ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 277-Ա
«ՀԵԼՓ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի հայկական եկեղեցու բարերարների նվիրատվություններով ԱՄՆ-ի քաղաքացի Ալվինա Մխչյանի միջոցով (անձնագիր՝ 503916803) «Հելփ» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (մեկ տեղ (300 կտոր), 5,094 կգ ընդհանուր քաշով, 1,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ու ծնողազուրկ երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց, պատերազմից տուժած զինծառայողներին և իրենց ընտանիքներին ու բուժհաստատություններին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հելփ» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
07.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 277-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Հ/Հ |
Անվանում |
Չափի միավոր |
Քանակ |
Արժեք |
1 |
Դեղորայք |
կգ |
200 |
300 $ |
2 |
Անվասայլակներ |
հատ |
27 |
100 $ |
3 |
Հենակներ, ձեռնափայտեր, քայլակներ |
հատ |
50 |
50 $ |
4 |
Քնապարկեր, վրաններ |
հատ |
40 |
50 $ |
5 |
Ծածկոցներ |
հատ |
60 |
50 $ |
6 |
Բժշկական պարագաներ |
հատ |
2945 |
230 $ |
7 |
Լուսային լամպեր, լապտերներ |
հատ |
100 |
50 $ |
8 |
Տակդիրներ |
հատ |
500 |
50 $ |
9 |
Պատգարակներ |
հատ |
18 |
150 $ |
10 |
Հագուստ, կոշիկ, գուլպա, ներքնաշոր խաղալիք |
կգ |
350 |
170 $ |
11 |
Հիգիենայի պարագաներ |
կգ |
100 |
50 $ |
12 |
Վիտամիններ |
կգ |
30 |
130 $ |
13 |
Բուժ. հիգիենայի պարագաներ |
կգ |
100 |
50 $ |
15 |
Բուժ. սարքավորումներ |
կգ |
525 |
170 $ |
16 |
Սպորտային կոշիկ, պայուսակ, ուսապարկ |
հատ |
42 |
100 $ |
Ընդհանուր |
1700 $ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
07.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |