Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-464-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.12.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.17/55.1 Հոդ.1296
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.11.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.12.2002
Дата вступления в силу
18.12.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 19-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ՝ 50 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից՝ 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (15 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-245) վերնագիրը, 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածները «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության և» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 16
Երևան
ՀՕ-464-Ն