Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-69-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (31.01.2004-07.08.2020)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.21/5(304) Հոդ.53
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.12.2003
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2003
Дата вступления в силу
31.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 3-ին

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ- 97, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Կենտրոնական բանկի գործունեության մասին պաշտոնապես ներկայացված, պետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, հանրության շահերին առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն։»։

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի՝

 

1) «ե» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Ավելի բարձր բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:»։

 

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության «Հեռուստառադիոընկերությունները» բառը փոխարինել «Հեռուստաընկերությունները» բառով։

 

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ կոդավորված հեռուստառադիոհաղորդումների, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ը։ Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:

 

Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի վերջին մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Խորհրդում թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ։

Խորհրդի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք՝ սույն օրենքի պահանջների համաձայն։

Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։

Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով։

Հայաստանի Հանրապետության Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է Խորհրդի անդամ։ Այդ մասին տեղեկությունը՝ անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով։»։

 

Հոդված 9. Օրենքի 41-րդ հոդվածի նախավերջին մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածի՝

 

1) «բ» կետի «երկու երրորդը» բառերը փոխարինել «կեսից ավելին» բառերով.

2) «գ» կետի «անդամների ընդհանուր թվի» բառերը փոխարինել «նիստին ներկա անդամների» բառերով.

3) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«Եթերային հաճախություններ հատկացնելու, արտոնագիր տալը մերժելու, տրված արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու, սույն օրենքը խախտելու համար տույժեր կիրառելու, ինչպես նաև հեռարձակողների գործունեությանն առնչվող ցանկացած որոշում Ազգային հանձնաժողովը կայացնում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով։»։

 

Հոդված 11. Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ազգային հանձնաժողովում թափուր տեղի առկայության դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ։

Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք՝ սույն օրենքի պահանջների համաձայն։

Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։

Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով։

Հայաստանի Հանրապետության Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է Ազգային հանձնաժողովի անդամ։ Այդ մասին տեղեկությունը՝ անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով։»։

 

Հոդված 12. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

 

«Բոլոր ազատ հաճախությունների միաժամանակյա մրցույթը պարտադիր չէ։»։

 

Հոդված 13.  Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասեր.

 

«Ազգային հանձնաժողովը սահմանում է պահանջներ՝ տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ, իսկ ֆինանսական հնարավորությունները գնահատվում են՝ ելնելով ներկայացված ծրագիրն իրագործելու համար դրանց բավարար կամ ոչ բավարար լինելու սկզբունքից։

Ազգային հանձնաժողովը պետք է պատշաճ կերպով հիմնավորի արտոնագրատիրոջն ընտրելու, արտոնագիր տալը մերժելու և արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները։»։

 

Հոդված 14. Օրենքի 54-րդ հոդվածի երկրորդ մասի «երկու» բառը փոխարինել «վեց» բառով։

 

Հոդված 15.  Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետ.

 

«է) խախտվել են օրենքի 24-րդ հոդվածի պահանջները:»։

 

Հոդված 16.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 29
       Երևան
      ՀՕ-69-Ն