Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 19-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.02.2021
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
16.02.2021
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.02.2021
Дата вступления в силу
08.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 փետրվարի 2021 թվականի

թիվ 19-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Նպատակ ունենալով սահմանել հիպոտեկային վարկերի համար տրվող նոր ձևաչափի քաղվածքների նկատմամբ պահանջներ, արդիականացնել կարգավորումները և շտկել կիրարկման ժամանակ ի հայտ եկած բովանդակային և տեխնիկական խնդիրները,

հիմք ընդունելով «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 81-րդ հոդվածի 3.1-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 

1) Կանոնակարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«4) բանավոր տեղեկացնում է սպառողին սույն կանոնակարգի 27-րդ կետով սահմանված տեղեկատվությունը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իր իրավունքի մասին, ինչպես նաև այն մասին, որ սպառողն իրավունք ունի ընտրել նշված տեղեկատվության ստացման այլ եղանակ (օրինակ՝ փոստային կապ, հեռախոս, կարճ հաղորդագրություն, ֆինանսական կազմակերպության տարածքում՝ առձեռն և այլն)»,

2) Կանոնակարգի 24-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

 

3) Կանոնակարգի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«29. Սույն կանոնակարգի 27-րդ կետով սահմանված տեղեկատվությունը սպառողին տրամադրվում է էլեկտրոնային կապի միջոցով: Սույն կանոնակարգի 27-րդ կետով սահմանված տեղեկատվությունը սպառողի գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա սպառողին կարող է տրամադրվել գործող փոստային կամ կապի այլ միջոցով (հեռախոս, կարճ հաղորդագրություն, ֆինանսական կազմակերպության տարածքում՝ առձեռն և այլն): Ֆինանսական կազմակերպությունը չի կարող ուղղորդել սպառողին ծանուցման որևէ եղանակ ընտրելու հարցում կամ սահմանափակել ծանուցման եղանակ ընտրելու հնարավորությունը:»,

 

4) Կանոնակարգի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«33. Ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի առնվազն մեկ տարի պահպանվեն սպառողին սույն կանոնակարգի 27-րդ կետով սահմանված տեղեկատվության տրամադրման հիմքերը՝ էլեկտրոնային փոստով ծանուցման հաղորդագրություն, առաքման անդորրագիր, հեռախոսազանգի ձայնագրություն, առձեռն տրամադրման վերաբերյալ ստացական և այլն:»,

 

5) Կանոնակարգի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«39. Ֆինանսական կազմակերպության կողմից սպառողներին «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքով, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքով և «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով սահմանված պարբերականությամբ, ինչպես նաև «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքով սահմանված՝ սպառողի պահանջով և նրա կողմից ընտրված ժամանակահատվածի համար տրամադրվող քաղվածքները, ըստ ծառայության տեսակի, նվազագույնը պետք է ներառեն սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված տարրերը՝ համաձայն բնութագրերի:»,

 

6) Կանոնակարգի 41-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.1 կետ.

 

«41.1 «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքով սահմանված՝ սպառողի պահանջով և նրա կողմից ընտրված ժամանակահատվածի համար տրամադրվող քաղվածքները ֆինանսական կազմակերպությունը տրամադրում է սպառողի կողմից բանավոր ձևով (օրինակ՝ ֆինանսական կազմակերպության տարածքում աշխատակցի միջոցով, հեռախոսային բանկինգի միջոցով), ինչպես նաև ֆինանսական կազմակերպության կողմից ընդունելի կապի այլ միջոցներով (օրինակ՝ էլեկտրոնային փոստ, առցանց տիրույթ, կարճ հաղորդագրություն) դիմելու դեպքում: Էլեկտրոնային փոստի միջոցով դիմելիս սպառողը դիմումը ներկայացնում է այն էլեկտրոնային փոստից, որը նախապես տրամադրել է կազմակերպությանը։»,

 

7) Կանոնակարգի 44-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետ.

