանցման հայտարարագրերի կազմման վերաբերյալ աջակցման աշխատանքներին, չնայած որ 2002 թ. և 2003 թ. առաջին կիսամյակի ընթացքում ներկայացված հայտարարագրերի գերակշիռ մեծամասնության կազմման աշխատանքներն իրականացվել են խորհրդատուների կողմից:
Թեև 2001 թ. դեկտեմբերին Հանձնաժողովի կողմից արժեթղթերի գրանցման գործընթացը որոշակիորեն հստակեցվել ու պարզեցվել է, և Հանձնաժողովի աշխատակազմի մշտական խորհրդատվությունը բավականին բարելավել է արժեթղթերի գրանցման հայտարարագրերով բացահայտվող տեղեկատվության որակը, այնուհանդերձ և´ թողարկողները, և´ խորհրդատուները դեռևս պատշաճ չեն վերաբերվում անհրաժեշտ տեղեկատվության միանգամից և անվերապահ բացահայտմանը: Արդյունքում Հանձնաժողովը ստիպված է լինում մի քանի անգամ անդրադառնալ միևնույն թողարկողի արժեթղթերի գրանցման գործընթացին, ինչը հանգեցնում է և´ Հանձնաժողովի, և´ թողարկողի ֆինանսական ու մարդկային ռեսուրսների անհարկի վատնմանը:
Բ. Կորպորատիվ կառավարում
Հայաստանում բաժնետիրացումն իրականացվեց նախկինում համընդհանուր սեփականություն համարվող պետական գույքի վերաբաշխումով` որպես ներդրում ճանաչելով սեփականաշնորհման սերտիֆիկատների դիմաց և ձեռնարկությունների կոլեկտիվի անդամներին անհատույց հատկացված պետական գույքը: Այդ գործընթացը հարթեցնող և կարգավորող կառույցների թույլ զարգացվածությունը (կամ բացակայությունը), հասարակության հիմնական զանգվածի շուկայական հարաբերություններին բացարձակ անծանոթ լինելու հանգամանքը և խոշոր ֆինանսական ռեսուրսներ տիրապետող անձանց թաքնված ազդեցությունը (նաև կառավարման համակարգի վրա), ինչպես նաև ընկերությունների հսկող փաթեթների կենտրոնացումը փոքրաթիվ անձանց ձեռքում և այդ անձանց անմիջական մասնակցությունը ընկերությունների կառավարմանը բաժնետերերի և կառավարիչների փոխհարաբերությունները կարգավորող կորպորատիվ կառավարման հիմնահարցերը Հայաստանում վերածեցին «խոշոր» և «մանր» բաժնետերերի փոխհարաբերությունները (հաճախ` ընդդիմությունը) կարգավորող հիմնահարցերի:
Ներկայումս Հայաստանում գործող գրեթե բոլոր բաժնետիրական ընկերությունների ռազմավարական և/կամ ընթացիկ ղեկավարումը, ուղղակի կամ անուղղակի, հիմնականում իրականացնում են «խոշոր» բաժնետերերը (այդ թվում պետությունը` պետական բաժնեմասը տնօրինող և տիրապետող անձանց միջոցով): Նմանատիպ ընկերություններում կորպորատիվ կառավարման մթնոլորտի ձևավորումը պայմանավորվում է «խոշոր» բաժնետերերի անձնական չափանիշներով ու նպատակներով և հաճախ կորպորատիվ կառավարման այդպիսի բևեռացումն ուղեկցվում է նաև բաժնետիրացման էության ոչ ճիշտ մեկնաբանմամբ, որը`
ա) «խոշոր» բաժնետերերի և այլ պետական ու ոչ պետական ազդեցիկ ուժերի մոտ ծնում է մենատիրության և անպատժելիության զգացում ու հանգեցնում բազմաքանակ «մանր» բաժնետերերի մեկուսացման և նրանց իրավունքների ոտնահարման.
բ) խաթարում է ներդրումային մթնոլորտը` առիթ հանդիսանալով անձնական մրցակցության կամ իրավունքների պաշտպանության նպատակով տնտեսության զարգացման համար այդքան կարևոր ներդրումային պոտենցիալի անհարկի ծախսման համար.
գ) գրեթե անհնարին է դարձնում ներքին և արտաքին համեմատաբար խոշոր կապիտալի ուղղակի ներդրումները:
Առանձին փոքրաթիվ ընկերություններում` հիմք ընդունելով նախկինում երկարատև համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորված անձնական փոխհարաբերությունները կամ միջազգային շուկա մուտք գործելու նախադրյալների ապահովումը, փորձ է արվում հնարավորինս պահպանել բաժնետերերի շահերը, սակայն դրանք էլ հաճախ բախվում են հետևյալ խնդիրներին`
ա) իրավական դաշտի ոչ ամբողջական տիրապետմանը կամ օրենսդրության դրույթների միասնական մեկնաբանության բացակայությանը.
բ) կորպորատիվ կառավարման դրույթների պահպանման և կիրառման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների հաճախակի բացակայությանը կամ դրանց ընկերությունների շրջանառու միջոցների էական մասը կազմելու հանգամանքին, և որոնց հայթայթման կամ օգտագործման կարևորությունը հաճախ վիճարկվում է հենց բաժնետերերի կողմից.
գ) մեծաքանակ բաժնետերերի անտարբերությանը, որոնք իրենց գործողություններով կամ անգործությամբ դժվարացնում կամ առավել ծախսատար են դարձնում ընկերությունների կորպորատիվ կառավարմանն ուղղված գործողությունները, կամ էլ կասկածելի են դարձնում այդ կապակցությամբ ֆինանսական միջոցների ծախսման նպատակահարմարությունը:
Բացի այդ մասնակի անհատույց մասնավորեցման արդյունքում բաժնետերեր դարձած անձինք առ այսօր չգիտակցելով իրենց` որպես բաժնետիրոջ, հիմնական իրավունքներն ու պարտականությունները, նույնիսկ ամենատարրական դեպքերում չեն կարողանում պաշտպանել իրենց շահերը: Այդ են վկայում բաժնետիրական ընկերություններում հայտնաբերված խախտումները, բաժնետերերից ստացված դիմում-բողոքները: Այդ ամենը փաստում է այն մասին, որ հայ իրականության մեջ դեռևս ցածր է հասարակության` բաժնետերերի, ներդրողների իրավագիտակցությունը, ինչն օրենսդրական պահանջների բազմաթիվ խախտումների համար բարենպաստ պայմաններ է ստեղծում: Այդ իսկ պատճառով Հանձնաժողովը մտադիր է 2004 թվականին շարունակել օրենսդրության պահանջների լուսաբանումը, հնարավորություն ընձեռելով էականորեն նվազեցնել դրանց «չիմացության» պատճառով թույլ տրվող խախտումները:
Գ. Իրավակիրառական միջոցառումներ-վարչական լսումներ և դատական գործեր
2003 թ. առաջին Հանձնաժողովը գումարել է թվով 47 նիստ, որոնց ընթացքում անց են կացվել 180 լսումներ: Լսումների արդյունքներով 83 ընկերությունների և նրանց պաշտոնատար անձանց նկատմամբ արձակվել են 219 կարգադրություններ` խախտումներն ուղղելու և (կամ) բացառելու հանձնարարականներով: 2002 թ. առաջին կիսամյակում լսումների արդյունքում կայացվել են 206 որոշումներ:
Հանձնաժողովի կողմից տրված կարգադրությունները չկատարած անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով հարուցվել է 38 վարչական իրավախախտման վարույթ: Արդյունքում 10 դեպքում Հանձնաժողովը կարճել է վարույթները, իսկ 28 դեպքում` Հանձնաժողովը քննել է վարչական գործերը և կիրառվել են տուգանքներ (ընդհանուր ծավալով 15.083.000 դրամ): Հանձնաժողովը 2003 թ. առաջին կիսամյակում նաև ապահովել է իր աշխատակիցների մասնակցությունը ՀՀ դատական տարբեր ատյաններում` թվով 20 քաղաքացիական գործերի քննությանը:
Դ. Թողարկողների վերահսկողություն
I. Բաժնետերերի ռեեստրների համախմբում (կոնսոլիդացիա)
2003 թ. առաջին կիսամյակում Հանձնաժողովը շարունակեց իրականացնել անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման աշխատանքները, որոնք սկիզբ են առել շուրջ 3,5 տարի առաջ5: Համախմբման աշխատանքների շրջանակներում Հանձնաժողովի վերահսկողության վարչությունն աջակցում է թողարկողին պատշաճ կերպով կազմել բաժնետերերի ռեեստրը, դրանում ճշգրտումներ կատարել` գործարքների գրավոր հիմքերը համապատասխան և պատշաճ տեսքի բերել` վերջինս ՀԿԴ-ին հանձնելու համար: 2003 թ. առաջին կիսամյակում համախմբման աշխատանքներ են իրականացվել 7 հաշվետու թողարկողների մոտ: Համախմբման ընթացքում ամբողջացվել են 1284 բաժնետերերի հաշիվներ6: Արդյունքում բոլոր համախմբված ընկերություններն իրենց ռեեստրները փոխանցեցին ՀԿԴ:
_________________
5 Համախմբման աշխատանքները սկսվել են 1999 թ. հունիսից, համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության # 127 հրամանով հաստատված «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման կարգ»-ի:
6 Համախմբված ռեեստրներում գրանցված բաժնետերերի թվաքանակը, որոնցից յուրաքանչյուրի համար Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում բացվում է առանձին անձնական հաշիվ:
II. Աջակցության միջոցառումների իրականացում
Հաշվի առնելով, որ Հանձնաժողովի վերահսկման և կարգավորման դաշտը տեղեկատվության տեսանկյունից լիովին ճշտված չի, Հանձնաժողովն իր աջակցությունն իրականացնում է երկու փուլով, մասնավորապես`
ա) համագործակցելով ՀՀ պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումների հետ և ստանալով համապատասխան գրություններ մարզերի կտրվածքով, ճշտվում հաշվետու թողարկողների ցանկը.
բ) իրականացվում է աջակցության միջոցառումներ: Վերջիններս իրականացվում են ըստ մարզերի` աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
III. Թողարկողների ստուգումներ
2003 թ. առաջին կիսամյակում իրականացվել է հաշվետու թողարկողների 18 ստուգում, այդ թվում`
ա) 13 ծրագրային ստուգում.
բ) 5 արտածրագրային ստուգում, որոնք իրականացվել են բաժնետերերի կողմից ներկայացված բողոքների հիման վրա:
Ստուգված 18 կազմակերպություններում հայտնաբերվել է 355 խախտում, որոնց մեծ մասը կորպորատիվ կառավարման սկզբունքների խախտումներ են (20.7%):
IV. Բողոքների քննություն
Հանձնաժողովի գործունեության ամենահիմնական նպատակներից մեկը` ներդրողների շահերի պաշտպանությունն է: Այդ իսկ պատճառով Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում քննարկում է իրեն ուղղված յուրաքանչյուր բողոք, որոնք վերաբերում են արժեթղթերի շուկայի մասնակիցների անօրինական գործունեությանը: 2003 թ. առաջին կիսամյակի ընթացքում Հանձնաժողով է ներկայացվել 39 բողոք` 15 (38.5%) բանավոր և 24 (61.5%)-ը գրավոր: Անհետևանք դիմում-բողոքներ չեն եղել:
V. Հաշվետու թողարկողների հաշվետվական վերահսկողություն
2001 թ. դեկտեմբերին ուժի մեջ մտան հաշվետու թողարկողների հաշվետվությունների ներկայացման և դրանցում ներառվող տեղեկությունների բացահայտման չափանիշները սահմանող կանոնները, որոնց համաձայն` հաշվետու թողարկողները պարտավոր են Հանձնաժողով (եթե արժեթուղթը գրանցված է բորսայում` նաև բորսա) ներկայացնել պարբերական (տարեկան, եռամսյակային) և ընթացիկ հաշվետվություններ, որոնք կապահովեն թողարկողներին վերաբերող տեղեկատվության արդիականությունը: Բազմաթիվ քննարկումների արդյունքում Հանձնաժողովը` ընդառաջելով թողարկողներին, անհրաժեշտ էր համարել ներդնել եռամսյակային հաշվետվությունների աստիճանական ներկայացման պահանջ, ըստ որի` մինչև 2004 թ. թողարկողներից կպահանջվի միայն երկրորդ եռամսյակի (առաջին կիսամյակի) հաշվետվության ներկայացում: 2003 թ. առաջին կիսամյակի ընթացքում ներկայացվել են.
ա) 49 ընթացիկ հաշվետվություն` 36 ընկերությունների կողմից.
բ) 205 տարեկան հաշվետվություն` 187 ընկերությունների կողմից.
գ) 7 եռամսյակային հաշվետվություն:
Ընդունելով հաշվետվություններին ներկայացվող պահանջների պահպանմանն ուղղված Հանձնաժողովի առավել խիստ քաղաքականությունը` տարեկան հաշվետվություններին ներկայացվող պահանջների խախտման հիմքով Հանձնաժողովի լսումների արդյունքում կարգադրություն են ստացել 29 ընկերություններ: Այնուհանդերձ, Հանձնաժողովը մտահոգված է ներկայացվող հաշվետվությունների որակական ցուցանիշներով, որոնք կարող են բացասական անդրադառնալ ներդրումային որոշումներ կայացնելու համար:
Ե. Բացահայտված խնդիրները
1. Թեպետ ընկերությունների կողմից ներկայացվող պարբերական հաշվետվությունների որակական չափանիշների բարձրացման ուղղությամբ Հանձնաժողովն իրականացրել է լայնածավալ աշխատանքներ, այնուամենայնիվ վերջիններիս մակարդակը դեռևս բավարար չէ:
2. Թողարկողների կողմից բացահայտվող տեղեկությունները չեն արտահայտում նրանց իրական ֆինանսական վիճակը: Ֆինանսական հաշվետվությունների հաշվեքննման ընթացքում աուդիտորական կազմակերպությունները լիարժեք չեն պահպանում աուդիտի իրականացման ստանդարտները:
3. Չնայած նրան, որ Հանձնաժողովն ապահովում է թողարկողների կողմից բացահայտման ենթակա տեղեկությունների հասանելիությունը, այնուամենայնիվ դրանց կիրառումը ցածր մակարդակի վրա է:
4. Օրենսդրությամբ սահմանված կորպորատիվ կառավարման պահանջները կիրառվում են մասնակիորեն: Խախտվում են բաժնետերերի իրավունքները:
5. Հաշվետու թողարկողների բացահայտման հետ կապված խնդիրները:
Գ լ ու խ II.
Բացահայտված հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ
Բ ա ժ ի ն 1.
Արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգ
Ա. Պետական կարգավորման համակարգի զարգացում
Օրենսդրության պահանջների կիրառման արդյունավետությունը պայմանավորված է տվյալ համակարգի` արժեթղթերի շուկայի կարգավորմանն ուղղված հետևողական և կանխատեսելի գործողություններով:
Կարգավորման հետևողականությունը ենթադրում է օրենսդրության պահանջների կայուն և սկզբունքային կիրառում` միասնական քաղաքականության ներքո: Քաղաքականության կայունությունն ու միասնականությունն անհրաժեշտ է ներդրողների և կարգավորվող սուբյեկտների մոտ կարգավորման իրավական համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման համար: Առանց նման վստահության, դժվար է վերջիններից օրինապաշտ վարքագիծ ակնկալել:
Կարգավորման կանխատեսելիությունը ենթադրում է ներդրողների, կարգավորման սուբյեկտների և հասարակության լայն շրջանակների համար հասկանալի քաղաքականության իրագործում, որը նրանց հիմք կտա ողջամիտ հստակությամբ գիտակցել այս կամ այն վարքագծի դրսևորման իրավական հետևանքներն ու իրավական համակարգի կողմից արձագանքման եղանակներն ու «աստիճանը»: Օրենսդրության միատեսակ կիրառումը, հետևաբար նաև իրավական նախադեպի որոշ տարրերի կիրառումը, կարգավորման քաղաքականության կանխատեսելիության սկզբունքի պահպանման համար հատուկ կարևորություն ունի:
Արժեթղթերի շուկայի կարգավորման քաղաքականությունն իրականացվելու է նաև պետական վարչարարության համընդհանուր այլ սկզբունքներին համապատասխան, որոնց թվում են ժողովրդավարությունը, բոլորի հավասարությունն օրենքի առջև և թափանցիկությունը (հրապարակայնությունը):
Հանձնաժողովը մտադիր է արժեթղթերի շուկայի կարգավորման քաղաքականությունն իրագործելիս առաջնորդվել վերոհիշյալ սկզբունքներով:
1.
Կադրային բարեփոխումների իրականացմանն ուղղված միջոցառումներ
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարի 9-ից: Սույն օրենքը կոչված է կարգավորելու Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության հիմնական սկզբունքների, քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման և քաղաքացիական ծառայության դասային աստիճանների, քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակման, քաղաքացիական ծառայողների ատեստավորման և վերապատրաստման, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի, քաղաքացիական ծառայողների իրավական վիճակի, քաղաքացիական ծառայության կազմակերպման և ղեկավարման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
2004 թվականին նախատեսվում է իրականացնել քաղաքացիական ծառայողների ատեստավորման, վերապատրաստման, թափուր պաշտոնների առկայության դեպքում` համապատասխան մրցույթների անցկացման նախապատրաստական աշխատանքներ:
1.1. |
Հանձնաժողովի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստում |
1.2. |
Հանձնաժողովի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների ատեստավորում |
Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների ատեստավորումը ևս հանդիսանում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջ, որի իրականացման նպատակն Աշխատակազմի (առաջին) վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշումն է: Ըստ նշված օրենքի դրույթների` քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի եղանակով, որի արդյունքում քաղաքացիական ծառայողին կարող է շնորհվել համապատասխան դասային աստիճան: Ընդ որում, քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում է ՀՀ ՔԾԽ-ն, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներինը` համապատասխան մարմինները:
1.3. |
Հանձնաժողովի աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով մրցույթների կազմակերպում և անցկացում |
1.4. |
Քաղաքացիական ծառայության համակարգի ներդրմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ |
2. |
Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելում և խախտում թույլ տված անձանց բացահայտում, նրանց նկատմամբ վարչական ներգործության միջոցառումների ձեռնարկում |
Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների կիրառումն ապահովելու նպատակով Հանձնաժողովը 2004 թվականի ընթացքում նախատեսում է արժեթղթերի շուկայի ոլորտին առնչվող և այդ փոխհարաբերություններում հանդես եկող կազմակերպությունների և նրանց պաշտոնատար անձանց շրջանակում իրականացնել բացատրական աշխատանքներ: Բացի այդ, Հանձնաժողովը մտադիր է նաև գրագրությունների միջոցով ապահովել շփումն արժեթղթերի շուկայում գործող ընկերությունների և նրանց պաշտոնատար անձանց հետ` ելնելով նրանց կողմից թույլ տրված արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրության խախտումների բնույթն ու բովանդակությունը պարզելու, այդ խախտումները որպես վարչական իրավախախտում որակելու, ինչպես նաև դրանց հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությունից: Որոշակի դեպքերում Հանձնաժողովը հնարավոր է համարում տվյալ կազմակերպություններում ստուգումներ անցկացնելու, ինչը պայմանավորված կլինի տեղեկատվության բացակայությամբ, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու հետ կապված այլ խոչընդոտներով, մասնավորապես` Հանձնաժողովի աշխատակազմի կողմից տվյալ անձանց ուղարկված նախազգուշական գրություններին պատասխան չստանալով:
3. |
ՀՀ դատարաններում քաղաքացիական գործերով որպես պատասխանողի կամ հայցվողի ներկայացուցիչ մասնակցության ապահովում |
Հանձնաժողովը հնարավոր է համարում իր 2004 թվականին ծավալվող գործունեության ընթացքում դատական վեճերի առաջացումը: Այդ եզրահանգումը պայմանավորված է Հանձնաժողովի 2002-2003 թթ. գործունեության արդյունքների ամփոփմամբ: Հանձնաժողովը գտնում է, որ դա կարող է պայմանավորված լինել արժեթղթերի շուկայում գործող անձանց (իրավաբանական կամ ֆիզիկական) կողմից թույլ տրվող և/կամ թույլ տրվելիք արժեթղթերի շուկան կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումներով: Նշված հանգամանքը կապված է նման խախտում թույլ տվող անձանց կամ նման խախտում թույլ տալու պոտենցիալ ունեցող անձանց կողմից Հանձնաժողովի որոշումներով արձակված կարգադրությունները` ուղղված խախտումների վերացմանը, դրանք թույլ տալուց խուսափելու և բացառելու, ինչպես նաև չկատարելու հետ: Դատական վեճերի առկայությունը հնարավոր է նաև այն դեպքերում, երբ արժեթղթերի շուկայում գործող անձինք կհայտնեն անհամաձայնություն Հանձնաժողովի կողմից իրավակիրառական որոշակի գործողությունների կապակցությամբ, և դա կդրսևորվի դատական կարգով, ինչպիսի դեպքեր ևս առկա են եղել Հանձնաժողովի 2002-2003 թթ. գործունեության ընթացքում: Չեն բացառվում նաև այն դեպքերը, երբ Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ դիմի դատարան` պահանջով հարկադիր կերպով ապահովել իր կողմից արձակված կարգադրությունների կատարումը: Այս բոլոր դեպքերում Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում նախատեսում է մասնակցություն ցուցաբերել ՀՀ դատական տարբեր ատյաններում:
4. |
Արժեթղթերի շուկան կարգավորող իրավական դաշտի գործնական կիրառման նախադեպի ձևավորում |
Այս միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է Հանձնաժողովի կողմից նորմատիվ իրավական ակտերի կիրառման ընթացքում առաջացող խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, ինչը կարող է դրսևորվել արտադատական և դատական կարգով: Այս խնդրի կապակցությամբ Հանձնաժողովը նախատեսում է իրականացնել աշխատանքներ որոշակի համանման խնդիրներին միատեսակ լուծումներ տալու և դրանց երկակի մեկնաբանությունները բացառելու ուղղությամբ:
5. |
Հանձնաժողովի կողմից ռադիոեթերի հնարավորությունների օգտագործում |
Հաշվի առնելով FM ալիքների մեծ լսարանի առկայությունը` նպատակահարմար է ստեղծել առանձին հաղորդաշար: Օրական 7-8 անգամ հաճախականությամբ նախատեսվում է 2-3 րոպեանոց` կարճ տևողությամբ սյուժեներ հեռարձակել արժեթղթերի շուկայի տարբեր խնդիրների մասին: Նման հաճախականությամբ հաղորդումների հեռարձակումները հնարավորություն կստեղծեն մշտապես տեղեկատվություն ապահովելու արժեթղթերի շուկայում կատարվող իրադարձությունների մասին: Եվ ամենակարևորը` այս հաղորդումների ընթացքում հանրամատչելիորեն կներկայացվի և կմեկնաբանվի հասարակության համար համեմատաբար նոր այս համակարգի «գաղտնիքները»:
6. |
Ուսուցողական ծրագրերի, հրապարակային բացատրական աշխատանքների և հետազոտական հրապարակումների կազմում |
Փորձը ցույց է տվել, որ բազմաթիվ բաժնետերեր նույնիսկ բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամներն ու գործադիր տնօրենները լիարժեք գիտելիքներ չունեն իրենց իրավունքների և արժեթղթերի շուկայի միջոցով իրենց ընկերությունների ֆինանսական միջոցների բարելավման մասին: Այդ իսկ պատճառով, մենք նախատեսում ենք.
