Գլխավոր տեղեկություն
Номер
N 517-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (09.04.2021-12.11.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.04.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.04.2021
Дата вступления в силу
09.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2021 թվականի N 517-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 8-ի N 517-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1.

8429 52 100 9

Բուլդոզերներ (մղաններ)` ոչ դարձկեն և դարձկեն հարթաշերեփով, ուղեհարթիչներ ու հարթիչներ, կեռաշերեփներ (սկրեպերներ), մեխանիկական թիեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ, տոփանիչ մեքենաներ, ճանապարհային գլանիվներ, ինքնագնաց՝ – բուլդոզերներ` ոչ դարձկեն և դարձկեն հարթաշերեփով

Բուլդոզերներ (մղաններ)` ոչ դարձկեն և դարձկեն հարթաշերեփով, ուղեհարթիչներ ու հարթիչներ, կեռաշերեփներ (սկրեպերներ), մեխանիկական թիեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ, տոփանիչ մեքենաներ, ճանապարհային գլանիվներ, ինքնագնաց՝ – բուլդոզերներ` ոչ դարձկեն և դարձկեն հարթաշերեփով-հիդրավլիկային, որոնց թողարկման պահից անցել է մեկ տարի կամ ավելի

հատ

15

Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Կորեա, ԱՄՆ,

Ճապոնիա, Շվեդիա, Կանադա, Չինաստան

2 000 000 000

2․

8705 40 000 1

Հատուկ նշանակության շարժիչային տրանսպորտային միջոցներ (օրինակ` բեռնատար մեքենաներ վթարները վերացնելու համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող մեքենաներ, ջրող-լվացող ավտոմոբիլներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմոբիլներ)՝ բացի ուղևորներ կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցներից՝ նոր

Հատուկ նշանակության շարժիչային տրանսպորտային միջոցներ (օրինակ` բեռնատար մեքենաներ վթարները վերացնելու համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող մեքենաներ, ջրող-լվացող ավտոմոբիլներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմոբիլներ)՝ բացի ուղևորներ կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցներից՝ նոր

Շարժիչի հզորությունը 240-680 ձիաուժ, թույլատրված առավելագույն զանգվածը մինչև 70 տոննա, զանգվածն առանց բեռնվածության՝ մինչև 40 տոննա

հատ

15

Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Կորեա, ԱՄՆ,

Ճապոնիա, Իսպանիա, Շվեդիա, Չինաստան

1 270 000 000

3․

8430 69 000 8

Այլ մեքենաներ և մեխանիզմներ՝ բնահողը, օգտակար հանածոները կամ հանքաքարերը տեղափոխելու, համահարթելու, պրոֆիլավորելու, մշակելու, տոփանելու, խտացնելու, հեռացնելու, հորատելու համար. սարքավորում՝ ցցեր խփելու և հանելու համար. գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ՝– – – այլ

Հիդրոմուրճ: Այլ մեքենաներ և մեխանիզմներ՝ բնահողը, օգտակար հանածոները կամ հանքաքարերը տեղափոխելու, համահարթելու, պրոֆիլավորելու, մշակելու, տոփանելու, խտացնելու, հեռացնելու, հորատելու համար

հատ

15

Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան,

Կորեա,

ԱՄՆ,

Ճապոնիա, Իսպանիա, Շվեդիա, Չինաստան

300 000 000

4․

8427 20 190 9

Ավտոբեռնիչներ` եղանակային բռնիչով, այլ ավտոբեռնիչներ՝ համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքերով այլ ինքնագնաց

Բարձրացնող կամ բեռնաթափման սարքավորումներով հագեցած բեռնիչներ և սայլեր, որոնք ունեն 1 մ և ավելի բարձրություն

հատ

5

Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Կորեա,

ԱՄՆ,

Ճապոնիա, Իսպանիա, Շվեդիա,

Չինաստան

125 000 000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

3 695 000 000

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