ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 2-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`«Եթե Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաև հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից (գույքահարկի և հողի հարկի դեպքում` նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից) կիրառվում են հարկ վճարողի օգտին:
Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերում հակասության, երկիմաստության կամ տարընթերցման դեպքում դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով հարկ վճարողը կարող է նաև սահմանված կարգով դիմել հարկային, մաքսային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ:»:
Հոդված 2.
Օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը «ներկայացնել» բառից հետո լրացնել «(մասնավորապես` ըստ պատկանելության հանձնել կամ ուղարկել էլեկտրոնային փոստով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով)» բառերով:
Հոդված 3.
Օրենքի 24-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները «հարկ վճարողների», «հարկ վճարողից», «հարկ վճարողի» և «հարկ վճարողներից» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «(հարկային գործակալների)», «(հարկային գործակալից)», «(հարկային գործակալի)» և «(հարկային գործակալներից)» բառերով:
Հոդված 4.
Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`«Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:»:
Հոդված 5.
Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`«Հարկային մարմինների կողմից յուրաքանչյուր հասցեի (կետի) համար ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գրքերը հաստատվում են հարկ վճարողի ներկայացրած` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:»:
Հոդված 6.
Օրենքի 281-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`«Հսկիչ-դրամարկղային մեքենաները հարկային մարմիններում գրանցվում են երեք օրվա ընթացքում, հարկ վճարողի ներկայացրած` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր դեպքերը և դրանց շահագործման կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»:
Հոդված 7.
Օրենքի 30-րդ հոդվածը վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`«Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 8.
Օրենքի 32-րդ հոդվածը «հարկ վճարողների խմբի» բառերից հետո լրացնել «և հարկային գործակալների» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|