Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-27-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (20.12.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.12.10/60(295) Հոդ.1136
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.11.2003
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.11.2003
Дата вступления в силу
20.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի նոյեմբերի 5-ին

 

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1996 թվականի, ՀՕ-59) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:»:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «բացառիկ» բառը փոխարինել «իսկ օրենքով սահմանված» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի» բառերը, իսկ «ծխախոտի» բառից հետո լրացնել «, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի`

1) 3-րդ մասում «գանգատարկելու» բառը փոխարինել «բողոքարկելու» բառով.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. նոյեմբերի 29
Երևան
ՀՕ-27-Ն

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան