ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2021 թվականի N 173-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊՈՒՇԿԻՆ ՓՈՂՈՑԻ N 70 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշման V գլխին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաuտանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաuտատելու մաuին» N 1616-Ն որոշմամբ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված (պետ. ցուցիչ՝ 1.6.173) Պուշկին փողոցի N 70 (պետական ցանկում՝ Պուշկին փողոցի N 62/7) հասցեում գտնվող «Տուն-թանգարանի շենք. Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանը» հանրապետական նշանակության հուշարձանի վերականգնման, նորոգման և քաղաքաշինական նորմատիվային, ժամանակակից թանգարանների պահանջներին համապատասխանեցնելու միջոցով կատարել հուշարձանի փոփոխում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|