1. Սեմինարներ և գործուղումներ.
Հայտնի է, որ հասարակության ինֆորմացվածության գործում մեծ դեր ունեն ԶԼՄ-ները: Սեմինար-դասընթացների ընթացքում հանձնաժողովը նախատեսում է համագործակցել թողարկողների, ներդրողների, արժեթղթերի սեփականատերերի և, իհարկե, լրագրողների հետ: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս համակարգը նոր է Հայաստանի տնտեսության մեջ, առաջարկում ենք փորձի փոխանակման նպատակով հարուստ փորձ ունեցող երկրների մասնագետների հետ կազմակերպել համատեղ սեմինարներ, ինչպես նաև գործուղումներ` այդ երկրների ֆոնդային շուկաներ: Ընդ որում, գործուղումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է, որ յուրաքանչյուր գործուղումից հետո կներկայացվեն ինչպես քննարկված հիմնախնդիրները, այնպես էլ դրանց լուծմանն ուղղվող միջոցառումները:
2. Պարբերականի հրատարակում. Թեպետ տպագրվում են տնտեսական ուղղվածությամբ բազմաթիվ հանդեսներ, այդուհանդերձ կապիտալի շուկան իր ենթակառուցվածքներով բավարար չի ներկայացվում: Հետևաբար նախատեսվում է զանգվածային լրատվության միջոցներում և հատկապես տնտեսական մասնագիտացված հանդեսներում հրապարակել մասնագիտական վերլուծություններ, կրթական հանրամատչելի հոդվածներ, մասնագետների մեկնաբանություններ: Ֆինանսական հնարավորությունների դեպքում նախատեսվում է հրապարակել ուսումնական ձեռնարկներ, հանրամատչելի գրքույկներ և տեղեկագրեր:
3. Բաժնետերերի հետ հանդիպումների կազմակերպում. Թեպետ Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներն ամենօրյա կապի մեջ են ընկերությունների ղեկավար մարմինների հետ, այդուհանդերձ հասարակ բաժնետերերը մինչ օրս չեն գիտակցում իրենց դերը կորպորատիվ կառավարման գործում, չեն կարողանում պաշտպանել իրենց շահերը: Այդ իսկ պատճառով Հանձնաժողովը 2004 թվականին նախատեսում է ամիսը մեկ անգամ մարզերում և ընկերություններում բաժնետերերի հետ կազմակերպել հանդիպումներ, որոնց կմասնակցեն Հանձնաժողովի անդամները, ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի ղեկավարությունը, բրոքերները, ինչպես նաև ԶԼՄ-ի ներկայացուցիչներ: Այս հանդիպումների շնորհիվ հնարավոր կլինի նախ տեղում ծանոթանալ բաժնետերերի խնդիրներին, ծանոթացնել օրենքով բաժնետիրոջը տրված իրավունքներին և պարտականություններին, ներկայացնել կորպորատիվ կառավարման ընձեռած հնարավորությունները: Հանդիպմանը ներկա լրագրողները, լուսաբանելով այս հանդիպումները, կապահովեն առավել հրապարակայնություն` դրանով իսկ ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը հրավիրելով կորպորատիվ կառավարման սկզբունքների վրա:
7. |
Հանձնաժողովի ինտերնետային էջի կատարելագործում |
2004 թվականի ընթացքում նախատեսվում է շարունակել Հանձնաժողովի ինտերնետային էջի www.sca.am կատարելագործման աշխատանքները` ամենօրյա տեղեկությունների նորացումների միջոցով հաղորդակից դարձնել առավել թվով մարդկանց, ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում: Հաշվի առնելով հաղորդակցության այս միջոցի լայն հնարավորությունները` անհրաժեշտ տեղեկատվության, օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ նյութերի ապահովման միջոցով մի կողմից շահագրգռել ներդրողներին, մյուս կողմից` հանրամատչելի հոդվածների միջոցով լրացնել արժեթղթերի շուկայի վերաբերյալ հասարակության գիտելիքների բացը:
8. |
Տեղեկատվական միասնական համակարգի ձևավորումը |
ՀՀ արժեթղթերի շուկայի արդյունավետ աշխատանքի կարևոր պայմաններից մեկը շուկան մշտապես արդիական և հավաստի տեղեկատվությամբ ապահովելն է: Այլընտրանքային տարբերակների բացակայության պայմաններում, Հանձնաժողովը` որպես արժեթղթերի շուկան կարգավորող մարմին, ստիպված է ուղիներ և միջոցներ փնտրել թողարկողների, դրանց նշանակալից սեփականատերերի և ղեկավարների, մասնագիտացված անձանց, շուկայի այլ մասնակիցների և շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող կամ օգտագործվող տեղեկատվության միասնական համակարգի ձևավորման համար: Համակարգի ձևավորումը և ներդրումը նաև լրացուցիչ խթան կհանդիսանա օտարերկրյա ներդրումների համար, քանի որ այդ համակարգը հիմնականում կապահովի օտարերկրյա ներդրողների կողմից պահանջվող տեղեկատվությունը: Հանձնաժողովը, օգտագործելով իր ներքին ռեսուրսները, փորձել է բացահայտել տեղեկատվության միասնական համակարգի կառուցվածքը և դրան ներկայացվող չափանիշները:
Թեև տեղեկատվության միասնական համակարգը բավականին բարդ կառուցվածք կունենա (տպագիր տեղեկատվության բաժին, տեղեկատվության էլեկտրոնային մշակման և վերարտադրության բաժին, հասարակության հետ կապերի բաժին և այլն), այնուհանդերձ այսօրվա դրությամբ համակարգի նախնական ձևավորման համար անհրաժեշտ է մշակել համակարգի էլեկտրոնային մասը, և Հանձնաժողովը մշակել է էլեկտրոնային հայտարարագրի մի օրինակ, որի մշակման ժամանակ բացահայտված խնդիրների լուծումները հետագայում կարող են հիմք ծառայել ամբողջական համակարգի ձևավորման համար: Ըստ այդմ, Հանձնաժողովը փորձում է` ակտիվ համագործակցելով միջազգային դոնոր կազմակերպությունների և շահագրգիռ անձանց հետ, ձևավորել համակարգի տեխնիկական բնութագիրը և այնուհետև ուղեկցել համակարգի ներդրման աշխատանքները:
9. |
ԱՊՀ անդամ-պետությունների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի աշխատանքներին մասնակցում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ անդամ-պետությունների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի աշխատանքներին, մասնավորապես Հանձնաժողովի նախագահն առնվազն երկու անգամ մասնակից կլինի խորհրդի նիստերին: Այդ աշխատանքների իրականացման հիմնական խնդիրները պայմանավորված են արժեթղթերի շուկայի ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների տնտեսական ինտեգրացման խորացմամբ, ինչպես նաև այդ տարածաշրջանում կապիտալի տեղաշարժի հետագա ազատականացման համար համապատասխան պայմանների ստեղծմամբ: Այդ իսկ պատճառով, Հանձնաժողովն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում նշված խորհրդի իրավասության շրջանակներում կատարվող աշխատանքներում և ակնկալում է նշված նպատակների իրագործմամբ Հայաստանի տնտեսությունում արժեթղթերի շուկայի դերի բարձրացում:
10. |
ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հետ համագործակցում |
Հանձնաժողովը 2004 թվականի ընթացքում շարունակելու է համագործակցել «Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» շրջանակներում USAID-ի հետ: Համագործակցության աշխատանքները նախատեսվում է իրականացնել հետևյալ ուղղություններով`
ա) բրոքեր-դիլերների ուսուցում, նրանց տեսական և գործնական մասնագիտական հմտությունների բարձրացում, ներառյալ` արժեթղթերի «առաջնային հրապարակային առաջարկի» ընթացակարգերի պարզաբանում.
բ) արժեթղթերի շուկայի վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգի (բազայի) ձևավորում.
գ) մասնագիտացված անձանց հաշվետվողական վերահսկողության ավտոմատացում.
դ) ներքին հաշվառման համակարգի նկատմամբ տեխնիկական առաջադրանքի մշակում և դրա հիման վրա համապատասխան ծրագրային ապահովման ստեղծում.
