ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հունիսի 5-ի ՀՕ-61 օրենքի 4-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով» բառերով.
բ) 3-րդ մասի «գ» կետում «նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին`» բառերը փոխարինել «ավելացված արժեքի հարկը վճարված չի եղել ներմուծման պահին`» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`
«Այդ դեպքում հարկ վճարողը համարվում է պարզեցված հարկ վճարող ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի`
ա) «բ» կետում «կամ 1709» բառերը փոխարինել «, 1709 կամ 17012» բառերով.
բ) «ե» կետում «նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին`» բառերը փոխարինել «ավելացված արժեքի հարկը վճարված չի եղել ներմուծման պահին`» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում`
ա) 3-րդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ մաս.
«31. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումները թույլ տված հարկ վճարողները պարզեցված հարկ վճարող համարվելու համար օրենքով սահմանված այլ պահանջները բավարարելու դեպքում շարունակում են մնալ պարզեցված հարկ վճարող` մինչև տվյալ տարվա վերջը».
բ) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Հարկվող օբյեկտը (իրացման շրջանառությունը) թաքցնելու կամ պակաս ցույց տալու կամ փաստաթղթերով հիմնավորված ծախսերն ավել ցույց տալու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված պարզեցված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|