 

«5) «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքով սահմանված՝ սպառողի պահանջով և նրա կողմից ընտրված ժամանակահատվածի համար տրամադրվող քաղվածքը պարունակի ֆինանսական կազմակերպության համապատասխան լիազորություն ունեցող անձի կողմից հաստատում (ստորագրություն, կնիք)»,

 

8) Կանոնակարգի 47-րդ կետում «սպառողի:» բառից հետո լրացնել հետևյալ նախադասությունը.

 

«Այն դեպքում, երբ մեկ հիպոտեկային կրեդիտը տրամադրվում է մեկից ավելի անձանց, ապա նրանցից յուրաքանչյուրը կարող է դիմել ֆինանսական կազմակերպությանը և ստանալ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքով սահմանված ցանկացած ժամանակահատվածի համար տրվող քաղվածք՝ համաձայն սույն Կանոնակարգով սահմանված ընթացակարգերի:»,

 

9) Կանոնակարգի 53-րդ կետից հանել «ֆաքս,» բառը,

 

10) Կանոնակարգի 61-րդ կետում «էլեկտրոնային եղանակով՝ ֆաքսով կամ գործող էլեկտրոնային փոստով:» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով (օրինակ՝ գործող էլեկտրոնային փոստով):» բառերով,

 

11) Կանոնակարգի Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,

 

12) Կանոնակարգի Հավելված 3-ի Ձևանմուշ 11-ից հետո լրացնել Ձևանմուշ 12-ը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 90-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. փետրվարի 18

 Երևան

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի
2021 թվականի
փետրվարի 16-ի
թիվ 19-Ն որոշմամբ

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի

 թիվ 229-Ն որոշման Հավելվածի 1-ի

 

Քաղվածքի ձևանմուշի տարրերի բնութագրեր

N

ՔԱՂՎԱԾՔԻ ՏԱՐՐ

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Ձևանմուշ 1
Հաշիվ+
վճարային քարտ+
վարկային գիծ

Ձևանմուշ 2
Կապիտա-լացվող/ոչ կապի-տալացվող ավանդ

Ձևանմուշ 3
Հաշիվ+
սպա-ռողական վարկ

Ձևանմուշ 4
Սպա-ռողական
վարկ

Ձևանմուշ 5
Հաշիվ+
վճարային քարտ

Ձևանմուշ 6
Հաշիվ

Ձևանմուշ 7
Հաշիվ+
վարկային գիծ

Ձևանմուշ 8
Հիպո-տեկային վարկ

Ձևանմուշ 9
Հաշիվ+
հիպո-տեկային վարկ

Ձևանմուշ 10
Գյուղա-տնտեսական վարկ

Ձևանմուշ 11
Հաշիվ + Գյուղա-տնտեսական վարկ

Ձևանմուշ 12
Հիպո-տեկային վարկ` ընտրված ժամա-նակա-հատվածի համար

1

Քաղվածքի համար

Ֆինանսական կազմակերպության կողմից ձևավորված քաղվածքի համար:

(Պ)1

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

2

Հաշվետիրոջ
/սպառողի անուն, ազգանուն, հայրանուն

Սպառողի անուն, ազգանուն, հայրանուն:
Հիպոտեկային վարկի՝ ընտրված ժամանակահատվածի համար քաղվածքում լրացվում է նաև «Վարկառու» և «Համավարկառու» (առկայության դեպքում) դաշտերում անուն, ազգանուն, հայրանուն, ներառյալ՝ նույնականացման փաստաթղթի տվյալներ և հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

3

Քաղվածքի ստացման նպատակ

Սպառողի կողմից քաղվածքի ստացման նպատակը (օրինակ՝ «ՀՀ ՊԵԿ ներկայացնելու համար», «Անձնական օգտագործման համար» և այլն)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

* Այն դեպքում, երբ հաճախորդը պահանջում է քաղվածքը ՀՀ ՊԵԿ ներկա-յացնելու համար, ապա հաճա-խորդին տրվում է վարկի (այդ թվում՝ տոկոսա-գումարների) այն մասի վերաբերյալ տեղեկա-տվություն, որի գծով վերա-դարձման ենթակա է հիպո-տեկային վարկի սպա-սարկման համար վճարվող տոկոսների գումարները՝ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի դրույթների համաձայն։

4

Ձևավորվել է՝
(--.--.---, --:--)

Քաղվածքի ձևավորման ամսաթիվ և ժամ:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

5

Հաշվետու ժամանա-կաշրջան

Քաղվածքում ընդգրկված ժամանակաշրջան՝ ամսաթվերով:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

6

Հաշվետու օրերի քանակ

Քաղվածքի համար հաշվետու ժամանակաշրջանի օրացուցային օրերի քանակ՝ թվերով:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

7

Կազմա-կերպության անվանումը

Ֆինանսական կազմակերպության անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպաիրավական ձևի մասին՝ սկզբնատառերով:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

8

Կազմա-կերպության հասցե

Ֆինանսական կազմակերպության գլխամասի հասցեն:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

9

Հարցերի դեպքում՝ հեռախոսա-համար և էլեկտրոնային հասցե

Ֆինանսական կազմակերպության այն հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն, որով սպառողը կկարողանա կապ հաստատել քաղվածքների հետ կապված հարցեր ունենալու դեպքում:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

10

Կազմա-կերպության ապրանքային նշան (լոգո)

Ֆինանսական կազմակերպության ապրանքային նշան (լոգո):

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

11

Հաշվի համար կամ պայմանագրի համար

Սպառողի հաշվի համարը, որի համար տրամադրվել է քաղվածք: Ավանդի քաղվածքի դեպքում նշվում է ավանդային հաշվի համարը:
Այն դեպքում
● Երբ սպառողի նույնականացումը ֆինանսական կազմակերպության կողմից կատարվում է միայն պայմանագրի համարով, ապա նշվում է պայմանագրի համարը,
● երբ հաշվի համարը համընկնում է քարտի համարի հետ, ապա նշվում է անվտանգության կանոնների թույլատրելի չափով
● երբ առկա է բազմարժութային քարտ և քարտին կցվում են մի քանի հաշիվներ, ապա նշվում է բոլոր հաշիվների համարները:
Հիպոտեկի՝ ընտրված ժամանակահատվածի քաղվածքի դեպքում լրացվում է միայն պայմանագրի համարը, ներառյալ՝ պայմանագրի կնքման ամսաթիվը, վարկի նպատակն ու ձեռք բերվող կամ կառուցվող գույքի հասցեն:

(Պ)

(Պ)

(Պ)

(-)2

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(Պ)

(-)

(Պ)

(Պ)

12

Հաշվի արժույթ

Սպառողի հաշվի համարի արժույթը: Այն դեպքում, երբ առկա է բազմարժութային քարտ և քարտին կցվում են մի քանի հաշիվներ, ապա նշվում են նաև տվյալ հաշիվների արժույթները:

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(Պ)

(-)

(Պ)

(-)

13

Քարտի համար

Անվտանգության կանոնների թույլատրելի չափով սպառողի քարտի համարը, որի համար տրամադրվել է քաղվածք:

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

14

Կից քարտի համար

Անվտանգության կանոնների թույլատրելի չափով սպառողի հաշվի կցված քարտի համարը: Այն դեպքում, եթե կից քարտերը մի քանիսն են, ապա նշվում են նաև վերջիններիս համարները:

(Պ)

պարտադիր է կից քարտի առկայության դեպքում

(-)

(-)

(-)

(Պ)

պարտադիր է կից քարտի առկայության դեպքում

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

15

Ուշադրություն

Սպառողի համար նախազգուշացում պարունակող տեղեկատվություն:
● Վարկային գծեր, սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր և հիպոտեկային վարկեր պարունակող քաղվածքների դեպքում նշվում է նաև հետևյալ տեղեկացումը «ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ կազմակերպության անվանում օրերի քանակ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ:»:
● Արտարժութային վարկերի դեպքում նշվում է նաև փոխարկման փոխարժեքի մասին տեղեկատվությունը (օրինակ, եթե վարկն արտարժութային է և տոկոսագումարը, միջնորդավճարները գանձվում են դրամով, ապա նշվում է վերջիններիս հաշվարկման ձևը և փոխարկման փոխարժեքը):

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

16

Սահմանաչափ

Սպառողին տրամադրված վարկային գծի (օվերդրաֆտի) առավելագույն գումար:

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

17

Оգտագործվել է

Սպառողի կողմից վարկային գծից (օվերդրաֆտից) մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ փաստացի օգտագործված գումար:

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

18

Վճարման ենթակա գումար (մայր գումար, տոկոսագումար, տուժանք, միջնորդավճար)

Վարկային գծի և օգտագործված մասի համար հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ ձևավորված վճարման ենթակա գումար, այդ թվում՝ մայր գումար, տոկոսներ, տույժեր, միջնորդավճարներ:

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

19

Մինչև (--.--.----) պետք է վճարել կամ (--.--.----) ից (--.--.----) ը պետք է վճարել

Առաջիկա վճարման ենթակա ընդհանուր գումար և ամսաթիվ կամ ամսաթվեր:

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

20

Արտոնյալ ժամկետ մինչև (--.--.----)

Այն ամսաթիվը, մինչև երբ վարկային գծի օգտագործման համար տոկոսներ չեն հաշվարկվում: Այն դեպքում, երբ արտոնյալ ժամկետ չի նախատեսվում, ապա ամսաթվի փոխարեն լրացվում է «չի նախատեսվում»:

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

21

Գործում է մինչև

Սպառողին տրամադրված վարկի, վարկային գծի (օվերդրաֆտի) օգտագործման/մարման վերջնաժամկետ: Անժամկետ վարկային գծերի դեպքում վերջնաժամկետի փոխարեն լրացվում է «անժամկետ»:

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

22

Սկզբնական մնացորդ (--.--.---- դրությամբ)

Հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ հաշվի սկզբնական մնացորդ, ներառյալ` արգելադրված, գրավադրված, սառեցված և վարկի/օվերդրաֆտի չօգտագործված գումարը:
Բազմարժութային քարտերի դեպքում նշվում է յուրաքանչյուր արժույթով հաշվի սկզբնական մնացորդը:

(Պ)

(Պ)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

23

Մուտքեր
(ընդհանուր)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հաշվին կատարված ընդհանուր մուտքեր: Գումարը նշվում է «+» նշանով:
Բազմարժութային քարտերի դեպքում մուտքերը նշվում են յուրաքանչյուր արժույթով:

(Պ)

(Պ)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

24

Ելքեր
(ընդհանուր)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հաշվից կատարված ընդհանուր ելքեր: Գումարը նշվում է «-» նշանով:
Բազմարժութային քարտերի դեպքում ելքերը նշվում են յուրաքանչյուր արժույթով:

(Պ)

(Պ)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

25

Միջնոր-դավճար (գործարքներից և այլ)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գանձված ընդհանուր միջնորդավճարներ: Գումարը նշվում է «-» նշանով: Այն դեպքում, երբ տվյալ ծառայության համար ընդհանրապես միջնորդավճար չի գանձվում, ապա նշվում է «կիրառելի չէ» արտահայտությունը: Ձևանմուշ 2-ում նշվում է հաշվետու ժամանակահատվածում ավանդի գծով գանձված ընդհանուր միջնորդավճարները

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

26

Տուժանք
(ընդհանուր)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գանձված ընդհանուր տուժանքներ: Գումարը նշվում է «-» նշանով:
Այն դեպքում, երբ տվյալ ծառայության համար ընդհանրապես տուժանք չի կիրառվում, ապա նշվում է «կիրառելի չէ» արտահայտությունը:

(Պ)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

27

Տոկոսա-գումար
(ընդհանուր)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վարկային գծի դիմաց վճարված ընդհանուր տոկոսագումար

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

28

Վերջնական մնացորդ
(--/--/---- դրությամբ)

Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվի վերջնական մնացորդ, ներառյալ` արգելադրված, գրավադրված, սառեցված և վարկի/օվերդրաֆտի չօգտագործված գումարը: Բազմարժութային քարտերի դեպքում նշվում է յուրաքանչյուր արժույթով հաշվի վերջնական մնացորդը:

(Պ)

(Պ)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

28.1

Որից հասանելի

Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվետիրոջը հասանելի մնացորդը (վարկի/օվերդրաֆտի չօգտագործված գումարը)՝ հանած արգելադրված, գրավադրված, սառեցված գումարը:
Բազմարժութային քարտերի դեպքում նշվում է յուրաքանչյուր արժույթով հասանելի մնացորդը:

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

29

Գործարքներ, այլ գործառ-նություններ

Հաշվով կատարված գործարքներ, այլ գործառնություններ, այդ թվում՝ սառեցումներ, ապասառեցումներ, արգելադրումներ, ապաարգելադրումներ, գրավադրումներ և նմանատիպ այլ գործարքներ, որոնց արդյունքում հաշվից փաստացի ելքագրում և մուտքագրում չի կատարվել:

(Պ)

(Պ)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

30

Ամսաթիվ

Սպառողի կողմից կատարած գործարքի ամսաթիվ:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

31

Գումար

Սպառողի կողմից կատարած փաստացի գործարքի գումարը:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

32

Արժույթ

Սպառողի կողմից կատարած փաստացի գործարքի արժույթ:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

33

Գործարքի գումար քարտի /հաշվի արժույթով

                         

Մուտք

Հաշվին փաստացի մուտքագրված գումար՝ հաշվի արժույթով: Գումարը նշվում է «+» նշանով:

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(Պ)

(-)

(Պ)

(-)

Ելք

Հաշվից փաստացի ելքագրված գումար՝ հաշվի արժույթով: Գումարը նշվում է «-» նշանով:

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(Պ)

(-)

(Պ)

(-)

34

Կիրառվող փոխարժեք

Արտարժույթով կատարված գործարքները հաշվի արժույթով փոխարկելու համար կիրառվող փոխարժեք:

Հիպոտեկային վարկի՝ ընտրված ժամանակահատվածի համար քաղվածքների դեպքում՝ փոխարժեքով գործարք/մարում կատարելիս, ՀՀ դրամով փոխարկելու համար կիրառվող փոխարժեքը:

(Պ)
պարտադիր է գործարքը հաշվի արժույթից տարբերվող արժույթով իրակա-նացնելու դեպքում

(Պ)
պարտադիր է գործարքը հաշվի արժույթից տարբերվող արժույթով իրակա-նացնելու դեպքում

(-)

(-)

(Պ)
պարտադիր է գործարքը հաշվի արժույթից տարբերվող արժույթով իրակա-նացնելու դեպքում

(Պ)
պարտադիր է գործարքը հաշվի արժույթից տարբերվող արժույթով իրակա-նացնելու դեպքում

(Պ)
պարտադիր է գործարքը հաշվի արժույթից տարբերվող արժույթով իրակա-նացնելու դեպքում

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

Պարտադիր է արտ-արժույթով գործարք կատարելու դեպքում:

35

Ձևակերպման (հաշվարկի ապահովման) ամսաթիվ

Կատարված գործարքի ձևակերպման/հաշվարկի ապահովման ամսաթիվ:

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

36

Հաշվի վերջնական մնացորդ

Յուրաքանչյուր օրվա վերջին դրությամբ հաշվի վերջնական մնացորդ, ներառյալ` արգելադրված, գրավադրված, սառեցված և վարկի/օվերդրաֆտի չօգտագործված գումարը:
Բազմարժութային քարտերի դեպքում նշվում է յուրաքանչյուր արժույթով հաշվի վերջնական մնացորդը:

(Պ)

(Պ)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

37

Գործարքի նկարա-գրություն

Յուրաքանչյուր գործարքի տեսակը, գործարք իրականացնողի մասին տեղեկատվություն և գործարքի իրականացման վայրը, հասցեն՝ առկայության դեպքում: Եթե գործարքը կատարվել է կից քարտի միջոցով, ապա նշվում է նաև կից քարտի համարը, անվտանգության կանոնների թույլատրելի չափով:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

38

Վաստակած եկամուտներ և բոնուսներ

Այս աղյուսակում լրացվում է ցպահանջ ավանդի դիմաց վաստակած տոկոսագումարի, այլ հավելյալ կամ կցված ծառայությունների մասին տեղեկատվություն:
Վաստակած տոկոսագումարի ներքևում լրացվում է նաև տարեկան անվանական տոկոսադրույքը և տարեկան տոկոսային եկամտաբերությունը` համապատասխանաբար՝ «*» և «**» նշումներով և աղյուսակի վերջում պարզ, մատչելի բառերով բացատրվում է վերջիններիս էությունը (կարող է կրկնվել նաև Հավելված 6-ով սահմանված ձևանմուշների (1, 5, 6, 7) բացատրությունը):

(Պ)պարտադիր է վաստակած եկամուտների և բոնուսների առկայության դեպքում

(-)

(-)

(-)

(Պ)պարտադիր է վաստակած եկամուտների և բոնուսների առկայության դեպքում

(Պ)պարտադիր է վաստակած եկամուտների և բոնուսների առկայության դեպքում

(Պ)պարտադիր է վաստակած եկամուտների և բոնուսների առկայության դեպքում

(-)

(-)

(-)

(-)

(-)

38.1

Անվանում

Տոկոսագումարի (ցպահանջ ավանդի դիմաց վաստակած տոկոս), հավելյալ կամ կցված ծառայության կամ ծրագրի անվանումը (օրինակ ցպահանջ ավանդ, Cash-Back, Բոնուս):

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

38.2

Արժեք

Հաշվետու ժամանակաշրջանում սպառողի վաստակած ցպահանջ ավանդի տոկոսագումարներ, Բոնուս, Cash-Back,:

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

38.3

Միավոր

Հաշվետու ժամանակաշրջանում սպառողի վաստակած ցպահանջ ավանդի տոկոսագումարներ, Բոնուսի, Cash-Back-ի միավոր՝ արժույթ, այլ չափման միավորներ:

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

39

Վարկի գումար

Սպառողին տրամադրված վարկի գումար

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

39.1

վարկի մնացորդը
--.--.---- դրությամբ

Վարկի այն գումարը (տոկոսագումար, մայր գումար), որը դեռ չի մարվել սպառողի կողմից:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

40

Վարկի մարման վերջնա-ժամկետ

Պայմանագրով նախատեսված ժամկետում վարկի վերջին մարման օրը/ամիսը և տարին:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

41

Վարկի տոկոսա-դրույքը հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում կիրառված կամ կիրառվել է ../../....-ից

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հիպոտեկային կրեդիտների համար կիրառված վարկի տոկոսադրույքը: Այն դեպքում, երբ տոկոսադրույքը չի կիրառվում ամբողջությամբ հաշվետու ժամանակաշրջանի համար (oրինակ տոկոսադրույքը կիրառվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից), ապա նշվում է «կիրառվել է ../../....–ից (օր/ամիս/տարեթիվ)»:

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(Պ)

42

Հերթական վճարում կամ
Հերթական վճարում՝ որից

Հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ ձևավորված առաջիկա վճարման ենթակա ընդհանուր գումար (մայր գումար, տոկոսագումար, սպասարկման վճար) և ամսաթիվ:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

42.1

մայր գումար

Առաջիկա վճարման ենթակա մայր գումար:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

42.2

տոկոսագումար

Առաջիկա վճարման ենթակա տոկոսագումար:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

42.3

սպասարկման վճար

Առաջիկա վճարման ենթակա սպասարկման վճար:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

43

Կանխա-վճարված տոկոսա-գումար

Քաղվածքի տրամադրման ժամանակաշրջանի համար հաշվեգրված տոկոսագումարներից ավել վճարված տոկոսագումար։

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

44

ժամկետանց պարտավո-րություններ
--.--.---- դրությամբ, որից

Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվարկված ժամկետանց պարտավորությունների ընդհանուր գումար (մայր գումար, տոկոսագումար, սպասարկման վճար, տուժանքներ):

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

44.1

մայր գումար

Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ մայր գումարի ժամկետանց պարտավորությունը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

44.2

տոկոսագումար

Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տոկոսագումարի ժամկետանց պարտավորությունը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

44.3

սպասարկման վճար

Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ սպասարկման վճարի ժամկետանց պարտավորությունը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

44.4

Ժամկետանց գումարի տույժ (………..)

Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Ժամկետանց գումարի դիմաց կիրառվող տույժի մեծությունը, կիրառման պարբերականությունը (նշվում է փակագծում) և ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժի չափը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

44.5

Ժամկետանց տոկոսի տույժ (………..)

Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Ժամկետանց տոկոսի դիմաց կիրառվող տույժի մեծությունը, կիրառման պարբերականությունը (նշվում է փակագծում) և ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժի չափը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

44.6

այլ տույժեր (………..)

Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ վարկի դիմաց կիրառվող տույժի մեծությունը, կիրառման պարբերականությունը (նշվում է փակագծում) և վարկի դիմաց հաշվարկված տույժի չափը: Այլ տույժերի բացակայության դեպքում սույն տողը քաղվածքում չի ներառվում:

(-)

(-)

(Պ)պարտադիր է այլ տույժերի առկայության դեպքում

(Պ)պարտադիր է այլ տույժերի առկայության դեպքում

(-)

(-)

(-)

(Պ)պարտադիր է այլ տույժերի առկայության դեպքում

(Պ)պարտադիր է այլ տույժերի առկայության դեպքում

(Պ)պարտադիր է այլ տույժերի առկայության դեպքում

(Պ)պարտադիր է այլ տույժերի առկայության դեպքում

(-)

45

Մայր գումարի մարում (ընդհանուր)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված մայր գումարի մարումների հանրագումարը՝ մեկ թվով:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

46

Տոկոսա-գումարի մարում (ընդհանուր)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված տոկոսագումարների մարումների հանրագումարը՝ մեկ թվով:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

47

Ընդամենը կատարված վճարներ

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված վճարումների (մայր գումարի մարում, տոկոսագումարի մարում, միջնորդավճար, տուժանք) հանրագումարը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

48

Մինչև --.--.---- վարկի մարմանն ուղղված վճարների պատմություն

Հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ժամանակահատվածում վարկի մարմանն ուղղված ընդհանուր վճարների (մայր գումար, տոկոսագումար, սպասարկում, տուժանք, վաղաժամկետ մարում) մասին տեղեկատվություն: Ժամանակահատվածին նախորդող տարիների ընթացքում վարկի մարմանն ուղղված ընդհանուր վճարները լրացվում են առանձին տողով՝ համապատասխան տարեթվով: Ժամանակահատվածի ընթացիկ տարում կատարված ամսական վճարների հանրագումարը լրացվում է համապատասխան ամսով:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

48.1

Ամսաթիվ

Նախորդող տարիների համար որպես ամսաթիվ լրացվում է տարեթիվը: Իսկ ընթացիկ տարվա ամիսների համար լրացվում է ամիսը՝ տառերով և տարեթիվը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

48.2

Գումար (ընդհանուր)

Նախորդող տարիների համար որպես գումար լրացվում է տվյալ տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված ընդհանուր վճարների հանրագումարը: Իսկ ընթացիկ տարվա ամիսների համար լրացվում է տվյալ ամսում վարկի մարմանն ուղղված ընդհանուր վճարների հանրագումարը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

48.3

Արժույթ

Հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ժամանակահատվածում վարկի մարմանն ուղղված վճարների արժույթը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

49

Ավանդի չափ

Սպառողի կողմից ներդրված ավանդի չափ:

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

50

Տարեկան անվանական տոկոսա-դրույք*

Ներդրված ավանդի համար հաշվարկված անվանական տոկոսադրույք: Քաղվածքի առաջին էջի վերջում «*» նշումով պարզ և մատչելի բառերով բացատրվում է տարեկան անվանական տոկոսադրույքի էությունը (կարող է կրկնվել նաև Հավելված 6-ով սահմանված ձևանմուշ 2-ի բացատրությունը):

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

51

Տարեկան տոկոսային եկամտա-բերություն**

Ներդրված ավանդի համար հաշվարկված տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ համաձայն «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի: Քաղվածքի առաջին էջի վերջում «**» նշումով պարզ և մատչելի բառերով բացատրվում է տարեկան անվանական տոկոսադրույքի էությունը (կարող է կրկնվել նաև Հավելված 6-ով սահմանված ձևանմուշ 2-ի բացատրությունը):

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

52

Հաշվեգրված տոկոսա-գումար (հաշվետու ժամանա-կաշրջան)

Հաշվետու ժամանակաշրջանի համար ավանդի համար հաշվեգրված տոկոսագումար:

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

53

Ընդամենը հաշվեգրված տոկոսա-գումար (պայմանագրի սկզբից մինչև
--.--.----)

Պայմանագրի սկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ներդրված ավանդի համար հաշվեգրված տոկոսագումար:

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

54

Վճարված տոկոսա-գումար (հաշվետու ժամանա-կաշրջան)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ավանդի համար փաստացի վճարված տոկոսագումար:

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

55

Ընդամենը վճարված տոկոսա-գումար (պայմանագրի սկզբից մինչև
--.--.----)

Պայմանագրի սկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ներդրված ավանդի համար փաստացի վճարված տոկոսագումար:

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

56

Եկամտային հարկ (հաշվետու ժամանա-կաշրջան)

Հաշվետու ժամանակահատվածում ներդրված ավանդից ստացված եկամտից գանձված եկամտային հարկ

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

57

Ընդամենը եկամտային հարկ (պայմանագրի սկզբից մինչև
--.--.----)

Պայմանագրի սկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ներդրված ավանդից ստացված եկամտից գանձված եկամտային հարկ:

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

58

Ավանդի ժամկետ

Ավանդի ներդրման ժամանակահատված: Լրացվում է ժամանակահատվածի սկիզբը (օր.ամիս.տարեթիվ) և վերջը (օր.ամիս.տարեթիվ): Այն դեպքում, երբ ավանդը տրամադրվում է օրերով, ապա նշվում է պայմանագրով սահմանված օրերի քանակը (… օր):

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

59

Տոկոսա-գումարների կապիտա-լացման
/վճարման ձև

Կապիտալացվող ավանդների դեպքում ներդրված ավանդի դիմաց հաշվարկված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու և ավելացման պարբերականության ձև, իսկ ոչ կապիտալացվող ավանդի դեպքում՝ ներդրված ավանդի դիմաց հաշվարկված տոկոսագումարները ավանդատուին վճարելու և վճարելու պարբերականության ձև

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

60

Վարկի մարմանն ուղղված տոկոսա-գումարներ

Հիպոտեկային վարկի՝ ընտրված ժամանակահատվածի՝ ՀՀ ՊԵԿ ներկայացնելու նպատակով քաղվածքի դեպքում լրացվում է աղյուսակը՝ ըստ սահմանված տարրերի։

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

60.1

Ամսաթիվ

Լրացվում է քաղվածքի ժամանակահատվածում ընդգրկված ամիսներով և տարեթվով։

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

60.2

Վճարման ենթակա տոկոսագումար

Քաղվածքի ժամանակահատվածի համար ժամանակացույցով հաշվեգրված և վճարման ենթակա տոկոսագումարի չափը:

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

60.3

Փաստացի վճարված տոկոսագումար

Քաղվածքի ժամանակահատվածի համար փաստացի վճարված տոկոսագումարի չափը:

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

60.4

Արժույթ

Քաղվածքի ժամանակահատվածի համար փաստացի վճարված տոկոսագումարի արժույթը։
Հիպոտեկային վարկի՝ ընտրված ժամանակահատվածի՝ ՀՀ ՊԵԿ ներկայացնելու նպատակով քաղվածքի դեպքում լրացվում է ՀՀ դրամով. արտարժութային վարկերի դեպքում՝ արտահայտված վճարման օրվա փոխարժեքով:

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

60.5

Ընդամենը

Ըստ յուրաքանչյուր տարրերի լրացվում է հանրագումարը։

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

61

Քաղվածքի վերջ

Քաղվածքի վերջին հաղորդագրությունից, տողից հետո նշվում է «Քաղվածքի վերջ»:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

_________________

1 Պարտադիր տարր

2 Ոչ պարտադիր տարր»։

 

Հավելված 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի
2021 թվականի
փետրվարի 16-ի
թիվ 19-Ն որոշմամբ

 

«Ձևանմուշ 12

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 փետրվարի 2021 թվական: