Գլխավոր տեղեկություն
Номер
N 122-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
16.02.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
16.02.2021
Дата вступления в силу
17.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2021 թվականի N 122-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N Մ-640-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 4-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգում» ծրագրի մասին» N Մ-640-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ի կետում «1,474,615,170 դրամ» բառերը փոխարինել «4,123,794,000 դրամ» բառերով.

2) որոշման 2-րդ կետում «1,474,615,170 դրամ» բառերը փոխարինել «1,266,733,060 դրամ» բառերով.

3) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2021 թ.
փետրվարի 16-ի N 122-Ա որոշման

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

 

1

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի նորոգումը: Ծրագրի իրականացման ընթացքում պետք է հիմնովին վերանորոգվեն կառույցի հիմքերը, պատերը, տանիքը, գմբեթները, պետք է կատարվեն ներքին հարդարման աշխատանքներ, որմնանկարների վերականգման աշխատանքներ, տաճարի շրջակա տարածքի բարեկարգում, ծիսական պարագաների համալրում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն

4.

Ծրագիրը կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Հոգևոր՝ եկեղեցաշինական:

6.

Ծրագրի բյուջեն

4.123.794.000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, հավատացյալ ժողովուրդ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

11 հուլիս , 2017 թ. – 30 հունիսի, 2022 թ.:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի նորոգում, ամրակայում բակի բարեկարգման աշխատանքները, ծիսական պարագաների համալրում, որի ընդհանուր գումարը 4.123.794.000 դրամ:

1. Վերնաշերտային տեխնածին գրունտային ջրերից Մայր Տաճարի պաշտպանության և ամրակայման շին աշխատանքներ - 133.500.000 դրամ, որից 42.885.950. դրամը՝ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի կողմից կատարված աշխատանքներ:

2. Արտաքին պատերի նորոգման և ամրակայման շին. աշխատանքներ - 63.400.000 դրամ, որից 24.153.660 դրամը՝ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի կողմից կատարված աշխատանքներ:

3. Կենտրոնական գմբեթի նորոգման և ամրակայման շին. աշխատանքներ - 328.030.000 դրամ, որից 133.843.150 դրամը՝ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի կողմից կատարված աշխատանքներ:

4. Զանգաշտարակի նորոգման և ամրակայման շին. աշխատանքներ - 564.800.000 դրամ, որից 255.486.980 դրամը՝ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի կողմից կատարված աշխատանքներ:

5. Ներքին ամրակայման, նորոգման և հարդարման շին. աշխատանքներ - 638.266.000 դրամ, որից 271.184.570 դրամը՝ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի կողմից կատարված աշխատանքներ:

6. Ներկման աշխատանքներ - 198.232.000 դրամ, որից 81.685.550 դրամը՝ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի կողմից կատարված աշխատանքներ:

7. Ներքին էլեկտրամատակարարում - 55.462.000 դրամ, որից 27.731.000 դրամը՝ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի կողմից կատարված աշխատանքներ:

8. Արտաքին և ներքին լուսավորություն - 207.042.000 դրամ:

9. Թույլ հոսանքներ, ակուստիկ համակարգ, տեսանկարահանման համակարգ, ներքին ցանց, հեռարձակման կայանի միացում - 184.482.000 դրամ;

10. Հակակողոպուտային և հակահրդեհային համակարգ - 25.834.000 դրամ, որից 2.917. 380 դրամը՝ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի կողմից կատարված աշխատանքներ:

11. Բակի ամբողջական բարեկարգում և լանդշաֆտային աշխատանքներ - 874.720.000 դրամ, որից 259.178.900 դրամ՝ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի կողմից կատարված աշխատանքներ:

12.Արտաքին մալուխագծի անցկացման աշխատանքներ - 35.540.000 դրամ, որից 7.270.380 դրամը՝ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի կողմից կատարված աշխատանքներ:

13. Օդափոխություն, սառնամատակարարում և ջեռուցում - 269.232.000 դրամ, որից 110. 395.550 դրամը՝ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի կողմից կատարված աշխատանքներ:

14. Անկյունային սրահների, թաղերի և տանիքների նորոգում և ամրակայում - 322.784.000 դրամ:

15. Գոյություն ունեցող թանգարանի մի մասի ձևափոխումը ավանդատան - 103.908.000 դրամ:

16. Ներքին կահավորում (նստարաններ, ջահեր, պահարաններ, գրադարակներ և ծիսական պարագաներ (գրակալներ, մոմակալներ, Սուրբ Խորանի վարագույրներ, քշոցներ, բուրվառներ) - 118.562.000 դրամ:

Կատարվելիք շին. աշխատանքների գումարը կազմում է 3.523.794.000 դրամ, 100 .000.000 դրամ չնախատեսված ծախսեր են, որից 50.000.000 դրամը «Հորիզոն 95» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրից բխող չնախատեսված ծախսերն են, իսկ 500.000.000 դրամ գումարի չափով նախատեսվում է նյութերի և սարքավորումների ներմուծում:

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի նորոգում, ամրակայում, ներքին հարդարում, բակի բարեկարգում, որի ընդհանուր գումարը 4.123.794.000 դրամ:

Կատարվելիք շին. աշխատանքների գումարը կազմում է 3.523.794.000 դրամ, 100. 000.000 դրամ չնախատեսված ծախսերն են, որից 50.000.000 դրամը «Հորիզոն 95» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրից բխող չնախատեսված ծախսերն են, իսկ 500.000.000 դրամ գումարի չափով նախատեսվում է նյութերի և սարքավորումների ներմուծում:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