ե) Հանձնաժողովի, ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի ինտեգրումը միջազգային կառույցներին, հաշվետվությունների և հայտարարագրերի հրապարակայնության և մատչելիության համար անհրաժեշտ ինտերնետային, ավտոմատացված տեղեկատվական բազայի ստեղծում:
11. |
Արժեթղթերի Հանձնաժողովների Միջազգային Կազմակերպությանն (IOSCO) անդամակցման աշխատանքների իրականացում |
ՀՀ Արժեթղթերի Հանձնաժողովը 2003 թ. սեպտեմբերին հայտ է ներկայացրել անդամակցելու IOSCO-ին, որը արժեթղթերի շուկայի կարգավորումն իրականացնող մարմինների միջազգային առաջատար կազմակերպություն է: ԱՀՄԿ կառավարման բարձրագույն մարմնի կողմից սահմանված են մի շարք (թվով 30) չափանիշներ և ընդունված են նաև արժեթղթերի շուկաների կարգավորմանն ու վերահսկմանն ուղղված մի շարք որոշումներ (ռեզոլյուցիաներ), որոնց առավելագույն բավարարումը պարտադիր նախապայման է կազմակերպությանն անդամակցելու համար:
Այս ուղղությամբ սկսվել է լայնածավալ նախապատրաստական աշխատանքների առաջին փուլը, որն ընդգրկում է նշված ստանդարտների ու ռեզոլյուցիաների և այդ չափանիշներին ՀՀ արժեթղթերի շուկայի ցուցանիշների բավարարման մակարդակի մանրակրկիտ ուսումնասիրությունը, համեմատական վերլուծության կազմումն ու առկա անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ նախատեսվող գործողությունների պլանի մշակումը, այդ աշխատանքների իրականացման ժամանակացույցի կազմումը և այլն: Նշված գործողությունների իրականացումը նաև շարունակվելու է 2004 թվականին:
Բ. Ինքնակարգավորման համակարգի զարգացում
12. |
ԻԿԿ-ների կանոնների վերամշակման և նոր կանոնների մշակման աշխատանքներին աջակցում |
Հանձնաժողովը 2004 թվականի ընթացքում նախատեսում է աջակցություն ցուցաբերել ՀՖԲ-ին և ՀԿԴ-ին` գործող կանոնների վերամշակման, իսկ անհրաժեշտության դեպքում` նոր կանոնների մշակման աշխատանքների իրականացման հարցերում: Այս միջոցառման շրջանակներում Հանձնաժողովը նախատեսում է նաև աջակցություն ցուցաբերել նշված կազմակերպություններին առևտրային, հաշվառման և հաշվարկային համակարգերի կատարելագործման հետ կապված համապատասխան կանոնների վերամշակման գործում:
13. |
ԻԿԿ-ների կանոնների գրանցման աշխատանքների իրականացում |
Հանձնաժողովը 2004 թվականի ընթացքում շարունակելու է իրականացնել ԻԿԿ-ների կողմից Հանձնաժողովի գրանցմանը ներկայացված կանոնների (այդ թվում` Հանձնաժողովի կողմից գրանցված կանոններում փոփոխությունների և լրացումների) ուսումնասիրման և գրանցման աշխատանքներ:
14. |
ԻԿԿ-ների գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում |
Հանձնաժողովը 2004 թվականի ընթացքում շարունակելու է իրականացնել ԻԿԿ-ների գործունեության հաշվետվական վերահսկողություն, որը նպատակ է հետապնդում ապահովել ԻԿԿ-ների գործունեության համապատասխանությունն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքով, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով և համապատասխան ԻԿԿ-ի կանոններով սահմանված պահանջներին: Մասնավորապես, Հանձնաժողովն իրականացնելու է ԻԿԿ-ների կողմից Հանձնաժողով ներկայացվող գրանցման դիմումների լրացումների, ընթացիկ և ֆինանսական հաշվետվությունների, ԻԿԿ-ների որոշումների և գործողությունների վերաբերյալ տեղեկանքների, ԻԿԿ-ների վերահսկիչ ծառայությունների ծանուցումների ու հաշվետվությունների ուսումնասիրման աշխատանքներ:
Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը 2004 թվականի ընթացքում շարունակելու է իրականացնել ներդրված հաշվետվական վերահսկողության ավտոմատացված համակարգի կատարելագործման աշխատանքները, որի նպատակն է ավտոմատացնել ներկայացվող փաստաթղթերի ուսումնասիրման և խախտումների բացահայտման հնարավոր գործողությունները, ինչպես նաև ԻԿԿ-ների վերաբերյալ ներդրված էլեկտրոնային տվյալների բազայի համալրման աշխատանքները:
15. |
ԻԿԿ-ների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում |
Հանձնաժողովը 2004 թվականի ընթացքում նախատեսում է ԻԿԿ-ների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովի ինտերնետային էջի միջոցով արդիականացնել ԻԿԿ-ների, նրանց գրանցման դիմումների լրացումների և կանոնների (այդ թվում` գրանցման ներկայացված կանոնների վերաբերյալ) և այլ անհրաժեշտ տեղեկությունները:
16. |
Բորսայական առևտրի և դրա վերաբերյալ բացահայտման ենթակա տեղեկությունների ընթացիկ վերահսկողության (մոնիտորինգի) աշխատանքների իրականացում |
Հանձնաժողովը 2004 թվականի ընթացքում նախատեսում է իրականացնել իրական ժամանակի պայմաններում բորսայական առևտրի ընթացիկ վերահսկողություն (մոնիտորինգ): Վերջինիս իրականացումը հիմնված կլինի Հանձնաժողովի կողմից 2003 թվականի ընթացքում արդեն իսկ ներդրված բորսայական առևտրի ընթացիկ վերահսկողության իրականացման համապատասխան մեխանիզմի հիման վրա: Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը 2004 թվականի ընթացքում շարունակելու է իրականացնել ՀՖԲ-ի կողմից տեղեկությունների բացահայտման աշխատանքների ընթացիկ վերահսկողություն, որի նպատակն է լինելու ապահովել ՀՖԲ-ի կողմից «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքով, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով և իր կանոններով սահմանված թափանցիկության պահանջների պահպանումը, ինչպես նաև բացահայտվող տեղեկությունների արժանահավատությունը:
17. |
Ինքնակարգավորման գործառույթների վերաբերյալ աշխատանքային հանդիպումների կազմակերպման աշխատանքների իրականացում |
Հանձնաժողովը 2004 թվականի ընթացքում շարունակելու է կազմակերպել ԻԿԿ-ների անդամների և կառավարման մարմինների անդամների, ինչպես նաև ԻԿԿ-ների պաշտոնատար այլ անձանց հետ աշխատանքային հանդիպումներ, որոնց ընթացքում քննության են առնվելու ինքնակարգավորման ոլորտում առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումներին առնչվող հարցեր:
18. |
ՀՖԲ-ի կողմից վերլուծական գործառույթի իրականացման, այդ թվում` բորսայական կապիտալիզացիայի և ֆոնդային ինդեքսի հաշվարկման սկզբունքների մշակման աշխատանքներին աջակցում |
Հանձնաժողովը 2004 թվականի ընթացքում շարունակելու է աջակցություն ցուցաբերել ՀՖԲ-ին բորսայական առևտրի, բորսայական առևտրի առարկա արժեթղթերի և դրանց թողարկողների վերաբերյալ պարբերական վիճակագրական տեղեկագրերի մշակման գործում: Միաժամանակ, Հանձնաժողովը 2004 թվականի ընթացքում շարունակելու է 2003 թվականի ընթացքում կատարված հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա աջակցություն ցուցաբերել ՀՖԲ-ին` բորսայական կապիտալիզացիայի և ֆոնդային ինդեքսի հաշվարկման մեթոդի ընտրման գործում:
Բ ա ժ ի ն 2.
Արժեթղթեր թողարկողներ
Ա. Տեղեկությունների բացահայտում
19. |
Հաշվետու թողարկողների բացահայտմանն ուղղված աշխատանքների իրականացում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը կրկին շարունակելու է ակտիվորեն համագործակցել պետական և ոչ պետական մարմինների` մասնավորապես ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց հետ, ՀՀ-ում գործող հաշվետու թողարկողի կարգավիճակին համապատասխանող ընկերությունների հայտնաբերման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
20. |
Արժեթղթերի գրանցման աշխատանքների իրականացում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը շարունակելու է հաշվետու թողարկողների գրանցման ենթակա արժեթղթերի գրանցումները` դրանք հիմնականում ուղեկցելով բացատրական ուղեցույցների հրապարակմամբ և սեմինարների անցկացմամբ:
21. |
Ազդագրի կիրառման պահանջների պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում |
Հանձնաժողովը մշտապես սատարելու է հրապարակային տեղաբաշխում իրականացնող անձանց, փորձելով նաև բացահայտել և խորհրդատվական աջակցություն ցուցաբերել ֆինանսապես և կառավարմամբ առողջ թողարկողներին: Հանձնաժողովը շարունակելու է նաև հետևողական լինել ազդագրի կիրառման պահանջների նկատմամբ:
22. |
Ընթացիկ և պարբերական հաշվետվությունների հավաքագրում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը շարունակելու է հաշվետվությունների ընդունումը` միաժամանակ փորձելով բացատրական աշխատանքների, ուղեցույցների ներդրման, սեմինարների և քննարկումների շնորհիվ բարձրացնել հաշվետվություններով բացահայտվող տեղեկությունների մակարդակը: Հանձնաժողովը մտադիր է նաև աստիճանաբար դադարեցնել հաշվետվություններին ներկայացվող պահանջների կատարման թերացումների նկատմամբ իր հանդուրժողական վերաբերմունքը և առավել հաստատակամ կիրառել օրենքով իրեն վերապահված հարկադրանքի միջոցները: Ուսումնասիրելով հաշվետվությունների ներկայացման երկամյա փորձը` Հանձնաժողովը ներդնելու է հաշվետվությունների կազմման և ներկայացման նոր մեխանիզմ, համաձայն որի հաշվետու թողարկողները կներկայացնեն տարեկան` ամբողջական, եռամսյակային` միայն ֆինանսական, և ընթացիկ` միայն էական փոփոխություններով, տեղեկություններ ներառող հաշվետվություններ:
Հանձնաժողովը մտադիր է վերանայել ընկերությունների կողմից ներկայացված արժեթղթերի գրանցման հայտարարագրերում և ազդագիրը ներառող արժեթղթի գրանցման հայտարարագրում ընդգրկված ֆինանսական մասը (Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի 10.1գ-1 կանոնում` թողարկողի ֆինանսական վիճակի մասին տեղեկություններ): Կանոնի փոփոխությունը կապված է կանոնի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման անհրաժեշտության հետ: Ընկերությունների համար պետք է սահմանվի ֆինանսական հաշվետվությունների պարզեցված տարբերակ: Բացի այդ, ելնելով այն հանգամանքից, որ թողարկողները հաշվետվությունները ներկայացնում են տարբեր ձևաչափերով, անհրաժեշտություն է առաջանում նաև ստանդարտացնել վերջիններս:
23. |
Արժեթղթերի սեփականության հայտարարագրում |
Հանձնաժողովի 17.09.2002 թ. թիվ 338/02 որոշմամբ հաստատվել են «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ի` «Արժեթղթերի հայտարարագրում» վերնագրի ներքո միավորված 35-1, 35-2, 35-3, 36-1, 37-1, 38-3 կանոնները և դրանցով սահմանված` 35-2 Ա և 35-2 Բ ձևերը, որը գործողության մեջ կդրվի 2004 թվականի փետրվարի 1-ից:
Ընկերությունների ղեկավար անձանց, արժեթղթերի նշանակալից և խոշոր սեփականատերերի կողմից սեփականության հայտարարագրումը կնպաստի հաշվետու թողարկողների գործունեության կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցելի և արդյունավետ շուկայի ձևավորմանը, փոքր և միջին ներդրողների շահերի պաշտպանությանն ուղղված Հանձնաժողովի ջանքերի իրականացմանը: Արժեթղթերի սեփականության հայտարարագրման պահանջների մասին տեղեկացնելու համար Հանձնաժողովը նախատեսում է զանգվածային լրատվության միջոցներով, տեղեկացնել` հայտարարագրման պահանջների նշանակության և կիրառման կարևորության մասին, անցկացնել սեմինարներ և այլ հրապարակային աշխատանքներ:
24. |
Հաշվետու թողարկողների կողմից հաշվապահական հաշվառման ստանդարտների պահպանման հետևում |
Հաշվետու թողարկողների կողմից ֆինանսական հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման վարման գործող ստանդարտների պահպանումը լինելու է Հանձնաժողովի անմիջական ուշադրության կենտրոնում: Հանձնաժողովը հաշվապահական հաշվառման ստանդարտների կիրարկման հարցում, մտադիր է սերտորեն համագործակցել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հետ: Հանձնաժողովի առաջնահերթ խնդիրներից է լինելու, վերը նշված հաստատությունների հետ համատեղ, հաշվետու թողարկողների հաշվապահների ու տնօրենների հետ անհրաժեշտ բացատրական աշխատանքներ իրականացնել` հաշվապահական հաշվառումը ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներով վարելու հետ կապված:
25. |
Արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման աշխատանքների իրականացում |
ՀՀ արժեթղթերի շուկայի` որպես շուկայական տնտեսության անբաժան մեխանիզմի, դինամիկ զարգացումը և աստիճանական ինտեգրացումը միջազգային շուկային անընդհատ պահանջում են օրենսդրական դաշտի բարեփոխում կամ դրա համալրում: ՀՀ արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխման և համալրման համար Հանձնաժողովը նպատակ ունի նախաձեռնել կամ ՀՀ արդարադատության նախարարության և շահագրգիռ այլ պետական մարմինների հետ համատեղ` մասնակցել հետևյալ իրավական ակտերի նախագծերի մշակմանը.
ա) |
Օրենքների նախագծմանն ուղղված աշխատանքներ` |
- «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների մշակման աշխատանքներ,
- «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում առանձին փոփոխությունների նախագծի մշակման աշխատանքներ,
- առևտրային կազմակերպությունների լուծարման և վերակազմակերպման գործընթացները կարգավորող օրենսդրական նախագծերի մշակման աշխատանքներ:
Օրենսդրական դաշտի համահարթեցման նպատակով գործող օրենսդրական դաշտի վերլուծման և համաձայնեցման նախագծերի մշակում: Այս աշխատանքների արդյունքները ներկայացվելու են ՀՀ կառավարությանը, որպես օրենսդրական նախաձեռնություն ունեցող մարմնի:
բ) |
Հանձնաժողովի իրավաստեղծ գործունեության ընթացքում ստեղծված նորմատիվ իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքներ` |
ա) քվեաթերթիկների օգտագործման լրացուցիչ պահանջների և կարգի մշակման աշխատանքներ,
բ) արժեթղթերը հանձնելու առաջարկի կարգի մշակման աշխատանքներ,
գ) Հայաստանի արժեթղթերի շուկայում տարածված արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման ընթացակարգերը հստակեցնող կանոնների մշակման աշխատանքներ:
Հանձնաժողովը փորձելու է 2004 թվականի ընթացքում իր ակտիվ աշխատանքների և տարբեր շահագրգիռ անձանց հետ համագործակցության արդյունքում հնարավորինս կատարելագործել օրենսդրական դաշտը` այն համալրելով ՀՀ արժեթղթերի շուկան կարգավորող վերոնշյալ իրավական ակտերով:
Բ. Կորպորատիվ կառավարում
26. |
Կորպորատիվ կառավարման համակարգի բարեփոխմանն ուղղված աշխատանքներին աջակցություն |
Հանձնաժողովը, 2004 թվականին ելնելով Հայաստանի Հանրապետության կորպորատիվ արժեթղթերի շուկայում առկա հիմնախնդիրներից, հաշվի առնելով ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների փորձը, առավել ակտիվ գործողություններ է ձեռնարկելու կորպորատիվ կառավարման բնագավառում վարքագծի կանոնների մշակման և ձևավորման ուղղությամբ: Մոդելում զետեղված սկզբունքներն ու առաջարկությունները նպատակաուղղվելու են բաժնետիրական ընկերությունների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Խնդրի արդյունավետ իրականացման համար Հանձնաժողովը նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները`
ա) կորպորատիվ կառավարման համակարգի վերլուծություն, հիմնախնդիրների և այն պայմանավորող գործոնների բացահայտման աշխատանքներ.
բ) աջակցություն շահագրգիռ անձանց` կորպորատիվ վարքագծի կանոնների Հայաստանյան մոդելի ձևավորման հարցում.
գ) ընկերության կառավարման մարմինների կազմավորման և արդյունավետ աշխատանքների կազմակերպման ուղեցույցների մշակման և ներդրման աշխատանքներ:
Միաժամանակ Հանձնաժողովը կիրառելու է իր տրամադրության տակ եղած բոլոր լծակները` թողարկողների կողմից կորպորատիվ կառավարման դրույթների խախտումները կասեցնելու և (կամ) ուղղելու համար:
Բ ա ժ ի ն 3.
Մասնագիտացված գործունեություն
27. |
Մասնագիտացված անձանց գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական դաշտի կատարելագործման աշխատանքների իրականացում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը շարունակելու է իրականացնել մասնագիտացված անձանց գործունեությունը կանոնակարգող նոր կանոնների նախագծերի մշակման և նախկինում ընդունված կանոնների վերամշակման աշխատանքները: Մասնավորապես, Հանձնաժողովը նախատեսում է հաստատել և ներդնել նախկինում (2003 թվականի ընթացքում) արդեն իսկ մշակված հետևյալ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը`
ա) «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով մշակված «(81.1) Արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեությունը» վերնագրի ներքո միավորված կանոնների նախագիծը.
բ) «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով մշակված «(86.1) Պահառության գործունեությունը» վերնագրի ներքո միավորված կանոնների նախագիծը:
28. |
Մասնագիտացված անձանց ներքին հաշվառման ավտոմատացված ծրագրային համակարգի ներդրման աշխատանքների իրականացում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է իրականացնել մասնագիտացված անձանց ներքին հաշվառման ավտոմատացված ծրագրային համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակման և դրա հիման վրա համապատասխան ծրագրային ապահովման ստեղծման կազմակերպման աշխատանքներ: Այս միջոցառման շրջանակներում Հանձնաժողովն ակնկալում է դոնոր կազմակերպությունների, մասնավորապես, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությունը, որի արդյունքում կմշակվեն մասնագիտացված անձանց ներքին հաշվառման ծրագրային ապահովման հիմնական չափանիշները և կառուցվածքը: Վերջիններս պետք է բխեն Հանձնաժողովի կողմից հաստատված մասնագիտացված անձանց ներքին հաշվառման կանոնների պահանջներից: Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը մտադիր է նաև մասնագիտացված անձանց աշխատակիցների շրջանակում կազմակերպել ներքին հաշվառման ծրագրային ապահովման վերաբերյալ ուսուցողական սեմինարներ:
29. |
Մասնագիտացված անձանց գործունեության վերաբերյալ ուսուցողական սեմինարների և աշխատանքային հանդիպումների կազմակերպում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է մասնագիտացված անձանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց շրջանակում պարբերաբար կազմակերպել ուսուցողական սեմինարներ: Սեմինարների թեմաները կընտրվեն ըստ մասնագիտացված անձանց գործունեության ոլորտում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման կապակցությամբ նախատեսվող միջոցառումների կարևորության: Հանձնաժողովը ակնկալում է, որ կազմակերպվող սեմինարները հնարավորություն կընձեռեն բարձրացնելու արժեթղթերի շուկայի իրավական դաշտի և շուկայում առկա հիմնախնդիրների վերաբերյալ մասնագիտացված անձանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց տեղեկացվածությունը և պատրաստվածությունը:
30. |
Մասնագիտացված անձանց վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է մասնագիտացված անձանց հաշվետվական վերահսկողության արդյունքում նրանց կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա իր ինտերնետային էջի միջոցով պարբերաբար արդիականացնել մասնագիտացված անձանց, նրանց կողմից կատարված գործարքների, նրանց ֆինանսական վիճակի, կառավարման մարմիններում ընդգրկված և մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկություններ:
31. |
Լիցենզավորման աշխատանքների իրականացում |
Հանձնաժողովը 2004 թվականի ընթացքում շարունակելու է իրականացնել իրավաբանական անձանց լիցենզավորման աշխատանքներ, որի ընթացքում կանխատեսվում է լիցենզավորել շուրջ 3 մասնագիտացված անձ:
32. |
Մասնագիտացված անձանց գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը շարունակելու է իրականացնել մասնագիտացված անձանց գործունեության հաշվետվական վերահսկողություն, որը նպատակ է հետապնդում ապահովել մասնագիտացված անձանց գործունեության համապատասխանությունը` Օրենքով և դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին:
Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը շարունակելու է իրականացնել ներդրված հաշվետվական վերահսկողության ավտոմատացված համակարգի կատարելագործման աշխատանքները, որի նպատակն է ավտոմատացնել ներկայացվող հաշվետվությունների ուսումնասիրման և խախտումների բացահայտման հնարավոր գործողությունները, ինչպես նաև մասնագիտացված անձանց վերաբերյալ ներդրված էլեկտրոնային տվյալների բազայի համալրման աշխատանքները:
33. |
Մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպում և անցկացում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը շարունակելու է իրականացնել մասնագիտացված անձանց անունից, նրանց կազմում կամ այլ կերպ մասնագիտացված որևէ գործունեություն իրականացնող կամ նման առաջարկությամբ հանդես եկող ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպման և իրականացման աշխատանքները: Միաժամանակ, Հանձնաժողովը նպատակահարմար է գտնում մասնագիտական որակավորման քննությունների անցկացման իրավասության մեկ կամ մի քանի ինքնակարգավորվող կազմակերպություններին պատվիրակման աշխատանքներն իրականացնել միայն մասնագիտական որակավորման նոր համակարգի ներդրման և գործարկման աշխատանքներից հետո:
Բ ա ժ ի ն 4.
Առևտրային և հաշվարկային համակարգ
34. |
Պետական պարտատոմսերով բորսայական առևտրի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքների իրականացում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է մշակել «Պետական պարտատոմսերով բորսայական առևտրի զարգացման հայեցակարգ», որի նպատակն է ՀՖԲ-ում ակտիվացնել պետական պարտատոմսերով բորսայական առևտուրը: Այս միջոցառման շրջանակներում մանրամասն կուսումնասիրվի պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի համակարգը և պետական պարտատոմսերի ներկայիս երկրորդային շուկան, այդ թվում ներդրված շրջանառության համակարգը, ինչպես նաև պետական պարտատոմսերի բորսայական առևտրի միջազգային փորձը: Մշակված հայեցակարգը նախատեսվում է ներկայացնել հրապարակային քննարկման, այդ թվում` այն ուղարկել շահագրգիռ գերատեսչություններին և կազմակերպություններին:
35. |
Մարքեթ-մեյքերի ինստիտուտի ներդրման ուղղությամբ աշխատանքների իրականացում |
Հանձնաժողովը, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետով իրեն վերապահված իրավասությունը, 2004 թվականի ընթացքում նախատեսում է շարունակել ֆոնդային բորսայում մարքեթ-մեյքերի ինստիտուտի ներդրման նպատակով անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտի նախագծի մշակման աշխատանքները: Այդ աշխատանքները հիմնված են լինելու 2003 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքների, այդ թվում` միջազգային փորձից ելնելով բացահայտված մարքեթ-մեյքերի գործունեության սկզբունքների վրա, ինչպես նաև ՀՖԲ-ում ներդրված առևտրային համակարգի տեխնիկական և ֆունկցիոնալ հնարավորությունները:
36. |
Բորսայական առևտրի ընթացքում շրջանառվող արժեթղթերի թողարկողների վերաբերյալ բացահայտվող տեղեկությունների թափանցիկության աստիճանի բարձրացման աշխատանքներին աջակցություն |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է աջակցել ՀՖԲ-ին բորսայական առևտրի ընթացքում շրջանառվող արժեթղթերի թողարկողների վերաբերյալ բացահայտվող տեղեկությունների կազմի ընդարձակման աշխատանքներին, որի արդյունքում ներդրվելու է տեղեկությունների մշակման և բացահայտման ավտոմատացված էլեկտրոնային համակարգ: Այս աշխատանքների իրականացումը պահանջում է որոշակի ֆինանսական ռեսուրսներ, որոնք ակնկալվում է ստանալ դոնոր կազմակերպությունների տեխնիկական աջակցության շրջանակներում:
37. |
Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների մատչելիության հնարավորության ուսումնասիրում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է իրականացնել ՀԿԴ-ի կողմից առավել ակտիվ մարզերում և բնակավայրերում մասնաճյուղերի բացման ֆինանսական և տեխնիկական հնարավորությունների ուսումնասիրման աշխատանքները: Մասնավորապես, ՀԿԴ-ի ֆինանսական հաշվետվություններում ներառված տեղեկությունների հիման վրա իրականացվելու են նշված կազմակերպության ֆինանսական վիճակի ուսումնասիրման աշխատանքներ: Այնուհետև, ֆինանսական միջոցների բավարար լինելու դեպքում, կուսումնասիրվեն ՀԿԴ-ի և նրա մասնաճյուղերի միջև տեխնիկական համակցության հիմնահարցերը:
38. |
Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացման աշխատանքներին աջակցում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է աջակցություն ցուցաբերել ՀԿԴ-ին իր և իր գործունեության վերաբերյալ տեղեկատվական բացահայտման համակարգի կատարելագործման աշխատանքների գործում: Այս աշխատանքների իրականացումը պահանջում է որոշակի ֆինանսական ռեսուրսներ, որոնք ակնկալվում է ստանալ դոնոր կազմակերպությունների տեխնիկական աջակցության շրջանակներում:
39. |
Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների սակագների առավելագույն չափի նվազեցման անհրաժեշտության ուսումնասիրում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է մանրակրկիտ ուսումնասիրել ՀԿԴ-ի կողմից Հանձնաժողով ներկայացված 2003 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները, այդ թվում` ՀԿԴ-ի տարեկան գործունեության արդյունքներով ստացված եկամուտի և ծախսերի կառուցվածքը: Նման ուսումնասիրությունը հիմք կհանդիսանա Հանձնաժողովի կողմից գնահատել ՀԿԴ-ի ծառայությունների ողջամիտ ինքնարժեքը, ինչի արդյունքում Հանձնաժողովին կարող է հնարավորություն ընձեռվել վերանայել (նվազեցնել) 2001 թվականին արդեն իսկ սահմանված ՀԿԴ-ի ծառայությունների սակագների առավելագույն չափերը:
Բ Ա ժ ի ն 5.
Կոլեկտիվ ներդրումային համակարգ
40. |
Կոլեկտիվ ներդրումային համակարգը կարգավորող իրավական դաշտի ձևավորման աշխատանքների իրականացում |
Հանձնաժողովը, ելնելով կոլեկտիվ ներդրումային կառավարման համակարգի ձևավորման ու կայացման անհրաժեշտությունից, 2004 թվականի ընթացքում մտադիր է շարունակել կոլեկտիվ ներդրումային համակարգը կարգավորող իրավական դաշտի ձևավորման աշխատանքները, որոնք ուղղված են լինելու համապատասխան օրենքների և դրանից բխող նորմատիվ իրավական ակտերի մշակմանը: Մասնավորապես, 2004 թվականի ընթացքում նախատեսվում է`
ա) 2003 թվականի ընթացքում «Ոչ պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի նախագծի չընդունման դեպքում, մասնակցել նշված օրինագծի վերամշակման աշխատանքներին.
բ) 2003 թվականի ընթացքում «Ոչ պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում, իրականացնել նշված օրինագծով Հանձնաժողովին վերապահված իրավասությունների շրջանակում համապատասխան նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքները.
գ) Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ շարունակել «Ինվեստիցիոն հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները, որոնք կիրականացվեն «Ոչ պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումից հետո:
41. |
Կոլեկտիվ ներդրումային համակարգերի ուղղությամբ իրականացվող իրավական բարեփոխումների վերաբերյալ լուսաբանման աշխատանքների իրականացում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է շարունակել Հայաստանում կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգերի ուղղությամբ իրականացվող իրավական բարեփոխումների վերաբերյալ լուսաբանման աշխատանքները` սեմինարների, հրապարակումների, աշխատանքային հանդիպումների և քննարկումների միջոցով:
Բ Ա ժ ի ն 6.
Վերահսկողություն
42. |
Արժեթղթերի գրանցման հայտարարագրերի կազմման և Հանձնաժողով կամ ֆոնդային բորսա ներկայացման աշխատանքներին աջակցություն |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը շարունակելու է հաշվետու թողարկողների մոտ արժեթղթերի գրանցման հայտարարագրերի կազմման և Հանձնաժողով կամ ֆոնդային բորսա ներկայացման աշխատանքներին աջակցության ցուցաբերումը7 , որոնց ընթացքում թողարկողի պաշտոնատար անձանց ներկայացվում և բացատրվում են արժեթղթերի գրանցման հայտարարագրի կառուցվածքն ու բովանդակությունը, դրանում ներառվող տեղեկությունների ներկայացման ձևերը: Եթե թողարկողի ռեեստրի վարումը չի իրականացվում «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ կողմից, ապա թողարկողի պաշտոնատար անձանց ներկայացնում են նաև ընկերության անվանական արժեթղթերի ռեեստրի վարումը մասնագիտացված կազմակերպության միջոցով իրականացնելու վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները:
Հաշվետու թողարկողների ցանկից, որոնք չեն գրանցել իրենց արժեթուղթը Հանձնաժողովում կամ Ֆոնդային բորսայում, աջակցության նպատակով կատարվում է ընտրություն` հաշվի առնելով հետևյալ ցուցանիշները` բաժնետերերի քանակը, զուտ ակտիվների չափը (եթե զուտ ակտիվների չափը հայտնի չէ, ապա կանոնադրական կապիտալի մեծությունը), Հանձնաժողովի կողմից արձակված կարգադրության առկայությունը, ինչպես նաև բաշխվածությունն` ըստ մարզերի:
43. |
Թողարկողների անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման և ռեեստրի վարման օրինականության ուսումնասիրման իրականացում |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը շարունակելու է անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման և ռեեստրի վարման օրինականության ուսումնասիրման իրականացումը8, որոնց ընթացքում կատարվելու են թողարկողների անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների վարման օրինականության ուսումնասիրություններ, բացահայտված սխալների շտկումներ և պահանջվող փաստաթղթերի փաթեթի կազմում, ռեեստրների նախապատրաստումը համախմբմանը, ռեեստրների վերաձևակերպումը:
____________
7 Արժեթղթերի գրանցման հայտարարագրերի կազմման և Հանձնաժողով կամ ֆոնդային բորսա ներկայացման աշխատանքներին աջակցության ցուցաբերման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել ՀՀ չորսից վեց մարզերում գրանցված ԲԲԸ-ներում և ՓԲԸ-ներում` ՀՀ պետական ռեգիստրից ստացված տվյալների հիման վրա:
8 Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման և ռեեստրի վարման օրինականության ուսումնասիրման աշխատանքների թվաքանակը կախված է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ ներկայացված ռեեստրի վարում և պահպանում իրականացնելու վերաբերյալ ներկայացված դիմումների թվաքանակից:
Ստուգումները
2004 թ. Հանձնաժողովը մտադիր է շարունակել իր կողմից հաստատված ստուգումների ծրագրին համապատասխան` ծրագրավորված ստուգումները թվով 50 անձանց` հաշվետու թողարկողների, մասնագիտացված անձանց և ԻԿԿ-ների մոտ:
44. |
Հաշվետու թողարկողների մոտ ստուգումների իրականացումը |
Հանձնաժողովը մտադիր է շարունակել իր կողմից հաստատվող ստուգումների ծրագրին համապատասխան` ծրագրավորված ստուգումները: Առաջնահերթորեն ստուգումներ են իրականացվելու այն կազմակերպություններում, որոնց նկատմամբ առկա է Հանձնաժողովի կարգադրությունը արժեթղթի գրանցման հայտարարագրի Հանձնաժողովում կամ Ֆոնդային բորսայում ներկայացնելու վերաբերյալ և վերջիններս չեն կատարել կարգադրության պահանջները: Հաշվի առնելով օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ արդյունավետ վերահսկողության կիրառման հետևողականության սկզբունքի գործադրման անհրաժեշտությունը, Հանձնաժողովը ստուգումների ցանկում ընդգրկելու է նաև այն հաշվետու թողարկողներին, որոնց մոտ Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացվել են ստուգումներ և տրվել են խախտումները վերացնելու և/կամ հետագայում բացառելու հանձնարարականներ:
Ստուգումների ընթացքում կստուգվեն հաշվետու թողարկողների կողմից Հանձնաժողովին ներկայացված գրանցման հայտարարագրերում, ֆինանսական հաշվետվություններում, ինչպես նաև Օրենքով նախատեսված այլ փաստաթղթերում ներառվող տեղեկությունների արտացոլման ձևն ու արժանահավատությունը, դրանց ներկայացման պարբերականությունը, միջոցների հաշվառման պահանջների, ինչպես նաև կորպորատիվ կառավարման սկզբունքների պահպանումը:
45. |
Մասնագիտացված անձանց գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը մտադիր է ստուգումների ծրագրին համապատասխան` բոլոր մասնագիտացված անձանց մոտ իրականացնել ծրագրավորված ստուգումներ:
Ստուգումների ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել մասնագիտացված անձանց կողմից կատարված գործարքների իրականացման պահանջների պահպանումը, Հանձնաժողովին ներկայացված և ծառայությունների մատուցման շրջանակում հաճախորդներին տրամադրված հաշվետվություններում ներառվող տեղեկությունների արժանահավատությունը:
Ստուգումների ընթացքում մասնագիտացված անձանց նույնպես աջակցություն կցուցաբերվի` տեխնիկական հագեցվածության, որակավորման բարձրացման, հաշվետվությունների կազմման և ներկայացման, հաշվառման գրքերի, գրանցումների և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի կազմման և լրացման, վերահսկիչ ծառայության արդյունավետ գործունեության և Հանձնաժողովի կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պահանջների կատարման ուղղությամբ:
46. |
Ֆոնդային բորսայի գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը |
Ֆոնդային բորսայում, 2004 թ-ին Հանձնաժողովն իրականացնելու է ստուգումներ, որի ընթացքում կստուգվի Ֆոնդային բորսայի կողմից Հանձնաժողովին ներկայացվող հաշվետվություններում ներառվող տեղեկությունների արժանահավատությունը:
Ստուգման ընթացքում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել Ֆոնդային բորսային` վերջինիս մոտ ներքին կանոնակարգերի ստեղծման, ներդրման և դրանց համապատասխան գործելու, ինչպես նաև ինքնակարգավորման և ներքին վերահսկման սկզբունքները` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ձևավորելու և կիրառելու ուղղությամբ:
47. |
Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը |
Հանձնաժողովը 2004 թվականի ընթացքում նախատեսում է հերթական ստուգում իրականացնել ՀԿԴ-ում, որի ընթացքում կստուգվեն ՀԿԴ-ի կողմից իրականացվող գործառույթների, մասնավորապես, ռեեստրավարման և հաշվարկաքլիրինգային գործընթացներում, ինչպես նաև հաճախորդների սպասարկման շրջանակում արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրությամբ և ՀԿԴ-ի կանոններով սահմանված պահանջների պահպանումը, Հանձնաժողով ներկայացվող հաշվետվություններում ներառվող տեղեկությունների արժանահավատություն: Ստուգման ընթացքում նախատեսվում է տեղում աջակցություն ցուցաբերել Կենտրոնական դեպոզիտարիային վերջինիս մոտ ներքին կանոնակարգերի ստեղծման և ներդրման, դրանց համապատասխան գործելու, ինքնակարգավորման սկզբունքների կիրառման ուղղությամբ, ինչպես նաև ռեեստրավարման, հաշվարկաքլիրինգային և պահառության համակարգի կատարելագործման ուղղությամբ:
48. |
Հանձնաժողովին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման աշխատանքների իրականացումը |
2004 թվականի ընթացքում Հանձնաժողովը կանխատեսում է, որ իրականացնելու է իրեն ուղղված արժեթղթերի շուկայի և բաժնետիրական ընկերություններում կորպորատիվ կառավարման հետ կապված թվով 80 դիմում-բողոքների ուսումնասիրություններ, որոնց արդյունքում ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ` դրանցում բարձրացվող հարցերին սպառիչ պատասխան տալու ուղղությամբ: Մասնավորապես, կկատարվեն մանրակրկիտ և բազմակողմանի ուսումնասիրություններ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ (հանդիպումներ դիմումներն ուղղած անձանց և համապատասխան կազմակերպությունների ղեկավարների հետ, վերջիններիս կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերի ուսումնասիրություն) բարձրացվող խնդիրներին առավել հանգամանալից պատասխան տալու նպատակով: Բացի այդ, Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կիրականացնի ուսումնասիրություններ նաև համապատասխան ընկերություններում, ընդ որում ընկերությունների հիմնադիրների, փայատերերի, բաժնետերերի և այլ արժեթղթերի սեփականատերերի կողմից համապատասխան պահանջի դեպքում կիրականացնի նաև արտահերթ ստուգումներ:
49. |
Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ գործող օրենսդրության խախտումներին արտապլանային արձագանքումը |
Հանձնաժողովը վերահսկողական տարբեր մեխանիզմներով և գործիքներով շարունակելու է արձագանքել արժեթղթերի շուկայի կարգավորման օրենսդրության ամենատարբեր խախտումներին: Հիմնականում կիրառվելու են օրենսդրության խախտումներով կատարվող գործողությունները դադարեցնելու և դրանց հետևանքները վերացնելու կարգադրությունները: Վերջիններս նաև բացատրական բնույթ են կրելու` խախտումը թույլ տված անձանց օրենսդրության պահանջների բնույթն ու էությունը պարզաբանելու, ինչպես նաև խախտումները վերացնելու ուղիները ցույց տալու միջոցով:
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի կողմից 2004 թ. իրականացվելիք միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Միջոցառման կատարման | |||
I |
II |
III |
IV | ||
|
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ |
|
|
|
|
|
Ա. Պետական կարգավորման համակարգի զարգացում |
|
|
|
|
1. |
Կադրային բարեփոխումների իրականացմանն ուղղված միջոցառումներ |
|
|
|
|
|
1.1 Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում |
|
|
|
|
|
1.2 Քաղաքացիական ծառայողների ատեստավորում |
|
|
|
|
|
1.3 Հանձնաժողովի աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով մրցույթների կազմակերպում և անցկացում |
|
|
|
|
|
1.4 Քաղաքացիական ծառայության համակարգի ներդրմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ |
|
|
|
|
2. |
Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելում և խախտում թույլ տված անձանց բացահայտում, նրանց նկատմամբ վարչական ներգործության միջոցառումների ձեռնարկում |
|
|
|
|
3. |
ՀՀ դատարաններում քաղաքացիական գործերով որպես պատասխանողի կամ հայցվողի ներկայացուցիչ մասնակցության ապահովում |
|
|
|
|
4. |
Արժեթղթերի շուկան կարգավորող իրավական դաշտի գործնական կիրառման նախադեպի ձևավորում |
|
|
|
|
5. |
Հանձնաժողովի կողմից ռադիոեթերի հնարավորությունների օգտագործում |
|
|
|
|
6. |
Ուսուցողական ծրագրերի, հրապարակային բացատրական աշխատանքների և հետազոտական հրապարակումների կազմում |
|
|
|
|
7. |
Հանձնաժողովի ինտերնետային էջի կատարելագործում |
|
|
|
|
8. |
Տեղեկատվական միասնական համակարգի ձևավորումը |
|
|
|
|
9. |
ԱՊՀ անդամ-պետությունների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի աշխատանքներին մասնակցում |
|
|
|
|
10. |
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցում |
|
|
|
|
11. |
Արժեթղթերի Հանձնաժողովների Համաշխարհային Կազմակերպությանն (IOSCO) անդամակցման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
|
Բ. Ինքնակարգավորման ոլորտ |
|
|
|
|
12. |
ԻԿԿ-ների կանոնների վերամշակման և նոր կանոնների մշակման աշխատանքներին աջակցում |
|
|
|
|
13. |
ԻԿԿ-ների կանոնների գրանցման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
14. |
ԻԿԿ-ների գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում |
|
|
|
|
15. |
ԻԿԿ-ների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
16. |
Բորսայական առևտրի և դրա վերաբերյալ բացահայտման ենթակա տեղեկությունների ընթացիկ վերահսկողության (մոնիտորինգի) աշխատանքների իրականացում |
|
|
|
|
17. |
Ինքնակարգավորման գործառույթների վերաբերյալ աշխատանքային հանդիպումների կազմակերպման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
18. |
ՀՖԲ-ի կողմից վերլուծական գործառույթի իրականացման, այդ թվում՝ բորսայական կապիտալիզացիայի և ֆոնդային ինդեքսի հաշվարկման սկզբունքների մշակման աշխատանքներին աջակցում |
|
|
|
|
|
ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐ |
|
|
|
|
|
Տեղեկությունների բացահայտում |
|
|
|
|
19. |
Հաշվետու թողարկողների բացահայտմանն ուղղված աշխատանքների իրականացում |
|
|
|
|
20. |
Արժեթղթերի գրանցման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
21. |
Ազդագրի կիրառման պահանջների պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում |
|
|
|
|
22. |
Ընթացիկ և պարբերական հաշվետվությունների հավաքագրում |
|
|
|
|
23. |
Արժեթղթերի սեփականության հայտարարագրում |
|
|
|
|
24. |
Հաշվետու թողարկողների կողմից հաշվապահական հաշվառման ստանդարտների պահպանման հետևում |
|
|
|
|
25. |
Արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
|
Կորպորատիվ կառավարում |
|
|
|
|
26. |
Կորպորատիվ կառավարման համակարգի բարեփոխմանն ուղղված աշխատանքներին աջակցում |
|
|
|
|
|
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ |
|
|
|
|
27. |
Մասնագիտացված անձանց գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական դաշտի կատարելագործման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
28. |
Մասնագիտացված անձանց ներքին հաշվառման ավտոմատացված ծրագրային համակարգի ներդրման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
29. |
Մասնագիտացված անձանց գործունեության վերաբերյալ ուսուցողական սեմինարների և աշխատանքային հանդիպումների կազմակերպում |
|
|
|
|
30. |
Մասնագիտացված անձանց վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
31. |
Լիցենզավորման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
32. |
Մասնագիտացված անձանց գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում |
|
|
|
|
33. |
Մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպում և անցկացում |
|
|
|
|
|
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ |
|
|
|
|
34. |
Պետական պարտատոմսերի բորսայական առևտրի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
35. |
Մարքեթ-մեյքերի ինստիտուտի ներդրման ուղղությամբ աշխատանքների իրականացում |
|
|
|
|
36. |
Բորսայական առևտրի ընթացքում շրջանառվող արժեթղթերի թողարկողների վերաբերյալ բացահայտվող տեղեկությունների թափանցիկության աստիճանի բարձրացման աշխատանքներին աջակցում |
|
|
|
|
37. |
Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների մատչելիության ապահովման մեխանիզմների ներդրման հնարավորության ուսումնասիրում |
|
|
|
|
38. |
Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացման աշխատանքներին աջակցում |
|
|
|
|
39. |
Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների սակագների առավելագույն չափի նվազեցման անհրաժեշտության ուսումնասիրում |
|
|
|
|
|
ԿՈԼԵԿՏԻՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ |
|
|
|
|
40. |
Կոլեկտիվ ներդրումային համակարգը կարգավորող իրավական դաշտի ձևավորման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
41. |
Կոլեկտիվ ներդրումային համակարգերի ուղղությամբ իրականացվող իրավական բարեփոխումների վերաբերյալ լուսաբանման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
|
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ |
|
|
|
|
42. |
Արժեթղթերի գրանցման հայտարարագրերի կազմման և Հանձնաժողով կամ ֆոնդային բորսա ներկայացման աշխատանքներին աջակցության ցուցաբերում |
|
|
|
|
43. |
Թողարկողների անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման և ռեեստրի վարման օրինականության ուսումնասիրման իրականացում |
|
|
|
|
44. |
Հաշվետու թողարկողների մոտ ստուգումների իրականացում |
|
|
|
|
45. |
Մասնագիտացված անձանց գործունեության ստուգման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
46. |
Ֆոնդային բորսայի գործունեության ստուգման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
47. |
Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության ստուգման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
48. |
Հանձնաժողովին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման աշխատանքների իրականացում |
|
|
|
|
49. |
Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ գործող օրենսդրության խախտումներին արտապլանային արձագանքում |
|
|
|
|
Բովանդակություն
Հապավումներ
Ներածություն
Բաժին 1. Ա. Արժեթղթերի շուկայի գործիքների ընդհանուր նկարագիրը Բաժին 2. Ա. Մասնագիտացված անձինք, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա I. Մասնագիտացված անձինք II. Հայաստանի ֆոնդային բորսա III. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա Բ. Մասնագիտացված անձանց գործունեության ոլորտ Ե. Մասնագիտացված անձանց և ԻԿԿ-ների գործունեության վերահսկողությունը Բաժին 3. Դ. Թողարկողների վերահսկողություն I. Բաժնետերերի ռեեստրների համախմբում (կոնսոլիդացիա) II. Աջակցության միջոցառումների իրականացում III. Թողարկողների ստուգումներ IV. Բողոքների քննություն V. Գլուխ II. Բացահայտված հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ Բաժին 1. 1. Կադրային բարեփոխումների իրականացմանն ուղղված միջոցառումներ 2. Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելում և խախտում թույլ տված անձանց բացահայտում, նրանց նկատմամբ վարչական ներգործության միջոցառումների ձեռնարկում 3. ՀՀ դատարաններում քաղաքացիական գործերով որպես պատասխանողի կամ հայցվողի ներկայացուցիչ մասնակցության ապահովում 4. Արժեթղթերի շուկան կարգավորող իրավական դաշտի գործնական կիրառման նախադեպի ձևավորում 5. Հանձնաժողովի կողմից ռադիո եթերի հնարավորությունների օգտագործում 6. Ուսուցողական ծրագրերի, հրապարակային բացատրական աշխատանքների և հետազոտական հրապարակումների կազմում 7. 8. 9. ԱՊՀ անդամ պետությունների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի աշխատանքներին մասնակցում 10. ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հետ համագործակցում 11. Արժեթղթերի Հանձնաժողովների Միջազգային Կազմակերպությանն (IOSCO) անդամակցման աշխատանքների իրականացում 12. ԻԿԿ-ների կանոնների վերամշակման և նոր կանոնների մշակման աշխատանքներին աջակցում 13. ԻԿԿ-ների կանոնների գրանցման աշխատանքների իրականացում 14. ԻԿԿ-ների գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում 15. 16. 17. Ինքնակարգավորման գործառույթների վերաբերյալ աշխատանքային հանդիպումների կազմակերպման աշխատանքների իրականացում 18. ՀՖԲ-ի կողմից վերլուծական գործառույթի իրականացման, այդ թվում` բորսայական կապիտալիզացիայի և ֆոնդային ինդեքսի հաշվարկման սկզբունքների մշակման աշխատանքներին աջակցում Բաժին 2. 19. 20. 21. 22. 23. Արժեթղթերի սեփականության հայտարարագրում 24. Հաշվետու թողարկողների կողմից հաշվապահական հաշվառման ստանդարտների պահպանման հետևում 25. Արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման աշխատանքների իրականացում 26. Բաժին 3. Կորպորատիվ կառավարման համակարգի բարեփոխմանն ուղղված աշխատանքներին աջակցություն 27. 28. Մասնագիտացված անձանց ներքին հաշվառման ավտոմատացված ծրագրային համակարգի ներդրման աշխատանքների իրականացում 29. Մասնագիտացված անձանց վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում 31. Լիցենզավորման աշխատանքների իրականացում 32. 33. Մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպում և անցկացում Բաժին 4. 34. 35. 36. 37. 38. Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացման աշխատանքներին աջակցում 39. Բաժին 5. 40. Կոլեկտիվ ներդրումային համակարգը կարգավորող իրավական դաշտի ձևավորման աշխատանքների իրականացում 41. Բաժին 6. 42. 43. Թողարկողների անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման և ռեեստրի վարման օրինականության ուսումնասիրման իրականացում Ստուգումները 44. 45. 46. Ֆոնդային բորսայի գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը 47. 48. 49. Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ գործող օրենսդրության խախտումներին արտապլանային արձագանքումը
Գլուխ I. Հայաստանի արժեթղթերի շուկան
Շրջանառվող արժեթղթերը
Բ. Պետական պարտատոմսեր
Գ. Կորպորատիվ արժեթղթեր
Մասնագիտացված անձինք և արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքը
Գ. Կոլեկտիվ ներդրումային համակարգ
Դ. Ինքնակարգավորման ոլորտ
Ժ. Բացահայտված խնդիրները
Թողարկողներ
Ա. Տեղեկությունների բացահայտում
Բ. Կորպորատիվ կառավարում
Գ. Իրավակիրառական միջոցառումներ-վարչական լսումներ և դատական գործեր
Հաշվետու թողարկողների հաշվետվական վերահսկողություն
Ե. Բացահայտված խնդիրները
Արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգ
Ա. Պետական կարգավորման համակարգի զարգացում
Հանձնաժողովի ինտերնետային էջի կատարելագործում
Տեղեկատվական միասնական համակարգի ձևավորումը
Բ. Ինքնակարգավորման համակարգի զարգացում
ԻԿԿ-ների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում
Բորսայական առևտրի և դրա վերաբերյալ բացահայտման ենթակա տեղեկությունների ընթացիկ վերահսկողության (մոնիտորինգի) աշխատանքների իրականացում
Արժեթղթեր թողարկողներ
Ա. Տեղեկությունների բացահայտում
Հաշվետու թողարկողների բացահայտմանն ուղղված աշխատանքների իրականացում
Արժեթղթերի գրանցման աշխատանքների իրականացում
Ազդագրի կիրառման պահանջների պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում
Ընթացիկ և պարբերական հաշվետվությունների հավաքագրում
Բ. Կորպորատիվ կառավարում
Մասնագիտացված գործունեություն
Մասնագիտացված անձանց գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական դաշտի կատարելագործման աշխատանքների իրականացում
Մասնագիտացված անձանց գործունեության վերաբերյալ ուսուցողական սեմինարների և աշխատանքային հանդիպումների կազմակերպում
30.
Մասնագիտացված անձանց գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում
Առևտրային և հաշվարկային համակարգ
Պետական պարտատոմսերով բորսայական առևտրի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքների իրականացում
Մարքեթ-մեյքերի ինստիտուտի ներդրման ուղղությամբ աշխատանքների իրականացում
Բորսայական առևտրի ընթացքում շրջանառվող արժեթղթերի թողարկողների վերաբերյալ բացահայտվող տեղեկությունների թափանցիկության աստիճանի բարձրացման աշխատանքներին աջակցություն
Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների մատչելիության հնարավորության ուսումնասիրում
Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների սակագների առավելագույն չափի նվազեցման անհրաժեշտության ուսումնասիրում
Կոլեկտիվ ներդրումային համակարգ
Կոլեկտիվ ներդրումային համակարգերի ուղղությամբ իրականացվող իրավական բարեփոխումների վերաբերյալ լուսաբանման աշխատանքների իրականացում
Վերահսկողություն
Արժեթղթերի գրանցման հայտարարագրերի կազմման և Հանձնաժողով կամ ֆոնդային բորսա ներկայացման աշխատանքներին աջակցություն
Հաշվետու թողարկողների մոտ ստուգումների իրականացումը
Մասնագիտացված անձանց գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը
Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը
Հանձնաժողովին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման աշխատանքների իրականացումը
Հավելված 1 2002 թվականին իրականացվող միջոցառումների ժամանակացույց
Հ Ա Պ Ա Վ ՈՒ Մ Ն Ե Ր
ԲԲԸ |
Բաց բաժնետիրական ընկերություն |
ԲԳ |
Բրոքերային գործունեություն |
ԴԳ |
Դիլերային գործունեություն |
ԻԿԿ |
Ինքնակարգավորվող կազմակերպություն |
Կանոնագիրք |
Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք |
Հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով |
ՀԿԳ |
Հավատարմագրային կառավարման գործունեություն |
ՀԿԴ |
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա |
ՀՀ |
Հայաստանի Հանրապետություն |
ՀՀ ԿԲ |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ |
ՀՀ ՔԾԽ |
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք |
ՀՖԲ/Բորսա |
Հայաստանի ֆոնդային բորսա |
ՄԱ |
Մասնագիտացված անձինք |
ՊԳ |
Պահառության գործունեություն |
ՊԿՊ |
Պետական կարճաժամկետ պարտատոմսեր |
ՊՄԺՄՄԱՊ |
Պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսեր |
ՊՊ |
Պետական պարտատոմսեր |
Ռեեստր |
Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստր |
ՓԲԸ |
Փակ բաժնետիրական ընկերություն |
Օրենք |
«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք |
РТС |
Ռուսական առևտրային համակարգ |
USAID |
ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալություն |
IOSCO |
Արժեթղթերի Հանձնաժողովների Միջազգային Կազմակերպություն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|