Գլխավոր տեղեկություն
Номер
N 421-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.2021-15.05.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.03.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.03.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.03.2021
Дата вступления в силу
30.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
         

25 մարտի 2021 թվականի N 421-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 11-րդ հոդվածի 5-րդ մասով ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման նախաբանը «օրենքի» բառից հետո լրացել «2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի,» բառերով.

2) որոշման 1-ին կետում՝

ա. 1-ին ենթակետը «ներկայացնելու» բառից հետո լրացնել «, կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանք տալու» բառերով,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողի, ամուսնու և (կամ) զավակի (զավակների) դիմումի հիման վրա իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.».

3) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա զինծառայողի և շահառուի (շահառուների) նույնականացումն ապահովելու նպատակով բնակչության պետական ռեգիստրը վարող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը) միմյանց հետ փոխհամաձայնեցված կարգով և ձևաչափով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված հատուցման հիմնադրամին է տրամադրում բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձի`

1) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը, վավերականության ժամկետը, անձը հաստատող փաստաթուղթը տալու համար հիմք հանդիսացած փաստաթղթի (առկայության դեպքում) տեսակը, սերիան և համարը.

2) անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, իսկ մահվան դեպքում՝ մահվան օրը, ամիսը, տարեթիվը՝ առկայության դեպքում.

3) քաղաքացիությունը (երկքաղաքացու դեպքում` նաև այլ պետության քաղաքացիությունը), օտարերկրյա քաղաքացու դեպքում՝ կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը), քաղաքացիություն չունենալու դեպքում՝ կացության կարգավիճակը.

4) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հասցեն, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվելու (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու) դեպքում` օտարերկրյա պետությունում բնակության վայրի հասցեն.

5) սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված տվյալներում կատարված փոփոխությունները:».

4) որոշման N 1 հավելվածում՝

ա. վերնագիրը «ներկայացնելու» բառից հետո լրացնել «, կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանք տալու» բառերով,

բ. 2.1-ին կետի երկրորդ նախադասությունում «Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը կամավորական հիմունքներով ներգրավելու» բառերը փոխարինել «մարտական գործողություններին մասնակցության» բառերով, իսկ «կողմից» բառից հետո լրացել «՝ համաձայն N 2.1 ձևի» բառերով,

գ. 2.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.2-րդ կետով.

«2.2. Օրենքով սահմանված կամավորագրված անձի դեպքում մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանքը տրվում է կամավորագրված անձի զինվորական հաշվառումն իրականացնող կամ իրականացրած (եթե կամավորագրված անձն օրենքով սահմանված դեպքերում հանվել է զինվորական հաշվառումից)՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ օրենքով սահմանված այլ շահառուի դիմումն այդ ստորաբաժանումում սահմանված կարգով մուտք լինելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության հանգամանքի, ժամկետի և վայրի վերաբերյալ համապատասխան տարածքային ստորաբաժանումում առկա չեն տվյալներ, ապա դրա մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է դիմումատուին, իսկ տեղեկանքը տրվում է դիմումը մուտք լինելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության հանգամանքի, ժամկետի և վայրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան տարածքային ստորաբաժանումն ստանում է զորամասեր կատարված հարցումների միջոցով: Տեղեկանքը կազմվում է երկու օրինակից, առաջին օրինակը տրվում է դիմումատուին, իսկ երկրորդ օրինակը պահվում է համապատասխան տարածքային ստորաբաժանումում:»,

դ. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հիմք ընդունելով ստացված դիմումը, կից փաստաթղթերն ու տեղեկությունները (ներառյալ դեպքի վերաբերյալ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասում նախատեսված՝ մինչդատական վարույթ իրականացնող մարմնի տրամադրված տեղեկությունները)՝ ծրագրային գործիքի միջոցով՝

ա. զինծառայողին և շահառուին (շահառուներին) նույնականացնում է բնակչության պետական ռեգիստրում և կազմում է հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի հատուցման իրավունքի էլեկտրոնային գործ,

բ. էլեկտրոնային գործում ներառում է դիմումատուի ներկայացրած տեղեկությունները, ինչպես նաև սքանավորման միջոցով, ներկայացրած փաստաթղթերը՝ բնօրինակ փաստաթղթերը վերադարձնելով դիմումատուին,

գ. հատուցման դեպքի վերաբերյալ տեղեկությունները և շահառուների անվանացանկը` համաձայն NN 3 և 4 ձևերի, էլեկտրոնային եղանակով ուղարկում է հատուցման հիմնադրամին:»,

ե. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծրագրային գործիքն սպասարկում (վարում) է հիմնադրամը, իսկ էլեկտրոնային գործում ներառված տեղեկությունները հասանելի են հիմնադրամին:»,

զ. 8-րդ կետը «ձևաչափով» բառից հետո լրացնել «(ծրագրային գործիքի միջոցով)» բառերով,

է. N 2 ձևից հետո լրացնել նոր՝ N 2.1 ձևով՝ համաձայն N 1 հավելվածի,

ը. NN 3 և 4 ձևերի 2-րդ սյունակից հանել «Զորամասը,» և «վայրը և պատճառը» բառերը,

թ. N 3 ձևի 3-րդ սյունակից հանել «և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը,» բառերը,

ժ. ուժը կորցրած ճանաչել N 3 ձևի 4-րդ սյունակը, N 4 ձևի 3-րդ և 4-րդ սյունակները.

5) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.

6) որոշման N 4 հավելվածի՝

ա․ 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5․ Շահութահարկի հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հաշվարկի և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության հիման վրա հարկային մարմինը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձնացնում է դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցած անհատ ձեռնարկատերերին ու նոտարներին և այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված դրոշմանիշային վճարներն ինքնուրույն վճարողների ցուցակը` կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հատուցման հիմնադրամին:»,

բ․ 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7․ Սույն կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ցուցակները հարկային մարմնի կողմից հատուցման հիմնադրամին կարող են տրամադրվել Ընդարձակ նշման լեզվի (XML) ձևաչափով՝ ներառելով սույն կարգի N 1 ձևում սահմանված տվյալները:»,

գ․ N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« Ձև N 1

 

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

 

   

Հարկային մարմնից

տրամադրվող տեղեկատվությունը

     

Ամսաթիվը

       

Հանձնարարականի

հերթական համարը

       

ՀՎՀՀ-ն

       

Ա/Ձ, նոտարի, կազմակերպության

անվանումը

       
   

ՀԾՀ-ն

Անունը

Ազգանունը

Հաշվետու

ժամանակաշրջանը

Դրոշմանիշային

վճարի գումարը

         
 »:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման N 3 հավելվածի 4-րդ կետը, 5-րդ կետի երկրորդ պարբերությունը, NN 1 և 4 ձևերը գործում են մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի մայիսի 1-ից, ինչպես նաև որոշման N 3 հավելվածի 4-րդ կետում նշված ֆիզիկական անձը հատուցման հիմնադրամին դիմում կարող է ներկայացնել մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

26.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

մարտի 25-ի N 421-Ն որոշման

 

«Ձև N 2.1

 

 

դրոշմակնիքի տեղ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության մասին

 

Տրվում է առ այն, որ

_______________________________________________________________________________________ -ը

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության

____________________________ -ում հաշվառված է որպես կամավոր հիմունքներով

(տարածքային ստորաբաժանումը)

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձ (այսուհետ՝ կամավորագրված անձ): Կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցությունը հաստատված է մարտական գործողություններին մասնակցության հանգամանքի, ժամկետի և վայրի վերաբերյալ առկա տվյալներով:

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային

համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման

ղեկավար _________________________________________________

                                               (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

___  __________________ 20   թ.»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


26.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

մարտի 25-ի N 421-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 2-ի N 86-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿԱՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԾՆՈՂԻ, ԱՄՈՒՍՆՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԶԱՎԱԿԻ (ԶԱՎԱԿՆԵՐԻ) ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԵՆՑ ՎՃԱՐԱԾ (ԻՐԵՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) համապատասխան վճարված դրոշմանիշային վճարի գումարներն օրենքով սահմանված անձանց վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն յուրաքանչյուրն իր մասով հատուցման հիմնադրամին ներկայացնելու դիմում՝ համաձայն N 1 ձևի, դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Դիմումի հետ միասին ներկայացվում են`

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) դիմումատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք.

3) դիմումատուի՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթղթի՝ համապատասխանաբար ամուսնության վկայականի և (կամ) ծննդյան վկայականի և (կամ) զինծառայողի ծննդյան վկայականի պատճենը: Ընդ որում, սույն ենթակետում նշված ծննդյան վկայականների պատճենները դիմումատուի կողմից հատուցման հիմնադրամին ներկայացվում են միայն մեկ անգամ` առաջին անգամ իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու պահանջով հատուցման հիմնադրամ դիմելիս.

4) զինծառայողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (զոհված (մահացած) զինծառայողի դեպքում, եթե անձը հաստատող փաստաթուղթ առկա է).

5) զինծառայողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք (զոհված (մահացած) զինծառայողի դեպքում, եթե ստացել է հանրային ծառայությունների համարանիշ).

6) զինծառայողի` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք՝ համաձայն N 2 ձևի: Սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը տրվում է զինծառայողի զորակոչն իրականացրած՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից՝ դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում.

7) զոհված (մահացած) զինծառայողի դեպքում` մահվան վկայականի պատճենը և զինծառայողի` զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանք՝ համաձայն N 3 ձևի: Սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը տրվում է զոհված (մահացած) զինծառայողի հաշվառումն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում նշված համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից՝ դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, զինծառայողի մահվան վկայականի պատճենը և զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը դիմումատուի կողմից հատուցման հիմնադրամին ներկայացվում են միայն մեկ անգամ` առաջին անգամ իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու պահանջով հատուցման հիմնադրամ դիմելիս.

8) տեղեկանք` դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարների չափի մասին՝ համաձայն N 4 ձևի: Սույն ենթակետում նշված տեղեկանքը դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է`

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում (այսուհետ՝ համապատասխան պետական մարմին) ծառայող (աշխատող) կամ համապատասխան պետական մարմնից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ ստացող անձանց մասով՝ այն համապատասխան պետական մարմինը, որտեղ ծառայում (աշխատում) է կամ որից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ է ստանում տվյալ անձը,

բ. սույն ենթակետի «ա» պարբերությունում չնշված անձանց մասով` հարկային մարմինը: Սույն պարբերությունում նշված տեղեկանքն ստանալու նպատակով սույն կարգի 2-րդ կետում նշված յուրաքանչյուր անձ հարկային մարմին է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, գործատուի (հարկային գործակալի) տրամադրած տեղեկանք՝ դրոշմանիշային վճարներն աշխատողի եկամուտներից պահված լինելու վերաբերյալ (բացառությամբ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված՝ հարկային գործակալ չհամարվող անձանցից եկամուտներ ստացող, ինչպես նաև նույն մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց):

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումը և կից փաստաթղթերը հատուցման հիմնադրամին կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով: Դիմումում և (կամ) կից ներկայացվող փաստաթղթերում թերություններ և (կամ) անճշտություններ հայտնաբերելու դեպքում հատուցման հիմնադրամը դրանց ստացման օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին` նշելով հայտնաբերված թերությունները և (կամ) անճշտությունները: Տեղեկացումն ստանալուց հետո դիմումատուն 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման հիմնադրամին է ներկայացնում ճշգրտված տեղեկությունները:

4. Հատուցման հիմնադրամը դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնում է սույն կարգի 3-րդ կետի համաձայն դիմումը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումատուի կողմից նշված բանկին կամ բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով:

 

Ձև N 1

 

 ԴԻՄՈՒՄ

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի

տնօրեն _________________________ -ին

 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ խնդրում եմ իրականացնել սույն դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իմ վճարած (իմ եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարների վերադարձ _______________ չափով: Կից ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկանքները՝ __________ թերթից:

 

□ Հանդիսանում եմ ժամկետային զինծառայող

______________

անունը

 _________________-ի

ազգանունը

 

□ ծնողը

□ ամուսինը

□ զավակը 

 

□ Հանդիսանում եմ զոհված (մահացած) զինծառայող

______________

անունը

 _________________-ի

ազգանունը

 

□ ծնողը

□ ամուսինը

□ զավակը 

 

Անձնական տվյալներ

 

1. Ձեր անունը, ազգանունը

 

 

 

2. Ձեր հեռախոսահամարը (պարտադիր)

 

 

 

3. Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը:

 

 

 

4. Արդյո՞ք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ) կամ նոտար

 

 Այո □

 

ՀՎՀՀ-ն

 Ոչ □

 

5. Ձեր բանկային հաշվի տվյալները (պարտադիր՝ սպասարկող բանկի անվանումը և հաշվեհամարը):

 

□ Ցանկանում եմ գումարն ստանալ իմ հաշվեհամարին

___________________________________________________________________________________________

(հաշվեհամարը և սպասարկող բանկի անվանումը)

□ Ցանկանում եմ, որ գումարը փոխանցվի այլ անձի հաշվեհամարին

___________________________________________________________________________________________

(ստացողի՝ հաշվետիրոջ անունը, ազգանունը)

___________________________________________________________________________________________

(հաշվեհամարը և բանկի անվանումը)

□ Չունեմ բանկային հաշվեհամար և ցանկանում եմ գումարն ստանալ՝ ներկայացնելով իմ անձնագիրը

__________________________________________________________________________________ բանկ:

(նշել նախընտրած բանկի անվանումը և հասցեն)

 

 Դիմող՝

_________________________
 (ազգանունը, անունը, հայրանունը)

 _________________________

(ստորագրությունը)

 

___ ________________________ 20 ____ թ.

 

Ձև N 2

 

 _____ _________________ 20 ______թ.

N _____________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ՝ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է ________________________________________________________________

________________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

առ այն, որ

վերջինիս

_____________________

(ծնող կամ ամուսին կամ

զավակ)

 հանդիսացող

______________

_____________________________________________________________________________________________

(զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

գտնվում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ ________________ թվականի

 

_____________________________ -ից:

 

Զորակոչն իրականացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային

համալրման ծառայության _____________________________ տարածքային ստորաբաժանումը:

 

Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային

համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման

ղեկավար _______________________________

                          (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

____ _____________________20   թ.

 

Ձև N 3

 

 _____ _________________ 20 ______թ.

N _____________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ՝ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է ________________________________________________________________

________________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

առ այն, որ

վերջինիս

_____________________

(զավակ, ծնող, ամուսին)

 հանդիսացող

______________

_____________________________________________________________________________________________

(զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

զոհվել (մահացել) է __________________ թվականի __________________ին:

 

Մահվան վկայականի համարը _______________________

 

Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

---------------------------------------------

(համապատասխան պետական մարմնի

---------------------------------------------

սոցիալական ապահովության խնդիրներ

 ---------------------------------------------

իրականացնող ստորաբաժանման ղեկավար)        

 ------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 4

 

 _____ _________________ 20 ______թ.

N _____________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՆԱԽՈՐԴՈՂ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՁԻ ՎՃԱՐԱԾ (ԱՆՁԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է ________________________________________________________________

________________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու դեպքում՝ նաև հարկ վճարողի հաշվառման համարը)

 

առ այն, որ «1» հունվարի 20___թ-ից մինչև «31» դեկտեմբերի 20___թ. ընկած ժամանակահատվածի ընթացքում անձի վճարած (անձի եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարների ընդհանուր չափը կազմել է՝

_____________________________________________ դրամ:

                                         (թվերով և տառերով)

 

Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

-------------------------------------------------------

(համապատասխան պետական կամ հարկային

-------------------------------------------------------

մարմնի համապատասխան ստորաբաժանման

 

 ---------------------------------------------

ղեկավար)

 ------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


26.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.05.2021, N 775-Ն 15.05.2021, N 421-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան