Գլխավոր տեղեկություն
Номер
N 101-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.02.2021-02.11.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.02.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.02.2019
Дата вступления в силу
08.02.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 25.02.21 N 166-Ա)

 

7 փետրվարի 2019 թվականի N 101-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 15.1-ին կետով՝

1. Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համակարգում ստեղծել փորձաքննական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)՝ հետևյալ պետական շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.

3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն.

4) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն.

5) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն.

7) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.

8) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն.

9) Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե:

2. Հաստատել հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:

3. Հանձնաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահը, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալն է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ ելնելով փորձաքննության ներկայացվող օբյեկտների նպատակային նշանակությունից:

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թվականի
փետրվարի 7-ի N 101-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները։

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և սույն աշխատակարգով։

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ

 

3. Հանձնաժողովի նպատակը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 4-րդ և 27-րդ կետի 4-րդ ենթակետերով սահմանված` բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտների նկատմամբ սահմանված պետական համալիր փորձաքննության աշխատանքների գործառույթի իրականացումը և արդյունքների (եզրակացություն) ամփոփումն է։

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ (հանձնաժողովի քննարկմանը ներկայացված նախագծերի առկայության դեպքում)՝ ներկայացված նախագծային փաստաթղթերի և դրանց վերաբերյալ ստացած եզրակացությունների քննարկման և ամփոփման համար:

5. Հանձնաժողովը համակարգում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 21-րդ կետով սահմանված՝ պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ստացված շահագրգիռ մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները):

6. Հանձնաժողովի նիuտերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ իր տեղակալը:

7. Հանձնաժողովի նիuտերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաuտատված oրակարգով, օրակարգում նշվում են նիստի անցկացման վայրը և ժամը։

8. Հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատանքային գործընթացը կազմակերպվում է գրավոր հարցումների (այդ թվում՝ էլեկտրոնային) եղանակով։

9. Հանձնաժողովի նիuտն իրավազոր է, եթե դրան մաuնակցում են հանձնաժողովի բոլոր անդամները, կամ առկա է տվյալ ոլորտի լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված եզրակացությունը:

10. Հանձնաժողովի նիստերին ըստ անհրաժեշտության կարող են հրավիրվել նախագծի պատվիրատուն, նախագծողը, նախագծի պարզ փորձաքննություն իրականացնող իրավաբանական անձը:

11. Հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել նաև համապատասխան մարզպետարանների, համայնքների ներկայացուցիչներ։

12. Հանձնաժողովի նիստերին խորհրդատուի կարգավիճակով կարող են հրավիրվել նիստի oրակարգում ընդգրկված հարցերին առնչվող պետական մարմինների, ոլորտի մասնագիտական, փորձագիտական եզրակացություն տված, բնագավառի փորձառություն ունեցող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք:

13. Նիստի անցկացման օրվա մասին նիստի անցկացումից առնվազն երկու աշխատանքային օր առաջ հանձնաժողովի քարտուղարը գրավոր ծանուցում է հանձնաժողովի անդամներին և տրամադրում է նիստի օրակարգը:

14. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին նիստի անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ տրամադրվում է պետական համալիր փորձաքննության ներկայացված նախագծի լրակազմ փաթեթը։

15. Հանձնաժողովի անդամները մինչև նիստի անցկացման օրը ներկայացնում են գրավոր եզրակացություն պետական համալիր փորձաքննության ներկայացված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ ոլորտի լիազոր մարմնի կողմից տրամադրված եզրակացությունը:

16. Ներկայացված գրավոր եզրակացությունների դրական լինելու դեպքում հանձնաժողովի նախագահն իրավասու է առանց նիստ հրավիրելու փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուին տրամադրել դրական եզրակացություն:

17. Հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվում հանձնաժողովում ընդգրկված բոլոր գերատեսչությունների դրական եզրակացությունների դեպքում:

18. Պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանով հաստատված կանոնների IV բաժնի NN 3 և 4, ինչպես նաև V բաժնի N 9 աղյուսակների պահանջներին: Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, PDF ձևաչափով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական info@minurban.am էլեկտրոնային փոստի հասցեին դրանք ուղարկելու միջոցով կամ 9 օրինակ էլեկտրոնային կրիչներով կամ, անհրաժեշտության դեպքում, նաև տպագիր՝ մեկ օրինակ (փաստաթղթերը ներկայացնելու օրինակելի ձևը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում)։ Կից ներկայացվում է ուղեկցող գրություն, որով փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուն հավաստում է ներկայացված նյութերի ամբողջականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը վերաբերող պահանջներին:

 

IV. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

19. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը՝ ձայնագրության միջոցով։

20. Հանձնաժողովի նիuտի արձանագրությունը (1 օրինակից) նիստի ավարտից հետո 5 աշխատանքային oրվա ընթացքում կազմում է հանձնաժողովի քարտուղարը, որն uտորագրվում է հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի և հանձնաժողովի անդամների կողմից:

21. Նիuտի արձանագրության մեջ նշվում են`

1) նիuտի անցկացման ամիuը, ամuաթիվը, տարեթիվը և վայրը.

2) նիuտի oրակարգը.

3) նիuտին մաuնակցող հանձնաժողովի անդամների, ինչպես նաև հրավիրված անձանց անունները.

4) նախագծային փաստաթղթերի վերաբերյալ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները.

5) ընդունված որոշումը (եզրակացությունը):

22. Արձանագրությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

23. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիuտերը.

2) հաստատում է հանձնաժողովի նիuտերին հրավիրվող պետական շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված համապատասխան մասնագետների կազմը՝ ըստ օբյեկտների նպատակային նշանակության.

3) հանձնաժողովի բոլոր անդամների ընդունած դրական կարծիքների հիման վրա ստորագրում է ներկայացված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ կազմված պետական համալիր փորձագիտական եզրակացությունը:

24. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը, ով հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների դրական կարծիքների հիման վրա ստորագրում է ներկայացված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ տրված պետական համալիր փորձագիտական եզրակացությունը։

25. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.

2) կարող է ներկայացնել առաջարկություններ նիստի oրակարգում ներառված հարցերի վերաբերյալ.

3) նիստի օրակարգում ընդգրկված նախագծային փաստաթղթի (փաստաթղթերի) վերաբերյալ իր գերատեսչության կողմից դիտողությունների առկայության դեպքում, ըստ անհրաժեշտության, նիստի ընթացքում կարող է ներկայացնել դրանց վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ, իսկ հիմնավոր հակափաստարկների, առարկությունների առկայության դեպքում նիստից հետո դրանք լրացուցիչ քննարկել իր կողմից ներկայացվող գերատեսչությունում և պաշտոնական գրությամբ ներկայացնել գերատեսչության վերջնական դիրքորոշումը՝ համապատասխան հիմնավորումներով: Հանձնաժողովի նիuտերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ կարող է ներկայացնել բանավոր կարծիք և (կամ) նախօրոք գրավոր ներկայացրած կարծիքի շրջանակներում բարձրացնել լրացուցիչ հարցադրումներ: Բանավոր կարծիքն արձանագրվում է, իսկ գրավորը՝ կցվում է արձանագրությանը.

4) մասնակցում է որոշումների ընդունման համար քվեարկությանը և ստորագրում հանձնաժողովի ընդունած արձանագրությունը.

5) հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ արված առաջարկությունների հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի նիստի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահին է ներկայացնում իր կողմից ներկայացվող գերատեսչության գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

26. Հանձնաժողովի քարտուղարին նշանակում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով՝

1) նիստի անցկացման օրվա մասին գրավոր ծանուցում է հանձնաժողովի անդամներին՝ նիստի անցկացումից առնվազն երկու աշխատանքային օր առաջ և տրամադրում է նիստի օրակարգը.

2) հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին նիստի անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ տրամադրվում է պետական համալիր փորձաքննության ներկայացված նախագծի լրակազմ փաթեթը.

3) ներկայացնում է օրակարգում ներառված հարցերը, զեկուցում է հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գրավոր եզրակացությունները.

4) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրումը.

5) նիստի ավարտից հետո 5 աշխատանքային oրվա ընթացքում կազմում է նիuտի արձանագրությունը (1 օրինակից), որն uտորագրվում է հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի և հանձնաժողովի անդամների կողմից.

6) կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականները։

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

         

2019 թ. փետրվարի 7

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.11.2024, N 975-Ա 02.11.2024, N 101-Ա
25.02.2021, N 166-Ա 26.02.2021, N 101-Ա
29.08.2019, N 1216-Ա 30.08.2019, N 101-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան