Գլխավոր տեղեկություն
Номер
N 246-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.02.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.02.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.02.2021
Дата вступления в силу
27.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2021 թվականի N 246-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 388-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն որոշման հավելվածով սահմանված կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

  

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 


26.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 25-ի N 246-Ն որոշման

      

«Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի N 388-Ն որոշման

  

Կ Ա Ր Գ

    

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ (ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

   

1. Սույն կարգով կարգավորվում են կազմակերպությունների և ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ) անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու կարգի հետ կապված հարաբերությունները: Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից ներկայացվում են Երևանի համայնքին` խմբավորված՝ ըստ անշարժ գույքի գտնվելու վայրի համապատասխան վարչական շրջանների:

2. Սույն կարգում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հիմնական հասկացությունները:

3. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինը տեղական ինքնակառավարման մարմիններին է ներկայացնում՝

1) գնահատման կամ վերագնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված)՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկությունները մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ՝ համաձայն N 1 ձևի և դրա լրացման համար նախատեսված կարգի.

2) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ՝ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի սեփականատերերի և լիզինգառուների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն N 2 ձևի և դրա լրացման համար նախատեսված կարգի.

3) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ` նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի և լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 3 ձևի և դրա լրացման համար նախատեսված կարգի.

4) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող մարմինը ներկայացնում է էլեկտրոնային տեսքով՝ տեղեկությունները տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում, և յուրաքանչյուր համայնք իր վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի մասին տեղեկություններից օգտվում է նախօրոք տրամադրված մուտքի անվան ու գաղտնաբառի միջոցով:

4. Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (ՀԷԿՄՀ) ներդրումից հետո սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները ՀԷԿՄՀ օպերատորին են տրամադրվում ինքնաշխատ եղանակով՝ տվյալների փոխանակման փոխգործելիության հարթակի միջոցով:

5․ www.e-community.am տիրույթում գտնվող համայնքային էլեկտրոնային կառավար ման միասնական հարթակի (ՀԷԿՄՀ) օպերատոր է հանդիսանում «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը («ԷԿԵՆԳ» ՓԲԸ)։

    

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ (ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` N 1 ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

   

1. Ձևաթղթի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի համար ամփոփ տեղեկությունների ձևաթղթի վերնամասի «Մարզը» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնքը» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:

2. Անշարժ գույքի ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի, իսկ լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի լիզինգառուների տվյալները լրացվում է հաջորդաբար՝ առանձին նոր տողերով:

3. Ամփոփ տեղեկությունների 1-ին սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր անշարժ գույքի հերթական համարը:

1) համասեփականատերերի և լիզինգառուների համար նույն գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի հերթական համարը չի փոփոխվում:

4. Ամփոփ տեղեկությունների 2-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային ծրագրում գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր անշարժ գույքի արխիվային ծածկագիրը, իսկ 3-րդ սյունակում՝ գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր անշարժ գույքը նույնականացնող միավորի բանալին:

5. Ամփոփ տեղեկությունների 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) կամ պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողի կամ լիզինգառուի (լիզինգառուների) հաշվառման (գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Մարզի և համայնքի (վարչական շրջանի) սյունակներում լրացվում են համապատասխան ծածկագրերը կամ տեքստային տվյալները:

6. Ամփոփ տեղեկությունների 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) կամ պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողի կամ լիզինգառուի (լիզինգառուների) տեքստային տվյալները՝ ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ՝ կազմակերպական-իրավական ձևը), ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման համարը, ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

Ֆիզիկական անձ կամ կազմակերպություն չհանդիսացող գրանցման սուբյեկտների համար ամփոփ տեղեկությունների 10-13-րդ սյունակները չեն լրացվում:

7. Ամփոփ տեղեկությունների 14-րդ, 15-րդ և 16-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

8. Ամփոփ տեղեկությունների 17-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի կադաստրային ծածկագիրը:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի կադաստրային ծածկագիրն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

9. Ամփոփ տեղեկությունների 18-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդին համապատասխան նպատակային նշանակությունը՝

1) գյուղատնտեսական նշանակության դեպքում լրացվում է՝ 1, բնակավայրերի նշանակության դեպքում՝ 2, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության դեպքում՝ 3, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների դեպքում՝ 4, հատուկ պահպանվող տարածքների դեպքում՝ 5, հատուկ նշանակության հողերի դեպքում՝ 6, անտառային հողերի դեպքում՝ 7, ջրային հողերի դեպքում՝ 8, պահուստային հողերի դեպքում՝ 9.

2) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն հողամասի նպատակային նշանակությունն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

10. Ամփոփ տեղեկությունների 19-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի համար ջրովի վարելահողերի դեպքում լրացվում է 1/1, անջրդի վարելահողերի դեպքում՝ 1/2, բազմամյա տնկարկների համար խաղողի դեպքում՝ 1/3, կորիզավորի դեպքում՝ 1/4, հնդավորի դեպքում՝ 1/5, խոտհարքների համար՝ 1/6, արոտավայրերի համար՝ 1/7, այլ գյուղատնտեսական հողատեսքերի համար՝ 1/8.

2) բնակավայրերի հողերի համար բնակելի կառուցապատման հողերի դեպքում լրացվում է 2/1, հասարակական կառուցապատման հողերի դեպքում՝ 2/2, խառը կառուցապատման հողերի դեպքում՝ 2/3, ընդհանուր օգտագործման հողերի դեպքում՝ 2/4, այլ հողերի դեպքում՝ 2/5.

3) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար արդյունաբերական օբյեկտների դեպքում լրացվում է 3/1, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների դեպքում՝ 3/2, պահեստարանների դեպքում՝ 3/3, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի դեպքում՝ 3/4.

4) էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի համար էներգետիկայի հողերի դեպքում լրացվում է 4/1, կապի հողերի դեպքում՝ 4/2, տրանսպորտի հողերի դեպքում՝ 4/3, կոմունալ ենթակառուցվածքների հողերի դեպքում՝ 4/4.

5) հատուկ պահպանվող տարածքների հողերի համար բնապահպանական հողերի դեպքում լրացվում է 5/1, առողջարարական նպատակներով նախատեսված հողերի դեպքում՝ 5/2, հանգստի համար նախատեսված հողերի դեպքում՝ 5/3, պատմական և մշակութային հողերի դեպքում՝ 5/4.

6) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

11. Ամփոփ տեղեկությունների 20-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի համապատասխան հողակադաստրային գնահատման շրջանը:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն հողամասի համապատասխան հողակադաստրային գնահատման շրջանը առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

12. Ամփոփ տեղեկությունների 21-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի համապատասխան հողատեսքի գնահատման խումբը:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն գյուղատնտեսական նշանակության հողամասի համապատասխան հողատեսքի գնահատման խումբն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

13. Ամփոփ տեղեկությունների 22-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտին:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտին առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

14. Ամփոփ տեղեկությունների 23-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ գնահատվող հողամասի չափը՝ հեկտարներով:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն գնահատվող հողամասի չափն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

15. Ամփոփ տեղեկությունների 24-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ գնահատվող հողամասի կարգավիճակին համապատասխանող նշումը՝ չկառուցապատված հողամասի դեպքում՝ 0, կառուցապատված հողամասի դեպքում՝ 1:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն գնահատվող հողամասի կարգավիճակին համապատասխանող նշումը առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

16. Ամփոփ տեղեկությունների 25-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի բարելավումների (շինությունների) կադաստրային ծածկագիրը:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի բարելավումների (շինությունների) կադաստրային ծածկագիրն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

17. Ամփոփ տեղեկությունների 26-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի բարելավումների (շինությունների) օրենքին համապատասխան անվանումը՝ ըստ նպատակային նշանակության՝

1) նպատակային նշանակության տվյալների առումով բնակելի նշանակության դեպքում լրացվում է` 1 (ընդ որում, անհատական բնակելի տան համար՝ 1/1, բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանի համար՝ 1/2, այգետնակի (ամառանոցի) համար՝ 1/3, բազմաբնակարան բնակելի շենքի համար՝ 1/4, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքի համար՝ 1/5, ավտոտնակի համար՝ 1/6), հասարակական նշանակության դեպքում՝ 2, արտադրական նշանակության դեպքում` 3.

2) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի միևնույն բարելավումների (շինությունների) տվյալներն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:

18. Ամփոփ տեղեկությունների 27-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի բարելավումների (շինությունների) համապատասխան գործառնական նշանակության տեքստային տվյալները:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի միևնույն բարելավումների (շինությունների) գործառնական նշանակության տվյալներն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:

19. Ամփոփ տեղեկությունների 28-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի անավարտ (կիսակառույց) բարելավումների (շինությունների) ավարտվածության աստիճանին համապատասխանող նշումը` «անավարտ»-ի դեպքում՝ 0, «մինչև 50%»-ի դեպքում` 1, «50-80%»-ի դեպքում` 2, «80% և ավելի»-ի դեպքում` 3:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի միևնույն բարելավումների (շինությունների) ավարտվածության աստիճանի տվյալներն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:

20. Ամփոփ տեղեկությունների 29-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի բարելավումների (շինությունների) տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտին:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի միևնույն բարելավումների (շինությունների) տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտին առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

21. Ամփոփ տեղեկությունների 30-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի համար լրացվում է կադաստրային գնահատման կարգով հաշվարկված հաշվարկային զուտ եկամուտը՝ արտահայտված ՀՀ դրամով (1 հեկտարի համար):

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն գյուղատնտեսական նշանակության հողամասի կադաստրային գնահատման կարգով հաշվարկված հաշվարկային զուտ եկամուտն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

22. Ամփոփ տեղեկությունների 31-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի համար (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) լրացվում է անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ արտահայտված ՀՀ դրամով:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար անշարժ գույքի հարկով հարկման նպատակով միևնույն անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

23. Ամփոփ տեղեկությունների 32-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի համար (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) լրացվում է անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված հողամասի կադաստրային արժեքը՝ արտահայտված ՀՀ դրամով:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար անշարժ գույքի հարկով հարկման նպատակով միևնույն անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) շուկայական արժեքին մոտարկված հողամասի կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

24. Ամփոփ տեղեկությունների 33-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի համար (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) լրացվում է անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված հողամասի բարելավումների (շինությունների) կադաստրային արժեքը՝ արտահայտված ՀՀ դրամով:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար անշարժ գույքի հարկով հարկման նպատակով միևնույն անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) շուկայական արժեքին մոտարկված հողամասի բարելավումների (շինությունների) կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

25. Ամփոփ տեղեկությունների 34-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի համար լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարեթիվը (օրինակ՝ 2005 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.2005):

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

26. Ամփոփ տեղեկությունների 35-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողի կամ լիզինգառուի համար լրացվում է 1, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում լրացվում է 2, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը (նշվում է կոտորակով, օրինակ՝ 1/2, 1/5, 2/5 և այլն), իսկ լիզինգառուների դեպքում՝ յուրաքանչյուր լիզինգառուի համար լրացվում է 2:

27. Ամփոփ տեղեկությունների 36-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է գրանցման սուբյեկտը, որի համար ֆիզիկական անձանց դեպքում նշվում է 1, կազմակերպության դեպքում` 2, Հայաստանի Հանրապետության (պետական սեփականության) դեպքում` 3, տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում` 4, այլ սուբյեկտի դեպքում` 5:

    

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԼԻԶԻՆԳԱՌՈՒՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` N 2 ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

     

1. Ձևաթղթի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի համար տեղեկությունների ձևաթղթի վերնամասի «Մարզը» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնքը» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:

2. Անշարժ գույքի ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի, իսկ լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի լիզինգառուների տվյալները լրացվում են հաջորդաբար՝ առանձին նոր տողերով:

3. Տեղեկությունների 1-ին սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր անշարժ գույքի հերթական համարը:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար նույն գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի հերթական համարը չի փոփոխվում:

4. Տեղեկությունների 2-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային ծրագրում գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր անշարժ գույքի արխիվային ծածկագիրը, իսկ 3-րդ սյունակում՝ գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր անշարժ գույքը նույնականացնող միավորի բանալին:

5. Տեղեկությունների 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի նոր սեփականատիրոջ (համասեփականատերերի) կամ պետական սեփականություն հանդիսացող հողի նոր մշտական օգտագործողի կամ նոր լիզինգառուի (լիզինգառուների) հաշվառման (գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Մարզի և համայնքի (վարչական շրջանի) սյունակներում լրացվում են համապատասխան ծածկագրերը կամ տեքստային տվյալները:

6. Տեղեկությունների 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի նոր սեփականատիրոջ (համասեփականատերերի) կամ պետական սեփականություն հանդիսացող հողի նոր մշտական օգտագործողի կամ նոր լիզինգառուի (լիզինգառուների) տեքստային տվյալները՝ ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ՝ կազմակերպական-իրավական ձևը), ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման համարը, ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

Ֆիզիկական անձ կամ կազմակերպություն չհանդիսացող գրանցման սուբյեկտների համար տեղեկությունների 10-13-րդ սյունակները չեն լրացվում:

7. Տեղեկությունների 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի նախկին սեփականատիրոջ (համասեփականատերերի) կամ պետական սեփականություն հանդիսացող հողի նախկին մշտական օգտագործողի կամ նախկին լիզինգառուի (լիզինգառուների) տեքստային տվյալները՝ ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ՝ կազմակերպական-իրավական ձևը), ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման համարը, ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

Ֆիզիկական անձ կամ կազմակերպություն չհանդիսացող գրանցման սուբյեկտների համար տեղեկությունների 15-18-րդ սյունակները չեն լրացվում:

8. Տեղեկությունների 19-րդ, 20-րդ և 21-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

9. Տեղեկությունների 22-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի կադաստրային ծածկագիրը:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի կադաստրային ծածկագիրն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

10. Տեղեկությունների 23-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդին համապատասխան նպատակային նշանակությունը՝

1) գյուղատնտեսական նշանակության դեպքում լրացվում է՝ 1, բնակավայրերի նշանակության դեպքում՝ 2, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության դեպքում՝ 3, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների դեպքում՝ 4, հատուկ պահպանվող տարածքների դեպքում՝ 5, հատուկ նշանակության հողերի դեպքում՝ 6, անտառային հողերի դեպքում՝ 7, ջրային հողերի դեպքում՝ 8, պահուստային հողերի դեպքում՝ 9.

2) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն հողամասի նպատակային նշանակությունն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

11. Տեղեկությունների 24-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի Հայաստանի

Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի համար ջրովի վարելահողերի դեպքում լրացվում է 1/1, անջրդի վարելահողերի դեպքում՝ 1/2, բազմամյա տնկարկների համար խաղողի դեպքում՝ 1/3, կորիզավորի դեպքում՝ 1/4, հնդավորի դեպքում՝ 1/5, խոտհարքների համար՝ 1/6, արոտավայրերի համար՝ 1/7, այլ գյուղատնտեսական հողատեսքերի համար՝ 1/8.

2) բնակավայրերի հողերի համար բնակելի կառուցապատման հողերի դեպքում լրացվում է 2/1, հասարակական կառուցապատման հողերի դեպքում՝ 2/2, խառը կառուցապատման հողերի դեպքում՝ 2/3, ընդհանուր օգտագործման հողերի դեպքում՝ 2/4, այլ հողերի դեպքում՝ 2/5.

3) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար արդյունաբերական օբյեկտների դեպքում լրացվում է 3/1, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների դեպքում՝ 3/2, պահեստարանների դեպքում՝ 3/3, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի դեպքում՝ 3/4.

4) էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի համար էներգետիկայի հողերի դեպքում լրացվում է 4/1, կապի հողերի դեպքում՝ 4/2, տրանսպորտի հողերի դեպքում՝ 4/3, կոմունալ ենթակառուցվածքների հողերի դեպքում՝ 4/4.

5) հատուկ պահպանվող տարածքների հողերի համար բնապահպանական հողերի դեպքում լրացվում է 5/1, առողջարարական նպատակներով նախատեսված հողերի դեպքում՝ 5/2, հանգստի համար նախատեսված հողերի դեպքում՝ 5/3, պատմական և մշակութային հողերի դեպքում՝ 5/4.

6) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

12. Տեղեկությունների 25-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի համապատասխան հողակադաստրային գնահատման շրջանը:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն հողամասի համապատասխան հողակադաստրային գնահատման շրջանը առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

13. Տեղեկությունների 26-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի համապատասխան հողատեսքի գնահատման խումբը:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն գյուղատնտեսական նշանակության հողամասի համապատասխան հողատեսքի գնահատման խումբն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

14. Տեղեկությունների 27-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտին:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտին առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

15. Տեղեկությունների 28-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ գնահատվող հողամասի չափը՝ հեկտարներով:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն գնահատվող հողամասի չափն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

16. Տեղեկությունների 29-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ գնահատվող հողամասի կարգավիճակին համապատասխանող նշումը՝ չկառուցապատված հողամասի դեպքում՝ 0, կառուցապատված հողամասի դեպքում՝ 1:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն գնահատվող հողամասի կարգավիճակին համապատասխանող նշումը առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

17. Տեղեկությունների 30-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի բարելավումների (շինությունների) կադաստրային ծածկագիրը:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի բարելավումների (շինությունների) կադաստրային ծածկագիրն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

18. Տեղեկությունների 31-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի բարելավումների (շինությունների) օրենքին համապատասխան անվանումը՝ ըստ նպատակային նշանակության՝

1) նպատակային նշանակության տվյալների առումով բնակելի նշանակության դեպքում լրացվում է` 1 (ընդ որում, անհատական բնակելի տան համար՝ 1/1, բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանի համար՝ 1/2, այգետնակի (ամառանոցի) համար՝ 1/3, բազմաբնակարան բնակելի շենքի համար՝ 1/4, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքի համար՝ 1/5, ավտոտնակի համար՝ 1/6), հասարակական նշանակության դեպքում` 2, արտադրական նշանակության դեպքում` 3.

2) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի միևնույն բարելավումների (շինությունների) տվյալներն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:

19. Տեղեկությունների 32-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի բարելավումների (շինությունների) համապատասխան գործառնական նշանակության տեքստային տվյալները:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի միևնույն բարելավումների (շինությունների) գործառնական նշանակության տվյալներն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:

20. Տեղեկությունների 33-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի անավարտ (կիսակառույց) բարելավումների (շինությունների) ավարտվածության աստիճանին համապատասխանող նշումը` «անավարտ»-ի դեպքում՝ 0, «մինչև 50%»-ի դեպքում` 1, «50-80%»-ի դեպքում` 2, «80% և ավելի»-ի դեպքում` 3:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի միևնույն բարելավումների (շինությունների) ավարտվածության աստիճանի տվյալներն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:

21. Տեղեկությունների 34-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի բարելավումների (շինությունների) տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտին:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի միևնույն բարելավումների (շինությունների) տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտին առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

22. Տեղեկությունների 35-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի համար լրացվում է կադաստրային գնահատման կարգով հաշվարկված հաշվարկային զուտ եկամուտը՝ արտահայտված ՀՀ դրամով (1 հեկտարի համար):

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն գյուղատնտեսական նշանակության հողամասի կադաստրային գնահատման կարգով հաշվարկված հաշվարկային զուտ եկամուտն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

23. Տեղեկությունների 36-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի համար (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) լրացվում է անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ արտահայտված ՀՀ դրամով:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար անշարժ գույքի հարկով հարկման նպատակով միևնույն անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

24. Տեղեկությունների 37-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի համար (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) լրացվում է անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված հողամասի կադաստրային արժեքը՝ արտահայտված ՀՀ դրամով:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար անշարժ գույքի հարկով հարկման նպատակով միևնույն անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) շուկայական արժեքին մոտարկված հողամասի կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

25. Տեղեկությունների 38-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի համար (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) լրացվում է անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված հողամասի բարելավումների (շինությունների) կադաստրային արժեքը՝ արտահայտված ՀՀ դրամով:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար անշարժ գույքի հարկով հարկման նպատակով միևնույն անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) շուկայական արժեքին մոտարկված հողամասի բարելավումների (շինությունների) կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

26. Տեղեկությունների 39-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի համար լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարեթիվը (օրինակ՝ 2005 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.2005):

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

27. Տեղեկությունների 40-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի նոր սեփականատիրոջ կամ պետական սեփականություն հանդիսացող հողի նոր մշտական օգտագործողի կամ նոր լիզինգառուի համար լրացվում է 1, յուրաքանչյուր նոր համասեփականատիրոջ համար` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում լրացվում է 2, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը (նշվում է կոտորակով, օրինակ՝ 1/2, 1/5, 2/5 և այլն), իսկ նոր լիզինգառուների դեպքում՝ յուրաքանչյուր նոր լիզինգառուի համար լրացվում է 2:

28. Տեղեկությունների 41-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է գրանցման սուբյեկտը, որի համար ֆիզիկական անձանց դեպքում նշվում է 1, կազմակերպության դեպքում` 2, Հայաստանի Հանրապետության (պետական սեփականության) դեպքում` 3, տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում` 4, այլ սուբյեկտի դեպքում` 5:

     

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` N 3 ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

     

1. Ձևաթղթի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի համար տեղեկությունների ձևաթղթի վերնամասի «Մարզը» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնքը» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:

2. Անշարժ գույքի ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի, իսկ լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի լիզինգառուների տվյալները լրացվում են հաջորդաբար՝ առանձին նոր տողերով:

3. Տեղեկությունների 1-ին սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր անշարժ գույքի հերթական համարը:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար նույն գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի հերթական համարը չի փոփոխվում:

4. Տեղեկությունների 2-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային ծրագրում գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր անշարժ գույքի արխիվային ծածկագիրը, իսկ 3-րդ սյունակում՝ գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր անշարժ գույքը նույնականացնող միավորի բանալին:

5. Տեղեկությունների 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) կամ պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողի կամ լիզինգառուի (լիզինգառուների) հաշվառման (գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Մարզի և համայնքի (վարչական շրջանի) սյունակներում լրացվում են համապատասխան ծածկագրերը կամ տեքստային տվյալները:

6. Տեղեկությունների 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) կամ պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողի կամ լիզինգառուի (լիզինգառուների) տեքստային տվյալները՝ ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ՝ կազմակերպական-իրավական ձևը), ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման համարը, ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

Ֆիզիկական անձ կամ կազմակերպություն չհանդիսացող գրանցման սուբյեկտների համար տեղեկությունների 10-13-րդ սյունակները չեն լրացվում:

7. Տեղեկությունների 14-րդ, 15-րդ և 16-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

8. Տեղեկությունների 17-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի կադաստրային ծածկագիրը:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի կադաստրային ծածկագիրն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

9. Տեղեկությունների 18-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդին համապատասխան նպատակային նշանակությունը՝

1) գյուղատնտեսական նշանակության դեպքում լրացվում է՝ 1, բնակավայրերի նշանակության դեպքում՝ 2, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության դեպքում՝ 3, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների դեպքում՝ 4, հատուկ պահպանվող տարածքների դեպքում՝ 5, հատուկ նշանակության հողերի դեպքում՝ 6, անտառային հողերի դեպքում՝ 7, ջրային հողերի դեպքում՝ 8, պահուստային հողերի դեպքում՝ 9.

2) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն հողամասի նպատակային նշանակությունն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

10. Տեղեկությունների 19-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի համար ջրովի վարելահողերի դեպքում լրացվում է 1/1, անջրդի վարելահողերի դեպքում՝ 1/2, բազմամյա տնկարկների համար խաղողի դեպքում՝ 1/3, կորիզավորի դեպքում՝ 1/4, հնդավորի դեպքում՝ 1/5, խոտհարքների համար՝ 1/6, արոտավայրերի համար՝ 1/7, այլ գյուղատնտեսական հողատեսքերի համար՝ 1/8.

2) բնակավայրերի հողերի համար բնակելի կառուցապատման հողերի դեպքում լրացվում է 2/1, հասարակական կառուցապատման հողերի դեպքում՝ 2/2, խառը կառուցապատման հողերի դեպքում՝ 2/3, ընդհանուր օգտագործման հողերի դեպքում՝ 2/4, այլ հողերի դեպքում՝ 2/5.

3) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար արդյունաբերական օբյեկտների դեպքում լրացվում է 3/1, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների դեպքում՝ 3/2, պահեստարանների դեպքում՝ 3/3, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի դեպքում՝ 3/4.

4) էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի համար էներգետիկայի հողերի դեպքում լրացվում է 4/1, կապի հողերի դեպքում՝ 4/2, տրանսպորտի հողերի դեպքում՝ 4/3, կոմունալ ենթակառուցվածքների հողերի դեպքում՝ 4/4.

5) հատուկ պահպանվող տարածքների հողերի համար բնապահպանական հողերի դեպքում լրացվում է 5/1, առողջարարական նպատակներով նախատեսված հողերի դեպքում՝ 5/2, հանգստի համար նախատեսված հողերի դեպքում՝ 5/3, պատմական և մշակութային հողերի դեպքում՝ 5/4.

6) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

11. Տեղեկությունների 20-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի համապատասխան հողակադաստրային գնահատման շրջանը:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն հողամասի համապատասխան հողակադաստրային գնահատման շրջանը առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

12. Տեղեկությունների 21-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի համապատասխան հողատեսքի գնահատման խումբը:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն գյուղատնտեսական նշանակության հողամասի համապատասխան հողատեսքի գնահատման խումբն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

13. Տեղեկությունների 22-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտին:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտին առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

14. Տեղեկությունների 23-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ գնահատվող հողամասի չափը՝ հեկտարներով:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն գնահատվող հողամասի չափն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

15. Տեղեկությունների 24-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ գնահատվող հողամասի կարգավիճակին համապատասխանող նշումը՝ չկառուցապատված հողամասի դեպքում՝ 0, կառուցապատված հողամասի դեպքում՝ 1:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն գնահատվող հողամասի կարգավիճակին համապատասխանող նշումը առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

16. Տեղեկությունների 25-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի բարելավումների (շինությունների) կադաստրային ծածկագիրը:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի բարելավումների (շինությունների) կադաստրային ծածկագիրն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

17. Տեղեկությունների 26-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի բարելավումների (շինությունների) օրենքին համապատասխան անվանումը՝ ըստ նպատակային նշանակության՝

1) նպատակային նշանակության տվյալների առումով բնակելի նշանակության դեպքում լրացվում է` 1 (ընդ որում, անհատական բնակելի տան համար՝ 1/1, բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանի համար՝ 1/2, այգետնակի (ամառանոցի) համար՝ 1/3, բազմաբնակարան բնակելի շենքի համար՝ 1/4, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքի համար՝ 1/5, ավտոտնակի համար՝ 1/6), հասարակական նշանակության դեպքում` 2, արտադրական նշանակության դեպքում` 3.

2) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի միևնույն բարելավումների (շինությունների) տվյալներն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:

18. Տեղեկությունների 27-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի բարելավումների (շինությունների) համապատասխան գործառնական նշանակության տեքստային տվյալները:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի միևնույն բարելավումների (շինությունների) գործառնական նշանակության տվյալներն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:

19. Տեղեկությունների 28-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի անավարտ (կիսակառույց) բարելավումների (շինությունների) ավարտվածության աստիճանին համապատասխանող նշումը` «անավարտ»-ի դեպքում՝ 0, «մինչև 50%»-ի դեպքում` 1, «50-80%»-ի դեպքում` 2, «80% և ավելի»-ի դեպքում` 3:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի միևնույն բարելավումների (շինությունների) ավարտվածության աստիճանի տվյալներն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:

20. Տեղեկությունների 29-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ հողամասի բարելավումների (շինությունների) տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտին:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար հողամասի միևնույն բարելավումների (շինությունների) տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտին առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

21. Տեղեկությունների 30-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի համար լրացվում է կադաստրային գնահատման կարգով հաշվարկված հաշվարկային զուտ եկամուտը՝ արտահայտված ՀՀ դրամով (1 հեկտարի համար):

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն գյուղատնտեսական նշանակության հողամասի կադաստրային գնահատման կարգով հաշվարկված հաշվարկային զուտ եկամուտն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

22. Տեղեկությունների 31-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի համար (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) լրացվում է անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ արտահայտված ՀՀ դրամով:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար անշարժ գույքի հարկով հարկման նպատակով միևնույն անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

23. Տեղեկությունների 32-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի համար (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) լրացվում է անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված հողամասի կադաստրային արժեքը՝ արտահայտված ՀՀ դրամով:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար անշարժ գույքի հարկով հարկման նպատակով միևնույն անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) շուկայական արժեքին մոտարկված հողամասի կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

24. Տեղեկությունների 33-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի համար (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) լրացվում է անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված հողամասի բարելավումների (շինությունների) կադաստրային արժեքը՝ արտահայտված ՀՀ դրամով:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար անշարժ գույքի հարկով հարկման նպատակով միևնույն անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) շուկայական արժեքին մոտարկված հողամասի բարելավումների (շինությունների) կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

25. Տեղեկությունների 34-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի համար լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարեթիվը (օրինակ՝ 2005 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.2005):

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդաբար նոր տողերում չի լրացվում:

26. Տեղեկությունների 35-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր գույքային միավոր հանդիսացող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողի կամ լիզինգառուի համար լրացվում է 1, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում լրացվում է 2, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը (նշվում է կոտորակով, օրինակ՝ 1/2, 1/5, 2/5 և այլն), իսկ լիզինգառուների դեպքում՝ յուրաքանչյուր լիզինգառուի համար լրացվում է 2:

27. Տեղեկությունների 36-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է գրանցման սուբյեկտը, որի համար ֆիզիկական անձանց դեպքում նշվում է 1, կազմակերպության դեպքում` 2, Հայաստանի Հանրապետության (պետական սեփականության) դեպքում` 3, տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում` 4, այլ սուբյեկտի դեպքում` 5:

28. Տեղեկությունների 37-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման, լիզինգի իրավունքի դադարման, հողամասի բարելավումների (շինությունների) քանդման կամ վերացման դեպքերում նշելով՝ 1, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման, լիզինգի իրավունքի ծագման, հողամասի նորակառույց բարելավումների (շինությունների) կամ հողամասի բարելավումների (շինությունների) հարկայնության փոփոխության, ինչպես նաև օրենքով սահմանված այլ հիմքերի դեպքերում նշելով՝ 2:

1) համասեփականատերերի կամ լիզինգառուների համար միևնույն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարումը, ծագումը, հողամասի բարելավումների (շինությունների) քանդումը կամ վերացումը, հողամասի նորակառույց բարելավումը կամ հողամասի բարելավումների (շինությունների) հարկայնության փոփոխությունն առաջին համասեփականատիրոջ կամ լիզինգառուի տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:»։

     

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Թորոսյան

 

26.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 փետրվարի 2021 թվական: